Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին․ «Գեղարդ» Հիմնադրամ 11/29/2024   23:03  |  ԼՐԱՀՈՍ

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։  Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ադրբեջանաբնակ այդ շրջանում ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը։ Այս մասին գրում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Ավանդաբար Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում քվեարկում են իշխող ուժի օգտին։ Սակայն, ի տարբերություն ազգային այլ փոքրամասնությունների, ադրբեջանաբնակ շրջաններում ընտրություններին մշտապես ներգրավված է լինում կա՛մ Ադրբեջանի կառավարական շրջանակը, կա՛մ Վրաստանում ամենախոշոր ներդրող Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Վրաստանում անցկացված ընտրական բոլոր գործընթացներում և քարոզարշավների ժամանակահատվածում ադրբեջանական կողմի անուղղակի ներգրավվածությունը կարևոր է եղել իշխող կուսակցության համար։ Ընդդիմությունն, իր հերթին, փորձել է այդ ընտրազանգվածին մոբիլիզացնել իր շուրջը։ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» («ՄԱՇ») կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին դիմել էր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ ադրբեջանցիներին։ Նա կոչ էր արել չվախենալ ոչ մի բանից և քվեարկել 5-րդ համարի օգտին։ «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ձեր ձայնը որևէ կարևորություն չունի, կամ կառավարությունն իմանալու է, թե ում եք ձայն տվել»,- ասել էր Սաակաշվիլին։

Քվեաթերթիկների լցոնման միջադեպի վերաբերյալ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե «ամոթալի է ազգային փոքրամասնությանն օգտագործել ընտրությունները կեղծելու համար»։ Հատկանշական էր, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում Ադրբեջանի միջնորդությամբ տեղի ազգային փոքրամասնությունը սատարել էր հենց Զուրաբիշվիլիին։

Վրաստանում վերջին շրջանում անցկացված գրեթե բոլոր ընտրական գործընթացների ժամանակ ակտիվանում են քննարկումներն այն մասին, որ Ադրբեջանը, մասնավորապես՝ SOCAR ընկերության միջնորդությամբ, ներգրավված է լինում ինչպես իշխանամետ ներկայացուցիչների առաջադրման, այնպես էլ՝ քարոզարշավի ժամանակ իշխանական թեկնածուների սատարման գործընթացին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները 2024 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ակտիվորեն լուսաբանում էին իշխող կուսակցության շարքերում ընդգրկված ադրբեջանցի պատգամավորներին՝ չանդրադառնալով ընդդիմության թեկնածուներին։ «Վրացական երազանք»-ի ադրբեջանցի պատգամավորների նախընտրական քարոզարշավները տեղում լուսաբանում էր ադրբեջանական Azertac լրատվական գործակալությունը։ Հաղորդումներից մեկի ժամանակ բացահայտ կոչ էր եղել քվեարկել «Վրացական երազանք»-ի օգտին։ Վրաստանում ադրբեջանցի իրավապաշտպաններն ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները բարձրաձայնել էին այս թեման՝ մեղադրելով Ադրբեջանին Վրաստանի ընտրություններին միջամտելու համար։

Այսպիսի միջադեպերը նորություն չեն Վրաստանում։ Վերջին տարիներին ադրբեջանական կողմը լրատվամիջոցների, SOCAR-ի կամ ազդեցիկ այլ գործիչների միջոցով էթնիկ ադրբեջանցիներին մշտապես ուղղորդել է սատարել իշխող ուժին։

Վրաստանում ապրող ադրբեջանցի վերլուծաբան Քամրան Մամադովը նշել էր, որ «Միացյալ ազգային շարժում»-ն ավելի լավ վերահսկողություն ուներ և օտարերկրյա օգնության կարիք չուներ։

Փաստորեն, Ադրբեջանն անուղղակի դերակատարություն ունի Քվեմո Քարթլիում ընտրությունների գործում։ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «ՄԱՇ»-ի թեկնածուն Ահմադ Իմամգուլիևն էր, իսկ «Վրացական երազանք» կուսակցությանը՝ Թամազ Նավերիանին։ Ընտրությունների առաջին փուլից հետո Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև այդ երկրի կառավարության անդամներից մեկն այցելել էին Մառնեուլի, հանդիպել տեղացիների հետ։ Այն ժամանակ Նավերիանին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այդ այցելությունը վկայում է, որ վերջիններս սատարում են իրեն և «Վրացական երազանք»-ին։ Դեսպանի և նախարարի այցելությունից հետո տեղի ադրբեջանցիների հետ հանդիպել էին նաև SOCAR-ի ներկայացուցիչները։

Նմանօրինակ դեպք էր գրանցվել նաև 2018 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին։ Այդ ժամանակ «Վրացական երազանք»-ը սատարում էր ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, իսկ «ՄԱՇ»-ի թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն էր։ Ընտրություններից 5 օր առաջ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորների ուղեկցությամբ այցելել էր Մառնեուլի։ Այդ ժամանակ ընդդիմադիր գործիչները հայտարարել էին, թե մտավախություն ունեն, որ 2016 թվականի նման ադրբեջանական կողմը կարող է ներգրավված լինել ընտրական գործընթացին։

2019 թվականի ապրիլին՝ ՏԻՄ ընտրություններից 1 ամիս առաջ, Մառնեուլի էին այցելել ադրբեջանական և վրացական կառավարությունների անդամներ, Վրաստանում՝ Ադրբեջանի դեսպանը։ Առիթն «Ինտեգրացիոն կենտրոն»-ի բացումն էր, սակայն, մի քանի օր անց, ադրբեջանական մեդիան հրապարակել էր Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնում Զաուր Դարգալիի սատարման մասին։ Ադրբեջանական կողմը հերքել էր ընտրություններին ներգրավված լինելու մասին պնդումները, սակայն տեղի ակտիվիստները շեշտում էին, որ Բաքվի ներգրավվածությունը Վրաստանի այդ շրջանում դարձել է համակարգի մի մաս։

Ռովնագ Աբդուլաևը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների հետ Մառնեուլիում էր նաև 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ։ Պաշտոնական պարզաբանումն այս անգամ գազաֆիկացման նախագծերին ծանոթանալն էր։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Աբդուլաևը և Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միասին ներկա էին Մառնեուլիի գյուղերից մեկում մարզահամալիրի բացման արարողությանը։ Այստեղ Ղարիբաշվիլին շեշտել էր, որ «Ադրբեջանը լոկ հարևան երկիր չէ, ադրբեջանցիները մեր եղբայրներն են, և մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, շատ կարևոր նախագծեր ենք իրականացնում»։ Ի․ Ղարիբաշվիլին շնորհակալություն էր հայտնել SOCAR-ին՝ արդյունավետ համագործակցության համար։

Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր հանդիպումներն, իրենց պաշտոնական պարզաբանումներով հանդերձ, իրականացվել են հենց նախընտրական շրջանում։ Վրաստանում SOCAR-ի աջակցությամբ նոր ենթակառուցվածքների շահագործումը, նախագծերին ծանոթանալը նույնպես համընկել են ընտրական գործընթացների հետ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:48 29/11/2024  |  Միջազգային լրահոսՎրաստանի խորհրդարանի մոտ հատուկ ջոկատայիններ են հավաքվել՝ ջրցան մեքենաներով
19:46 29/11/2024  |  Միջազգային լրահոսԹբիլիսիում ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ակցիան խորհրդարանի մոտ
19:19 29/11/2024  |  Միջազգային լրահոսԱվարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները
12:28 29/11/2024  |  ՔաղաքականՄհեր Գրիգորյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ
22:22 28/11/2024  |  Միջազգային լրահոսԹբիլիսիում բողոքի ակցիաներ են սկսվել Կոբախիձեի՝ ԵՄ-ի հետ կապված հայտարարությունից հետո
20:30 28/11/2024  |  Միջազգային լրահոսԱդրբեջանը պատրաստվում է ագրեսիայի ու կանխավ սլաքներ ուղղում Հայաստանի դեմ
20:13 28/11/2024  |  Միջազգային լրահոսՎրաստանը սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսությունը եւ հրաժարվում կազմակերպության դրամաշնորհներից
14:27 28/11/2024  |  Միջազգային լրահոսԿոբախիձեն վերընտրվել է Վրաստանի վարչապետ
11:51 27/11/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին
11:33 27/11/2024  |  Միջազգային լրահոսՎրաստանում հայտնել են նախագահի թեկնածուի անունը

Արխիվ

[]