ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Սարգիս Պետրոսյանն ընդունեց՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու եղել է․ չհստակեցրեց՝ մասնակցել է արդյոք 2008թ մարտի 1-ի իրադարձություններին, թե՝ ոչ 11/28/2024 12:25 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դատավոր Սարգիս Պետրոսյանը հաստատում է՝ 2018թ․ ինքը եղել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընդունում է՝ տեսանյութում էլ ինքն է։ Նա նշեց, որ քաղաքական ուժի կողմից ստացել էր առաջարկ որպես իրավաբանի, որ որպես իրավաբան հայտ ներկայացնի՝ ցուցակում ընդգրկվելու, որից կարճ ժամանակ անց դիմում է ներկայացրել և դադարեցրել մասնակցությունը, բայց «չմտաբերեց», թե ում կողմից էր ստացել առաջարկը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատալսումները։
Թեև մեղադրանքի որակման հարցը դեռ չի լուծվել, դատարանում քննարկման առարկա դարձվեց բացարկի հիմքերը։ Հանրային մեղադրողները բացարկի միջնորդություն չունեին, Յուրի Խաչատուրովն էլ հետաքրքրվել է՝ «ով է Սարգիս Պետրոսյանը», ինչին արձագանքելով դատավորն ասել է՝ ինքն է, ապա Խաչատուրովը նշել է, որ միջնորդություն չունի։ Հաջորդիվ, Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պահանջեց, որ առաջնային կարգով քննարկվի Արմեն Գևորգյանին՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու թույլտվության համար։ Սահակյանը նշեց, որ հարցը ՀՀ-ին է վերաբերում, ԵԽԽՎ նախագահը նամակ էր հղել, որով մտահոգություն է հայտնել՝ Արմեն Գևորգյանի անձեռմխելիության վերաբերյալ։ Սահակյանը նշեց, որ բացարկի միջնորդություն ունենալով՝ ստիպված է չներկայացնել այն, քանի որ դատարանի փոփոխության դեպքում Գևորգյանի միջնորդությունը չի լուծվի այս փուլում։
Սեյրան Օհանյանն էլ նկատեց՝ այս իրավիճակում խախտվում է դատավարական կողմի իրավունքները, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե ինչ կարգավիճակ ունեն, որ բացարկ հայտնեն, թե՝ ոչ։
«Դուք մինչև հիմա չեք բացատրել, թե ինչ մեղադրանքով ենք այստեղ»,- նշեց Օհանյանը, ապա, շարունակելով Օհանյանի դիրքորոշումը՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ բացարկի հիմքեր կան, սակայն իրենք այսօրվա նիստին եկել էին՝ այլ բանի տրամադրված, կարծում էր՝ պետք է ծանոթանային փաստաթղթին, որը հասու չէ, քանի որ բացարկի հիմքերը կարող է պայմանավորված լինել նաև մեղադրանքի որակման հետ։ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ բացարկի հիմքերը շատ են։ Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը, մինչ բուն բացարկին անցնելը, նախ առարկություններ ներկայացրեց՝ նշելով, որ դատարանին հարցեր տալու հնարավորություն չունեն, սակայն, ինչպես պարզվեց՝ այժմ նախնական դատալսումների փուլում չեն, որքան էլ կարևոր է օրենքով ստեղծված դատարանի ապահովումը, դրա ստեղծումը, միայն խափանման միջոցն է, որ կարող է այդ հերթականությունը խախտել, չի կարող հասկանալ՝ դատարանն ինչպես կարող է քրդատով սահմանված հաջորդականության կարգավորումը խախտել։
Վարդևանյանը, ներկայացնելով արդեն հիմքերը, մի քանի հարցադրում բարձրացրեց՝ նկատելով, որ Քրեական օրենսգրքի առանց որևէ հոդվածի՝ դատարանը բերման ենթարկելու, այդ թվում՝ ԱԺ պատգամավորին բերման ենթարկելու որոշում է կայացրել, բացի այդ, բոլոր անձինք կապ ունեն Արցախի հետ, նրանք Արցախի ակունքներում կանգնած են, ինքնորոշման իրավունքի առաջամարտիկ։
«Օրինակ՝ Դուք ինչ վերաբերմունք ունեք Արցախի Հանրապետության նկատմամբ, գոյություն ունի՞ Ձեզ համար, թե՝ ոչ։ Սա քաղաքական հարց չէ, սա հասարակական բնույթի հարց է՝ բխող Անկախության հռչակագրից, թեև հասկանում ենք, որ Բարձր դատարանի որոշմամբ Հռչակագիրն ինչ-որ անհասկանալի «զավակին խժռող ծնող» վիճակում է հայտնվում»,- արձանագրեց Վարդևանյանը, ինչին արձագանքելով նախագահողը նշեց, որ բարձրացված հարցերը վարույթի հետ կապ չունեն, ի պաշտոնե՝ ունի պարտավորություն՝ նման հայտարարություններ չանելու։
«Եթե հայրենասիրությունից եք խոսում, ապա ես ավելի հայրենասեր մարդ, քան՝ ես եմ՝ չեմ պատկերացնում։ Ներողություն եմ խնդրում։ Ինձ համար հայրենիքի սահմաններ՝ էթիկապես ճիշտ չի լինի հնչեցնել, վարույթի հետ կապ չունի»,- ասաց նա, ինչին արձագանքեց Վարդևանյանը՝ «Արցախ չեք ասում»։
Սարգիս Պետրոսյանն էլ, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, պահանջեց՝ ոտքի կանգնել, ապա ասաց՝ պարոն Քոչարյանը եղել է ՀՀ 10 տարվա նախագահ, Արցախի Հանրապետության երեք տարվա նախագահ․ «Պատմություն լավ ուսումնասիրել եմ, պատմական Հայաստանի սահմաններին լավ տիրապետում եմ։ Այսքանով սահմանափակվենք»։ Քոչարյանն էլ հեգնեց՝ «այսքանն ասելու համար ինձ պետք է կանգնեցնեի՞ք․․․ հիմնը միացնենք՞»։
Արամ Վարդևանյանը, շարունակելով խոսել բացարկի հիմքերից, դիմեց նախագահողին՝ հիշեցնելով, որ նա որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է եղել «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ցուցակում։
«Չափազանց կարևոր կլիներ, որ դատավարության մասնակիցների համար բացահայտվեր, թե ինչպես է եղել, որ Դուք դարձել եք «Իմ քայլը» նախընտրական դաշինքի անդամ։ Դուք պետք է հանրության համար ընկալելի լինեք, Ձեզ ընկալեն որպես անաչառ դատավոր»,-ասաց Վարդևանյանը՝ նշելով, թե դատավորը և տուժողի իրավահաջորդի՝ Սարգիս Քլոյանի դուստրը՝ Անուշ Քլոյանը, ներկայացված են եղել նույն նախընտրական դաշինքում։
«Ո՞վ է Անուշ Քլոյանը»,-հարցրեց դատավորը, ինչին ի պատասխան Սարգիս Քլոյանը նշեց՝ նա 2008 թ. սպանված Գոռ Քլոյանի քույրն է՝ Սարգիս Քլոյանի աղջիկը։
«Ես չգիտեի»,-նշեց դատավորը, ինչը հավատ չներշնեց Վարդևանյանին, ասաց՝ չի կարող հավատալ ասածին։
«Դուք այս գործով տուժողի կարգավիճակ ունեցող անձի հետ քաղաքական դաշինքի մեջ եք եղել»,- ասաց Վարդևանյանը՝ համեմատության համար նշելով, որ եթե նա իր հետ նույն քաղաքական դաշինքում լիներ, ապա անմիջապես հանրային մեղադրողները կմիջնորդեին բացարկ հայտնել, անգամ՝ չէին սպասի դատական նիստին, անմիջապես՝ մակագրումը տեսնելուց հետո կմիջնորդեին, դատարանն էլ՝ չէր սպասի միջնորդության, անմիջապես ինքնաբացարկ կհայտներ։
Ի վերջո, Սարգիս Պետրոսյանը նշեց՝ հանրային փաստ է, որևէ մեկը չի ժխտում, որ ինքը եղել է «Իմ քայլը» դաշինքով պատգամավորի թեկնածու, տեսանյութւոմ էլ՝ ինքն է, իր անուն ազգանունը հնչեցնում է Նիկոլ Փաշինյանը․ «Այդ անձնավորությունը ես եմ, Արթիկ քաղաքում է նկարված, ես էլ՝ ձեռքով ողջունում եմ»։
Արամ Վարդևանյանը նաև հետաքրքրվեց՝ 2008թ․ փետրվար-մարտ ամիսներին արդյո՞ք դատավորը, որն այդ տարիներին եղել է 2-3 կուրսի ուսանող, մասնակցել է հավաքների, նրա ազգականները մասնակցե՞լ են, թե՝ ոչ, ի՞նչ վերաբերմունք ուներ այդ իրադարձություններին։ Վարդևանյանը նշեց, որ ինքն այդ տարիներին, լինելով 3-րդ կուսրի ուսանող և ֆակուլտետի նախագահ՝ չի մասնակցել։ Սարգիս Պետրոսյանն այդպես էլ չպատասխանեց՝ մասնակցել է, թե՝ ոչ, ինքը դեռ 18 տարեկան չկար, քննությունների էր պարապում։
Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: ՍԴ-ն որոշել է մասնակի բավարրարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/28/2024 08:28 Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:24 Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:19 ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:12 Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:09 «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
- 11/28/2024 12:33 Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
- 11/28/2024 11:50 Իշխանության զավթում Գյումրիում. Դանիելյան
- 11/28/2024 11:38 Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/28/2024 10:25 Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղը
- 11/28/2024 10:20 Հրդեհ Լեռնավան գյուղում
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել