ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արևմուտքի հետ Վրաստանի վատ հարաբերությունները չեն կարող չազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայի վրա. Վրացագետ 11/27/2024 21:07 | Քաղաքական
Վրաստանում ԿԸՀ-ի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո «Վրացական երազանքը» սկսել է նոր խորհրդարանի ձևավորման աշխատանքները, որը կավարտվի կառավարության և ծրագրի հաստատմամբ։ Կարծում եմ, նաև սա է պատճառը, որ իրենք օր առաջ ուզում են Սալոմե Զուրաբիշվիլուն տուն ճանապարհեն, քանի որ Զուրաբիշվիլու արտաքին ակտիվությունը իրենց համար հավելյալ խնդիրներ է առաջացնում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով «Վրացական երազանքի» կողմից Միխեիլ Կավելաշվիլին նախագահի պաշտոնում առաջադրմանը։
Նրա արձանագրմամբ՝ 4 ընդդիմադիր քաղաքական ուժերից 3-ը չեն պատրաստվում պառլամենտական գործունեությանը միանալ և միայն Զախարիայի խմբակցության հարցն է օդում, ուստի, վստահաբար կարելի է ասել, որ որևէ քաղաքական ուժ չի կարող առաջադրել թեկնածու, որը կկարողանա ունենալ ընտրիչներ 30 ձայն; Հետևապես, հավանական է, որ դեկտեմբերի 14-ին նա կընտրվի նախագահ։
Փորձագետը նշեց, որ Վրաստանը խորհրդարանական երկիր է և նախագահը սահմանափակ լիազորություններ ունի, բայց այս թեկնածուն հայտնի է իր եվրոսկեպտիկական հայտարարություններով։
Վրացագետի գնահատմամբ՝ ընդդիմությունը մուտք չի գործելու խորհրդարան, մանդատները և ցուցակները չեղարկվելու են, ապա ընդդիմությունը շարունակելու է փողոցային պայքարը։ «Այլ հարց է, թե ինչ մասնակցություն կլինի այս ակցիաներին բնակչության կողմից և ինչ չափով աջակցություն կլինի։ Չէի ասի, որ այսօր Վրաստանում տեսնում եմ այն կրիտիկական մասսան դժգոհության, որը կարող է իշխանափոխության բերել կամ արտահերթ ընտրությունների հարց բարձրացնել։
Այս պարագայում, ընդդիմությունը պետք է որոշի, թե ինչ տարբերակով են շարունակելու աշխատանքները; Եթե Կախարիան որոշի, որ մուտք է գործում խորհրդարան ու այնտեղից փորձի վերահսկել իշխանություններին, սա իրենց ավելի ակտուալ կդարձնի գալիք ընտրություններից առաջ, իսկ այն ուժերը, որոնք որոշել են այդ մանդատներից հրաժարվել և մուտք չգործել խորհրդարան, ապա մի քանի տարի անց այլևս
ակտուալ չեն լինի Վրաստանի քաղաքական դաշտի համար, հատկապես այն ֆոնին, որ Վրաստանում կարիք կա այլընտրանքային քաղաքական ուժերի գործիչների, ուստի նախկինում 10-յակ տարիներ գործող քաղաքական գործիչներից հոգնածություն կա այնտեղ։Դա է նաև պատճառը, որ «Վրացական երազանքը», որ շատ էր քննադատվում Վրաստանի բնակչության կողմից, այլընտրանք չունենալու պատճառով ստացավ շատերի քվեն, մարդիկ չարիքներին նվազագույնն էին համարում հենց այս ուժը»,- նշեց փորձագետը։
Ինչ մնում է տարածաշանի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրություններին, ապա Մելիքյանի խոսքերով, Արևմուտքի համար շատ կարևոր է, որ Հայաստան-Վրաստան տանդեմն աշխատի, եթե երկուսից մեկը, կամ Վրաստանը իրենց հետ վատ հարաբերություններ ունի, ապա դա չի կարող չազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայի վրա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ