ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի և Գրիգորյանի նկատմամբ քրվարույթի պահանջով հաղորդում է ներկայացվել ՔԿ և դատախազություն 11/28/2024 17:45 | ԼՐԱՀՈՍ
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազությանը և Քննչական Կոմիտեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ Քր.Օրենսգրքի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով:
Հաղորդման մեջ, մասնավորապես, նշված է․
«Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ
(առերևույթ հանցագործության վերաբերյալ)
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, ելնելով իր ձեռք բերած փաստաթղթային հիմնավորումներից և ՀՀ հանրային-քաղաքացիական դաշտի պնդում-բողոքներից, նպատակ ունենալով վերջնականապես հաստատել կամ փարատել ՀՀ քաղաքացիների ու հասարակական-քաղաքական ուժերի կասկածները, դիմում է ՀՀ Գլխավոր դատախազությանը և ՔԿ-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ Քր.Օրենսգրքի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով: Ըստ այդմ՝ մենք առերևույթ հիմնավոր կասկածներ ունենք արձանագրելու, որ պետության բարձրագույն այս երկու ներկայացուցիչների գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանազատում-սահմանագծման գործընթացում համապատասխանում են ՀՀ Քր․Օր․-ի Բաժին 11-ի՝ Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ, գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին․ «1. Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության`պատժվում է ազատազրկմամբ` տասնհինգից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։ Ելնելով նաև Քր․ Օր․-ի հոդված 6-ի՝ «Օրենքի առջև հավասարության սկզբունքը» և հոդված 7-ի՝ «Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը» արձանագրումներից,՝ պահանջում ենք անաչառ քննել նրանց գործողությունները, որոնք հանգեցրել են պաշտոնապես ՀՀ ինքնիշխան տարածքների, բնակավայրերի, ենթակառուցվածքների փաստացի հանձնմանը Ադրբեջանի Հանրապետությանը, դրա հետևանքով արդեն կատարվել են ՀՀ քաղաքացիների տարբեր այլ իրավունքների կոպտագույն ոտնահարումներ՝ առաջինը սեփականության իրավունքի։
Փաստում ենք, որ առերևույթ պետական դավաճանության հանցակազմի մեջ պետք է ներառվի Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի հանձնումը Ադրբեջանին կասկածահարույց ինչ-որ փաստաթղթի հիման վրա, որի հետքերն անգամ չկան ՀՀ ԱԳՆ-ում։ 2020 թ․ ՀՀ ԱԳՆ նախարար Արա Այվազյանը 2024 թ․հուլիսի 26-ին փաստեր է հնչեցրել, որոնք ուղղակի հաստատում են Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանին հանձնելու գործընթացի հակասահմանադրականությունը։
Ստորև ներկայացնում ենք հատված Արա Այվազյանի հետ հարցազրույցից։
«Ազատություն» - Պարո՛ն Այվազյան, 2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանին անցավ Գորիս-Կապան ճանապարհը, և արդեն 2021-ի հունվարին Ադրբեջանին նաև փոխանցվեց Շուռնուխ գյուղի մի մասը։ Դուք տեղյա՞կ եք, թե իրավական ինչ փաստաթղթերի հիման վրա այս տարածքների հանձնումը, փոխանցումը տեղի ունեցավ։
Արա Այվազյան - Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից
երեք նիստ է եղել, ես երկուսին եմ մասնակցել, ապա մեկնել եմ արտասահման, եղել են քննարկումներ, ես հիմա այդ քննարկումների բովանդակության մասին չեմ կարող բարձրաձայնել, բայց հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր։
«Ազատություն» - Հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին։
Արա Այվազյան - Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարության, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Իմ պաշտոնավարման մինչև վերջ այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ։
«Ազատություն» - Դուք չե՞ք տեսել այն փաստաթուղթը, որով Գորիս- Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը փոխանցվել է Ադրբեջանին և պոստ ֆակտում եք իմացել, որ նման՝ եռակողմ հուշագիր է ստորագրվել։
Արա Այվազյան - Այո, եռակողմ կամ երկկողմ. տեղյակ չեմ անկեղծ»։
Զուգահեռաբար պատրաստ ենք Դատախազությանը և ՔԿ-ին տրամադրել «Հայկական ՍՍՌ Մինսիստրների սովետի N 739 որոշումը, որով այն ժամանակվա Հայկական ԽՍՀ մինիստրների սովետի նախագահ Անտոն Քոչինյանը հաստատում է ՀԽՍՀ մինիստրների սովետին առընթեր խճուղային ճանապարհների գլխավոր վարչության N 1043 որոշումը, որը հաստատում է ՀԽՍՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ցանկը, որտեղ 6-րդ կետով ամրագրված է Գորիս-Կապան ավտոճանապարհը իր 67,8 կմ երկարությամբ, այսինքն՝ ԽՍՀՄ շրջանում այդ ճանապարհը կառուցվել և շահագործվել է ՀԽՍՀ տարածքում։
Գորիս-Կապան ճանապարհի հանձնման հակասահմանադրական ընթացքը (երկրի տարածքը կարող է փոխվել միայն հանրաքվեի արդյունքում) և դա իրավական դարձնող համապատասխան արխիվային ու օրինական այլ հիմնավորումներից զուրկ քայլից հետո ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը) իրականացրին ՀՀ Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատում-սահմանագծում։ Մեր կողմից ձեռք բերված փաստաթղթերով գործընթացը դարձյալ հակասահամանադրականության տարրեր է պարունակում և չի համապատասխանում ԽՍՀՄ ժամանակաշրջանում երկու հանրապետությունների միջև կնքված և հաստատված ու, ամենակարևորը, իրագործված սահմանազատում-սահմանագծում փաստաթղթերով ամրագրված իրողությանը։
2024 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն իրականությանը հակասող հայտարարություն է կատարել կառավարության նիստում՝ ասելով․ «Մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման համար կարևոր անկյունաքար է դրվել։ Անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ-ն պաշտոնապես ունի դելիմիտացված սահման»։ Խոսքը՝ Տավուշ-Ղազախ հատվածում իրականացված սահմանազատման մասին է։ Մայիսի 15-ին կազմակերպվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 9-րդ հանդիպումը։ Կողմերը արձանագրություն են ստորագրել՝ այդ կերպ հաստատելով, որ համաձայնեցրել են «սահմանագծի առանձին հատվածներ»։ Մինչ այս չէր նշվում, թե որ քարտեզի հիման վրա է սահմանազատում արվում։ Նախօրեին, սակայն, վարչապետի աշխատակազմից պարզաբանեցին, որ խոսքը ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզների մասին է։ Նույն պարզաբանմամբ՝ դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Այս արձանագրումը բացարձակ զուրկ է իրավական հիմնավորումից, որովհետև ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզները ոչ մի առնչություն չունեն ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանների որոշման և առկայության հետ։ Աշխատակազմից նաև հայտնել են սահմանազատման արդյունքների մասին՝ նշելով, որ Տավուշի մարզում որոշակի խնդիրներ կան միայն Կիրանց գյուղի հատվածում։ Ասվում էր, որ առաջանալու է «ճանապարհի տեղափոխման խնդիր», ինչը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցեր էին ընթանում․ սահմանազատման դեմ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները պնդում էին «սահմանազատման մասով հանցագործություն է տեղի ունենում»։ Ցայսօր սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից դժգոհ են նաև Կիրանցի բնակիչները՝ փաստելով, որ իրենց տներից և գյուղատնտեսական տարածքներից զրկվել են, իրենց դիտարկումները հաշվի չեն առնվել, զգայուն հարցերը լուծվել են «ոչ ի շահ իրենց»։
Պարզաբանենք, որ «Միասին» շարժումն ունի 1988 թվականի արձանագրություններ, որոնք հավաստում են, որ ՀԽՍՀ-ն և Ադրբեջանական ԽՍՀ-Ն, 1983-84 թթ-ից սկսած, կատարել են սահմանագծում-սահմանազատում, որն այնուհետև 1988 թվականին արդեն իրագործվել է համապատասխան սյուների տեղադրմամբ, վերջիններիս հետքերը հեշտությամբ կարելի է գտնել և հավաստիանալ սահմանագծման-սահմանազատման կայացման իսկության մեջ։ Նշյալ արձանագրություններն ունեն եռակողմ ստորագրություններով ամրագրում։ Առերևույթ հանցագործության հաղորդման հետ մեկտեղ ներկայացնում ենք մեր ձեռք բերած փաստաթղթերի կրկնօրինակները, որոնց բնօրինակները հաստատապես կան ՀՀ արխիվներում, Ռուսաստանում և Ադրբեջանում։
Հարգելի՛ պարոնայք։
Վերլուծելով վերոգրյալում նկարագրվածը, առերևույթ ունենք հիմնավոր կասկած, որ առկա են հանցագործության հատկանիշներ, որոնք արտահայտվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերոնշյալ գործողություններում։ Շեշտենք, որ այս փաստաթղթերի մասին «Միասին» շարժման համահիմնադիրները և ներկայացուցիչները բազմիցս արտահայտվել են իրենց հրապարակային ելույթներում, բայց որևէ արձագանք չի հետևել, ուստի առկա է դիտավորության կասկած։
Այնուամենայնիվ, խուսափելով որոշակի քրեաիրավական որակումներից և պահպանելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ զերծ ենք մնում վերոգրյալում նկարագրվածը անմիջապես որպես հանցագործություն դիտարկել՝ հայցելով իրավապահ մարմիններից օրենքով սահմանված կարգով իրականացնելու հետաքննություն և նախաքննություն, հաստատուն փաստերի առկայությամբ հանցագործությունների և այլ խախտումների դեպքերը բացահայտել և հարուցել քրեական գործեր, իրական մեղավորներին հայտնաբերել և ենթարկել քրեական պատասխանատվության: Տեղեկացած ենք նաև սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ուստի տեղի ունեցած իրադարձությունները սույն հաղորդմամբ վերլուծում և Ձեզ ենք ներկայացնում, որպեսզի Դուք՝ որպես համապատասխան պաշտոնատար անձինք, հետամուտ լինեք համապատասխան դեպքերի բացահայտմանը և մանրամասնությունների պարզաբանմանը:
Սույն հաղորդման օրինակը ուղարկել ենք նաև ՔԿ ։
Սույն հաղորդմանը կից ներկայացնում ենք.
Протокол проведения работ по восстановлению (установлению) границ между отдельными землепользователями Азербайджанской ССР и Армянской ССР.
Перечень дорог республиканского значения по категориям Гушосдор при Совете Министров Армянской ССР.
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՏՎՈՂ ՝
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ
«28» նոյեմբեր 2024թ․»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ