Թեմաներ
Հինգշաբթի 11 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2024   22:28 Դե ֆակտո իշխանությունը երեք հիմնասյուն ունի. կարեւորում են հատկապես 3-րդը. Գեղամյան (տեսանյութ) 11/28/2024   22:22 Թբիլիսիում բողոքի ակցիաներ են սկսվել Կոբախիձեի՝ ԵՄ-ի հետ կապված հայտարարությունից հետո 11/28/2024   22:14 ՍԴ-ն հրաժարվել է քննության առարկա դարձնել հազարավոր քաղաքացիների իրավունքների խախտման հարցը. քննարկվում են հետագա քայլերը 11/28/2024   22:09 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել՝ 5 րոպե էլ չէի մտածի՝ կդնեի. Գուրգեն Մելքոնյան 11/28/2024   22:00 Երևանում հանրային տրանսպորտը զինված է ձմռանը թույլատրելի անվադողերով. վստահեցնում է քաղաքապետարանը 11/28/2024   21:38 «Չաղ Ռուստամը» կշարունակի մնալ կալանավորված՝ Ֆազի սպանության գործով․ պաշտպանը գտնում է՝ խափանման միրջոցի անհրաժեշտություն առհասարակ չկար 11/28/2024   21:33 Փաշինյանը տպավորիչ է որակել պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանի կենսագրությունը (տեսանյութ) 11/28/2024   21:21 Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին 11/28/2024   21:07 Փաշինյանը կարող է գործող տղամարդ չինովնիկներին վաղն ասել՝ հղիության թեստ հանձնեք, չկասկածեք՝ 10-ից 9-ը կհանձնի. ՔՊ-ն Գյումրիում շանս չունի. Արթուր Համբարձումյան 11/28/2024   20:57 Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր 11/28/2024   20:48 Արդարադատության նորանշանակ նախարարը գործուղվում է ԱՄՆ՝ ԱՄՆ կառավարության փողերով 11/28/2024   20:43 Հայաստանը պետք է մտածի Վերին Լարսի անցակետին այլընտրանքի մասին. Բերբերյան 11/28/2024   20:39 Փաշինյանը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին 11/28/2024   20:30 Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի ու կանխավ սլաքներ ուղղում Հայաստանի դեմ 11/28/2024   20:16 Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում 11/28/2024   20:13 Վրաստանը սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսությունը եւ հրաժարվում կազմակերպության դրամաշնորհներից 11/28/2024   20:02 Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 11/28/2024   19:50 Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Սքեյթ պարկից» քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է, որ վնասվածքը պատճառել է ընկերուհին 11/28/2024   19:43 Նայե՛ք քարտեզին․ Վարուժան Գեղամյան 11/28/2024   19:29 Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub 11/28/2024   19:19 Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր 11/28/2024   19:09 Կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Մոլդովայում 11/28/2024   18:52 Սիրիայում սպանվել է Իրանի ավագ ռազմական խորհրդական Փորխաշմին 11/28/2024   18:46 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել 11/28/2024   18:34 Ռուսաստանը թույլ չի տա Կիևին միջուկային զենք ձեռք բերել, ասել է Պուտինը 11/28/2024   18:32 Հայաստաի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր 11/28/2024   18:29 Վահե Հովհաննիսյանն ու փողերի լվացումը. հրապարակումները կուսումնասիրվեն ՀԿԿ-ում 11/28/2024   18:16 Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պուտին 11/28/2024   18:16 Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է. Իրավապաշտպանն ահազանգում է 11/28/2024   18:07 Պուտինը կարծում է, որ ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Ղարաբաղում Երևանի համար 11/28/2024   17:58 Երեխայի աչքերի տակ կապտուկները կարող են վկայել լուրջ խնդիրների մասին 11/28/2024   17:45 Փաշինյանի և Գրիգորյանի նկատմամբ քրվարույթի պահանջով հաղորդում է ներկայացվել ՔԿ և դատախազություն 11/28/2024   17:21 ԲԴԽ նախագահը նապաստակի պես փախավ, երբ «SMS» ստացավ․ այս խեղճ դատավորներից ինչ եք ուզում․ Քոչարյան 11/28/2024   17:10 Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ժՊ թեկնածուներից ակնկալում է ստանալ մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմայով (տեսանյութ) 11/28/2024   17:00 Սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ Սևանա լճում 11/28/2024   16:55 Եթե Գեղամ Նազարյանը փոխել է իր կարծիքը, համաձայն չէ ֆրակցիայի հետ, ի վիճակի է նաև լքել խմբակցությունը․ Քոչարյան 11/28/2024   16:50 Սա իրավաբանության խոշտանգում է․ Քոչարյան 11/28/2024   16:40 Անահիտ Մանասյանն ընդունել է առաջնորդության և կանանց հարցերի փորձագետ Մարյա Վախենարին 11/28/2024   16:27 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 11/28/2024   16:25 ՀԱՊԿ երկրները դատապարտել են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերաշարադրումը 11/28/2024   16:13 Լուկաշենկոն Պուտինին կատակով հրավիրել է Բելառուս՝ «Օրեշնիկ» համակարգեր տեղադրելու 11/28/2024   16:07 Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին, Քոչարյանի նկատմամբ դատարանը նկատողություն հայտարարեց 11/28/2024   16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան 11/28/2024   15:54 ՀՀ կառավարությունը ևս 6 ամսով արգելեց ավտոմեքենաների կատալիզատորների արտահանումը 11/28/2024   15:42 Տեղի է ունեցել ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 11/28/2024   15:38 ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և առկա մարտահրավերների շուրջ 11/28/2024   15:26 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել 11/28/2024   15:24 Լիբանանում նախագահ են ընտրելու 11/28/2024   15:12 Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս 11/28/2024   15:08 ԲԴԽ նախագահը փախչում է մեկ «SMS»-ով, դատավորները պետք է մտածեն՝ ԲԴԽ նախագահն ինչու մեզ այսպես խայտառակեց, եթե ԲԴԽ-ն չի կարողանում պաշտպանել իր անկախությունը, ապա ձեր բանը բուրդ է․ Քոչարյանը՝ դատավորին
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/28/2024   19:29 Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/28/2024   08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ» 11/28/2024   13:41 «Ավելի հայրենասեր մարդ, քան ես եմ՝ չեմ պատկերացնում․ զարթուցիչս էլ ՀՀ հիմն է»․ «այսքանն ասելու համար ինձ պետք է կանգնեցնեի՞ք․․․ հիմնը միացնենք՞»․ Քոչարյանը հեգնեց դատավորին 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/27/2024   16:30 Համացանցում հայտնվել են Մուրմանսկի մարզում խորտակված նավից զբոսաշրջիկներին փրկելու կադրերը 11/27/2024   17:53 «Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով 11/28/2024   20:30 Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի ու կանխավ սլաքներ ուղղում Հայաստանի դեմ 11/28/2024   16:27 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 11/27/2024   08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» 11/27/2024   18:05 Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում 11/28/2024   08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» 11/28/2024   14:32 ԲԴԽ նախագահ կրկին չընտրվեց․ պարտականությունները կշարունակի կատարել Կարեն Թումանյանը

Փաշինյանը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին 11/28/2024   20:39  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի այսպիսի նրբության վրա բոլորի ուշադրությունը հրավիրել. հատկապես վերջին շրջանում ես շատ եմ ընդգծում պետական բյուջեի՝ որպես ՀՀ քաղաքացիների ընտանեկան բյուջեի հայեցակարգի հատվածը, և իհարկե, այս պրոցեսի հետ ՊԵԿ-ը և նրանում տեղի ունեցող փոփոխությունները, բարեփոխումները շատ էական դեր ունեն, որովհետև մեր ընկալումը հենց ընտանեկան բյուջեի տրամաբանության մեջ հետևյալն է. ՊԵԿ-ն ուժային պատժիչ կառույցից քայլ-քայլ պետք է վերածվի ծառայություններ մատուցող կառույցի, ինչը պարոն Բադասյանի պաշտոնավարման ընթացքում էականորեն տեղի է ունեցել: ՊԵԿ-ից Քննչական վարչության տեղափոխումը Քննչական կոմիտե այս տրամաբանությունն ունի, նաև տնտեսվարողների համար հարկերի վճարումը՝ որպես ծառայություն առավել հարմարավետ դարձնելու, տնտեսական գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու առումով»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էդուարդ Հակոբյանին և մաղթել հաջողություն ՊԵԿ նախագահի պաշտոնում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պրոցեսների ժառանգականությունը կապահովվի: Երկրի ղեկավարը նկատել է, որ Հակոբյանը վերջին երկու տարիներին աշխատել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում և ուղիղ առնչություն ունեցել ՊԵԿ-ի հետ աշխատանքի, քաղաքականությունների մշակման հետ: «Քաղաքական խնդիրը, որ դնում եմ պարոն Հակոբյանի առաջ՝ հետևյալն է. պոզիտիվ բովանդակությունը պետք է ճիշտ կառավարվի և այդ պոզիտիվ հարթության վրա մենք պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը՝ ոչ մի րոպե չշեղվելով բարեփոխումների օրակարգից և չմոռանալով, որ բարեփոխումների առանցքային նպատակը պետական եկամուտներն ապահովելն է, ինչն ակնհայտորեն ՊԵԿ-ի և, ընդհանրապես, Կառավարության առաջնային խնդիրն է»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում փողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է տեղի ունենա, այդ թվում՝ փողի հետ հարաբերությունների: Վարչապետն արձանագրել է, որ փողը ոչ ավել, ոչ պակաս կառավարման գործիք է և պետք չէ փողի նկատմամբ ոչ նեգատիվ վերաբերմունք ձևավորել և ոչ էլ հակառակը՝ պաշտամունք ձևավորել: «Բայց մյուս կողմից՝ պետք է մի բան արձանագրել. ի՞նչ է նշանակում՝ պետությունը զարգացած է, թե ոչ: Ամենատեսանելի ցուցիչն այն է, թե երկրում որքան փող է գեներացվում: Ինչո՞վ է Կառավարությունը տարբերվում այլ խումբ մարդկանցից, ընդամենը մի բանով. պարզ է՝ օրենսդրության և այլ հանգամանքների բերումով երկրում ամենամեծ դրամական միջոցները կառավարելու հնարավորությունն է, եթե օրինակ՝ երկրում լինի ավելի մեծ դրամական միջոցներ կառավարելու հնարավորություն ունեցող խումբ՝ Կառավարությունը և պետությունը՝ որպես այդպիսին, անխուսափելիորեն կգնա դեպի անկման: Սրանք, իհարկե, հայեցակարգային ձևակերպումներ են, բայց կարծում եմ՝ այս նրբությունները շատ կարևոր են մեր ամենօրյա աշխատանքը կազմակերպելու համար»,- նշել է երկրի ղեկավարը:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին անցած տարիների ընթացքում ՊԵԿ առաջնորդությունն իրեն վստահելու համար և նշել, որ համակարգը վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել՝ հարկային, մաքսային ծառայությունների թվայնացման, դրանք հարկ վճարողներին ավելի հասանելի դարձնելու, մաքսային համակարգում երկար տևող բյուրոկրատական պրոցեսները կրճատելու առումով, ինչը նաև ազդեցություն է ունեցել կոռուպցիոն դրսևորումների կանխարգելման տեսանկյունից: «ՊԵԿ-ում ներդրվել է բարեվարքության համակարգ, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, որ կուզեի շեշտել, այն է, որ ՊԵԿ-ը, ինչպես հարիր է հարկային և մաքսային մարմիններին, սկսել է միջազգային ստանդարտներին համահունչ ընթանալ»,- ասել է Բադասյանը և Էդուարդ Հակոբյանին մաղթել հաջողություններ:

Իր հերթին Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, ինչպես նաև ՊԵԿ գործընկերներին՝ վերջին տարիների ձեռքբերումների համար: «Մենք պետք է մեծ տեմպ հաղորդենք բարեփոխումների ընթացքին: Պատրաստ եմ իմ ողջ ներուժը ներդնել՝ դրանք առաջնորդելու, հասարակություն-ՊԵԿ կապն ամրապնդելու գործում, հարկ վճարելու մշակույթը մոտեցնելու պետականամետության կարևոր արժեքներին»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:56 26/11/2024  |  ԼՐԱՀՈՍԻնչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է
11:14 26/11/2024  |  ՔաղաքականՓաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը
11:05 26/11/2024  |  ՏնտեսությունՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք
14:57 25/11/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ
11:32 23/11/2024  |  ԼՐԱՀՈՍ2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
13:21 22/11/2024  |  ԼՐԱՀՈՍՀարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ
10:38 21/11/2024  |  ՏնտեսությունՀոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է Անկանխիկ գործառնությունների օրենքի խախտում. առաջադրվել է 8.3 մլն դրամի չափով տուգանք
15:59 16/11/2024  |  Քաղաքական«Էրեբունի» թանգարանում ֆոնդապահին գլխապատառ տնօրենի ժ.պ. են նշանակել Yerkir.am-ի ահազանգից հետո
15:32 15/11/2024  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը
10:59 15/11/2024  |  ՏնտեսությունՀոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 97.96 մլն դրամ

Արխիվ

[]