Թեմաներ
Ուրբաթ 11 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/29/2024   18:43 Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ, ուզում եմ իմանալ՝ ես որտեղի՞ քաղաքացի եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում. Մոսիյան 11/29/2024   18:36 Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/29/2024   18:20 Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել 11/29/2024   18:16 Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի 11/29/2024   18:04 Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում 11/29/2024   17:59 ԲԸՏՄ-ն Գյումրու շուկայից առգրավել է 15 կգ սիգ 11/29/2024   17:54 Վարչապետը Քննչական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին 11/29/2024   17:48 Երեկվա հանրահավաքից հետո Վրաստանի խորհրդարանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները 11/29/2024   17:47 ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորական մանդատ է տրամադրել 11/29/2024   17:32 Պարոն Փաշինյան, Լեռնային Ղարաբաղը քո համար նույնն է, ինչ Ուզբեկստանը կամ Տաջիկստանը, ի՞նչ իրավունքով ես խոսում Ղարաբաղի փոխարեն. Նորատ Տեր–Գրիգորյանց 11/29/2024   17:28 Մանվել Ղարիբյանը հերքեց եղբոր ցուցմունքը. «Երեւան» ՀԸ-ն ձեռք բերելու հետ Վարշամ Ղարիբյանն առնչություն չի ունեցել (տեսանյութ) 11/29/2024   17:22 Սննդաբանը թվարկել է ուղեղի համար վնասակար մթերքները 11/29/2024   17:00 ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին 11/29/2024   16:55 Նախկին գլխավոր դատախազի գործով հարցաքննվում են վկաները. ուղիղ միացում 11/29/2024   16:52 Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը 11/29/2024   16:48 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 11/29/2024   16:44 Վերին Լարսի անցակետն, ամենայն հավանականությամբ, կբացվի մեկ ժամվա ընթացքում. Հակոբյան 11/29/2024   16:42 Հարձակում իսրայելական ավտոբուսի վրա. 9 վիրավոր կա 11/29/2024   16:42 Սուրեն Պապիկյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին 11/29/2024   16:33 ՔՊ խմբակցության նիստին ընդառաջ՝ Հովիկ Աղազարյանը դեռ որոշում չունի մանդատը դնել-չդնելու հետ կապված 11/29/2024   16:30 «Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ, այն շարունակվելու է մինչև հաղթական ավարտ..և չի ուշանալու. Բագրատ սրբազան 11/29/2024   16:24 Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ 11/29/2024   16:18 ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար կոմիտեում 11/29/2024   16:12 Սիրիայի զինված ուժերը հակահարձակում են իրականացնում Հալեպում և Իդլիբում 11/29/2024   15:43 Մոսկվան չի հրաժարվում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական. Գալուզին 11/29/2024   15:42 «Թոխմախի Մհերի» որդուն պատկանող տարածքը, ստեղծագործական և մարզական ՀԿ-ների տարածքները՝ կռվախնձոր 11/29/2024   15:28 Ինչպես ստացվեց, որ ՀՀ անձնագիր կրող 120 000 մարդ մեկ օրում դադարեցին լինել ՀՀ քաղաքացիներ, ինչպես են ԼՂ անձնագրով ոմանք պաշտոնավարում ՀՀ-ում. Հարց ՆԳ փոխնախարարին 11/29/2024   15:27 Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի հետ ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ. Գալուզին 11/29/2024   15:20 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Էդգար Արսենյանը 11/29/2024   15:12 Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 11/29/2024   15:10 Իտալիայում համընդհանուր գործադուլ է 11/29/2024   15:02 Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը պետք է ավարտվեր հոկտեմբերի 6-ին, իսկ նոյեմբերն արդեն ավարտվում է, բայց կամուրջը փակ է 11/29/2024   14:55 Կրեմլը Հալեպում տիրող իրավիճակն անվանել է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ 11/29/2024   14:41 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 11/29/2024   14:37 Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 11/29/2024   14:31 Վրաստանում ցույցերի ժամանակ ԶԼՄ-ների շուրջ 20 ներկայացուցիչ է վիրավորվել 11/29/2024   14:26 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում 11/29/2024   14:19 Մեր ու մեր երեխաների կյանքի, անվտանգության համար ենք պայքարում. Արզումանյան 10 հասցեի վթարային շենքի բնակիչները պահանջում են տարհանել իրենց 11/29/2024   14:00 Սիրիայում ուսանողական քաղաք է գնդակոծվել, կան զոհեր 11/29/2024   13:50 Պրոքսիներով պատերազմը Իրանի մոտ բավական լավ է ստացվում. Լիբանանի տարածքում Իսրայելին պարտության մատնեց՝ առանց հարվածելու. Բալասանյան (տեսանյութ) 11/29/2024   13:39 Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում 11/29/2024   13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը 11/29/2024   13:05 Սերբիայում ապաստարաններ են պատրաստում 11/29/2024   12:59 Օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 11/29/2024   12:51 Հանդիպակաց գոտիով երթևեկած MAN ավտոբուսի վարորդը ազատվել է աշխատանքից. Հայկ Կոստանյան 11/29/2024   12:48 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 11/29/2024   12:47 Կարեն Սարուխանյանը Գյումրիի քաղաքապետի համար հայտարարաված փրայմերիզի նախաշեմին հանդես է եկել առակով 11/29/2024   12:36 Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները 11/29/2024   12:28 Մհեր Գրիգորյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ 11/29/2024   12:22 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով. Յուրաքանչյուր սերմնավորման համար պետությունը կտա 10000 դրամ
11/29/2024   13:39 Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում 11/28/2024   19:29 Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub 11/28/2024   23:09 Ուրոլոգը նշել է իդեալական սնունդը տղամարդկանց սեռական առողջության համար 11/28/2024   20:30 Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի ու կանխավ սլաքներ ուղղում Հայաստանի դեմ 11/28/2024   13:41 «Ավելի հայրենասեր մարդ, քան ես եմ՝ չեմ պատկերացնում․ զարթուցիչս էլ ՀՀ հիմն է»․ «այսքանն ասելու համար ինձ պետք է կանգնեցնեի՞ք․․․ հիմնը միացնենք՞»․ Քոչարյանը հեգնեց դատավորին 11/28/2024   08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ» 11/28/2024   21:07 Փաշինյանը կարող է գործող տղամարդ չինովնիկներին վաղն ասել՝ հղիության թեստ հանձնեք, չկասկածեք՝ 10-ից 9-ը կհանձնի. ՔՊ-ն Գյումրիում շանս չունի. Արթուր Համբարձումյան 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/28/2024   23:37 Դերասան Գնել Սարգսյանն ուղիղ եթերում հայտարարեց ՔՊ-ի շարքերը լքելու մասին 11/28/2024   16:27 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 11/28/2024   21:33 Փաշինյանը տպավորիչ է որակել պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանի կենսագրությունը (տեսանյութ) 11/28/2024   22:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/28/2024   16:07 Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին, Քոչարյանի նկատմամբ դատարանը նկատողություն հայտարարեց 11/28/2024   22:35 ՔՊ-ականները կամավոր գնում են ինքնաոչնչացման 11/27/2024   19:39 Փաշինյանը բացել է «պանդորայի» արկղը. ամենալավատեսական կանխատեսումներով՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 30 տոկոս. Արթուր Գևորգյան 11/28/2024   12:25 Դատավոր Սարգիս Պետրոսյանն ընդունեց՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու եղել է․ չհստակեցրեց՝ մասնակցել է արդյոք 2008թ մարտի 1-ի իրադարձություններին, թե՝ ոչ 11/28/2024   08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» 11/29/2024   17:32 Պարոն Փաշինյան, Լեռնային Ղարաբաղը քո համար նույնն է, ինչ Ուզբեկստանը կամ Տաջիկստանը, ի՞նչ իրավունքով ես խոսում Ղարաբաղի փոխարեն. Նորատ Տեր–Գրիգորյանց 11/28/2024   14:32 ԲԴԽ նախագահ կրկին չընտրվեց․ պարտականությունները կշարունակի կատարել Կարեն Թումանյանը 11/27/2024   22:23 Ձմռան նախօրեին մրցույթ է հայտարարվել՝ վթարային կամրջի վերանորոգման համար

«Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ, այն շարունակվելու է մինչև հաղթական ավարտ..և չի ուշանալու. Բագրատ սրբազան 11/29/2024   16:30  |  Մեկնաբանություն

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամնողջությամբ.

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶՐԱՀԸ ՀԱԳԱԾ…

«Նրանց վրա իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց: Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դեմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դեմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարվի, անարժանն՝ արժանավորի հետ… Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ, ամոթը ծածկեց նրանց երեսը…Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իրենց կատարած չար գործերի… Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում…նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները» (Ես. Գ:4-12):

Արդյո՞ք այս խոսքերը չեն հիշեցնում քեզ և մեզ բոլորիս մեր օրերի իրականության մասին:
Սուրբ Գրքի մարգարեական այս հղումն արմատապես խոսում է պետականության գոյության երեք կարևոր եզրաշերտերի և քայքայման պատճառների մասին.

Ա) Քաղաքական համակարգի ամլություն,
Բ) Հոգևոր-բարոյական անկում,
Գ) Սոցիալական անարդարություն և տնտեսական ճգնաժամ:

Հստակ է, որ հասարակական կյանքի առաջընթացը կամ անկումը, որն էլ խորքային իմաստով նպաստում է պետության վերելքին ու զորացմանը կամ պատճառ դառնում կազմաքանդմանը և վերջնական կործանմանը, հիմնված է այս երեք շերտերի վրա: Հատկանշական է նաև, որ Աստվածաշունը, որքան էլ խոսում է անուններով անհատների պատմության մասին, այդքան և ավելի կապված է հավաքականության, երկրի և պետության պատմության հետ, որի վերջնահանգրվանը կա՛մ «Ավետյաց Երկիրն» է, այսինքն՝ հոգևոր, քաղաքական, տնտեսական բոլոր առումներով հզոր և զարգացող պետականությունը,  կա՛մ նրա վերջնական կազմաքանդումը և կորուստը՝ որպես հետևանք նույն համակարգերի և այդ համակարգերը կառավարողների ներքին փտածության, քաղաքական մտքի անկարողության կամ ամլության, սոցիալական անարդարության և տնտեսական քայքայման ու փողի և իշխանության պաշտամունքի: Այսինքն՝ երկրի կառավարիչների վարքաբանությունը կամ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը ուղիղ համեմատական է երկրի կորուստի կամ վերելքի հետ: 

Աստվածաշունչ մատյանն՝ իր ողջ հոգևոր բովանդակությամբ և էությամբ հանդերձ, որոշակի կարմիր թելով խոսում է քաղաքական պատմության, օրակարգի և հասարակական կառուցակարգի մասին, որի բարձրակետը Տերունական աղոթքի «եկեսցէ Արքայութիւն Քո» հայտարարությունն է, որը խորհրդանշում է մարդկային կյանքի նոր առաջընթացն ու զարգացումը՝ ընթացքը դեպի նոր ժամանակաշրջան: Այսինքն՝ այն ապագայատեսիլ կամ ապագային ու փոփոխությանը միտված աղոթք-հայտարարություն է, որտեղ առկա է ոչ միայն անհատական ներքին փոփոխությունը, այլև հասարակական կարգի և հարաբերությունների վերափոխման հույսը՝ վերացնելու լայն շերտերի միջև ներքին թշնամությունն ու ատելությունը, մեղքի մեջ լինելու ժխտողականությունը (externalization), քաոսային նկարագիրը, անհուսությունն ու անզորությունը, փոխարենը հաստատելու Հաշտությունը, մեղքից հրաժարումն ու ինքնամաքրումը, ապաքինումն ու վերականգնումը, որով Երկիրն ու իր ժողովուրդը լիովին կվայելեն ազատությունն ու արդարությունը՝ դառնալով «ազգ արդարության…, ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, անարգանքի փոխարեն ցնծություն…Շեն բնակություն” (Ես. 61:3-7, 62:4)):

Հետևաբար, սուրբգրային պատգամից և նրանից բխած աղոթքից անխուսափելի է ընդվզումը և անարդարության դեմ պայքարը, որի հստակ ձևակերպումը կատարել են քրիստոնյա մտածողները, ըստ որի «երբ ձեռքերդ միացնում ես աղոթքի համար դա ըմբոստության սկիզբն է հասարակական խառնաշփոթի ու քայքայման դեմ»: Այսպիսի հոգեվիճակի մահացու թշնամիներն են հարմարվողականությունը և ներքին պայքարի բացակայությունը, դրանից ածանցվող անպատասխանատվության և անկարողության զգացումը։ Այսինքն՝ աղոթքը ոչ թե կայական (ստատիկ) կամ սոսկ անհատական կրոնական պահանջմունքը բավարարելու սպառողական հոգեվիճակ է, այլ նաև գործնական ընթացք է ընդդեմ ստի, կեղծիքի և հասարակական անարդարության՝ հասնելու ճշմարտության, արդարության և ազատության։

Այս ճշմարտության լույսի ներքո եմ ցանկանում դիտարկել մեր այսօրվա իրավիճակը, որն ուղղակիորեն արտացոլանքն է վերոնշյալ սուրբգրային իրականության: Ի՞նչ ունենք այսօր՝ անօրեն և ստախոս կառավարիչ՝ իր արբանյակներով, հայրենուրաց և նահատակների սխրանքն ուրացող «իշխանություն»՝ փողի և իշխանության պաշտամունքով, հանձնված Արցախ և հազարավորների հայրենազրկում, պատանդառնված և գերեվարված հայրենակիցներ, հայրենիքի շարունակական կորուստ և կորուստների սպառնալիք, սոցիալական անարդարության գերդրսևորում, հարկահանության տեսքով ուղղակի հալածանքներ հատկապես ընդդիմացողների և արժեք ստեղծող գործարարների նկատմամբ, քաղաքական հալածանքներ, պետական համակարգերի անգործություն, քայքայում և կազմաքանդում և տևական ու շարունակական ինքնաարդարացում: Այսինքն՝ ունենք մի իշխանություն, որն ուղղակի սպառնալիք է սեփական պետությանը «ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները»: 

Հետևաբար, այլևս առավել քան հստակ է, որ այս «իշխանությունը» նպատակադրված քաղաքականություն է վարում Հայաստանի պետականության պարզապես կազմաքանդման ուղղությամբ՝ իր բոլոր դրսևորումներով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին հարթություններով:

Անդրադառնալով հատկապես ներքին եզրաշերտին՝ պետք է արձանագրենք հետևյալը.

ա. Պետականության տեսիլքի իսպառ բացակայություն՝ կեղծ հակադրությունների և համադրությունների մատուցմամբ,
բ. Հանձնվողական քաղաքականություն՝ տեղեկատվական ահաբեկությամբ անընդհատ քարոզելով պայքարելու անիմաստության մասին՝ փորձելով խորացնել պարտվածի և հուսահատության տրամադրությունները, այն դարձնելու ներքին «հոգևոր» մշակույթ:
գ. Զանազան օրենքների և օրինագծերի միջոցով հայության և ՀՀ կրթական, գիտական, մշակութային ամբողջ ներուժականության ոչնչացում, իսկ «բարեփոխումների» և ակադեմքաղաքի պաստառի ներքո՝ բուհերի փակման պարտադրանք՝ «ներոնյան ինքնագոհուտյան» սկզբունքով:
դ. Թմրանյութերի և խաղամոլության անզուսպ տարածում՝ հատկապես երիտասարդության և դպրոցահասակների շրջանում՝ ցանկանալով ունենալ այս մոլությունից կախվածություն ձեռք բերած ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՎ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑԱԾ սերունդ, որն ընդունակ չի լինի ո՛չ փոփոխությունների և ո՛չ էլ սխրանքների: Մամուլի վերջին հրապարակումներն իսկ վկայում են իշխանության տարբեր թևերի՝ այս արատավոր երևույթի մեջ առերևույթ թաթախված լինելու մասին:
ե. Ազգի ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ջնջում՝ իր պատմության, հաղթանակների, կորուստների և վերելքների, հոգևոր ժառանգության, իր ձգտումների, իղձերի և երազների առումով՝ նրան վերածելով ԱՆՊԱՏԻՎ զանգվածի՝ պատրաստելով ցանկացած նվաստացման և ստորացման:
զ. Նյութի՝ պայմանական ՀԱՑԻ պաշտամունքի ներարկում, որն ուղղակի հակադրությունն է մարդու հոգեմտավոր էությանը և պետականության գործառնությանը և բացարձակ ճշմարտությանը. «Մարդ միայն հացով չի ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. Դ 4):
  է. Հայության ինքնության կարևորագույն հիմնասյան՝ Հայ Եկեղեցու հեղինակության վերացում, հոգևոր կյանքը վերածելով «մշակութային քրիստոնեության»՝ առանց կենդանի Աստծու հավատքի, այսինքն՝ անինքնություն, անդիմագիծ և անսեռ մի խառնամբոխի:
ը. Հանրային Ներքին թշնամության խրախուսում, սերունդների միջև կապի խզում, հեղինակությունների ոչնչացում, այսպիսով ժողովրդին վերածելով գոյությունը պարզպես քարշ տվող քաոսային հանրույթի, որն անընդունակ է իր իղձերի ու տեսիլքների շուրջ հավաքական կամքի և միավորման:
թ. Թշնամու սպառնալիքների ներքո Հայաստանի տարածքների, ռազմավարական նշանակության ճանապարհների վերահսկողության հանձնում, ցեղասպանության ուրացում, սահմանադրության փոփոխություն, բանակի մարտունակության չեզոքացում,  ադրբեջանցիներով վերաբնակեցում
ժ. Հայրենիքը վերածել տարածքի, որի համար ոչ թե մաքառում են կամ կյանք են տալիս, ինչպես աշխարհի բոլոր ազգերը, այլ շահագործում են և զոհում «հանուն ոչնչի»:

Սա մեր օրերի պատկերն է… Մեզ պատերազմ է հայտարարված ուղղակի լինել չլինելու դաժան և վճռորոշ ջրաբաժանով: Ես և դուք հենց այսպիսի օրերում ենք ապրում: Այս բոլորով հանդերձ մեզ՝ այսօրվա ապրողներիս և գործողներիս է վիճակված փոխելու այս իրականությունը և բեկելու պատմության ընթացքը:

Ժամանակը վաղուց սպառվել է մեկդի թողնելու բոլոր քաղաքական, գաղափարական և անձնային այլ տարաձայնությունները, ոչ թե ենթարկվել այսօրվա իրականության թելադրանքներին և պահանջներին, այլ ստեղծել մեր իրականությունը, որի առանցքը Հայկական օրակարգն է և ՀոգԵՎոր Հայաստանի տեսիլքը:

Մեզ դատելու են Աստված, մեր նահատակներն ու հերոսները, գալիք սերունդները և պատմությունը: Հետևաբար, մեր այսօրվա ենթադրյալ հուսահատություններն ու հուսախաբությունները չեն կարող ավելի մեծ լինել, քան մեր կյանքն է և մեր անմահությունը: Ի վերջո, մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը:

«Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ։ Այն կամքով, համառությամբ, համբերությամբ, աննահանջ մարդկանց մասին է: Այն չարիքի հեռացման, մեր կյանքի ներքին ՀԱՇՏՈՒԹՅԱՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հաղթանակի, մեր ՊԱՏՎԻ և ՊԵՏՈՒԹՅԱՆ վերականգնման մասին է: Եվ քանի դեռ մենք գերության ու կալանքի մեջ ենք, «Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև ՀԱՂԹԱԿԱՆ ավարտ.. ԵՎ ԱՅՆ ՉԻ ՈՒՇԱՆԱԼՈՒ…

«Հոգով եռացեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ. ԺԲ:11-12): «Հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփես. Զ: 14-16)»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]