ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին 11/27/2024 11:51 | ԼՐԱՀՈՍ
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի 19-րդ դարի եկեղեցու ոչնչացմանը.
«Համաձայն Caucasus Heritage Watch կազմակերպության կողմից արբանյակային լուսանկարների դիտարկման, ադրբեջանական կողմը 2023 թվականի հոկտեմբեր և 2024 թվականի ապրիլ ամիսների միջև ընկած ժամանակահատվածում ոչնչացրել է օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի 19-րդ դարի եկեղեցին: Եկեղեցին կառուցվել էր 19-րդ դարի երկրորդ կեսին:
Եկեղեցու շուրջը փռված է եղել համաժամանակյա ընդարձակ գերեզմանատունը, որն ադրբեջանական կողմը ոչնչացրել էր դեռևս 1989-1993 թվականներին, այդ տարիներին էլ ադրբեջանական կողմը միտումնավոր վնասել է նաև եկեղեցին: Առանձնահատուկ կերպով փշրվել էին հայատառ արձանագրություններ պարունակող տապանաքարերը, շրջակա տարածքների խաչքարերը:
Տանձատափ գյուղը Հակարի գետի ստորին հոսանքում տեղակայված երբեմնի հայկական գյուղերից էր, վերջիններս էլ պատմական Կովսական գավառի մասն էին կազմում: Խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները վերացրել էին գավառի հայկականությունը ցուցող հուշարձանների զգալի մասը՝ եկեղեցիներ, մատուռներ, հայկական գերեզմանոցներ: Իսկ վերջին հայկական գյուղերը հայաթափվել էին 1960-ական թվականներին: Շրջանի հայկական գյուղերի հայաթափման, երկրամասը ադրբեջանցիներով բնակեցման գործընթացը սկսվել էր դեռևս 1930-ական թվականներին, երբ ձևավորվել էր Զանգելանի շրջանը, որի կազմի մեջ էր մտել Կովսականի զգալի մասը:
Նախքան 1993 թվականը, երբ շրջանը ազատագրվել էր, ադրբեջանական կողմը զգալիորեն ոչնչացրել էր շրջանի հայկականությունը ցուցող հուշարձանների մեծ մասը՝ քանդելով, վթարային դարձնելով եկեղեցիները, ջնջելով, քերելով հայերեն արձանագրությունները և այլն: Կարող ենք փաստել, որ Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով, ադրբեջանական կողմը շարունակում և կարծես վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը:
Մեր արձագանքը
Տանձատափի եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։
Տանձատափի եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս։ Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6 (բ) հոդվածի։
Ֆիզիկական վնասներից բացի, Տանձատափի եկեղեցու ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում տուժած համայնքի համար՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։ Մշակույթի իրավունքների համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագիրն իր 27-րդ հոդվածով սահմանում է ․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Բացի այդ, «Մշակութային բազմազանության մասին համընդհանուր» հռչակագրի 4-րդ հոդվածում և «Մարդու իրավունքների խորհրդի 10/23 բանաձևի» 4-րդ պարբերությունում նշվում է, որ ոչ ոք կարող ոտնահարել միջազգային իրավունքով երաշխավորված մարդու իրավունքները, ոչ էլ սահմանափակելու դրանց շրջանակը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 11:32 Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով' իմպոտեն. Դանիելյան
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 13:16 Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ
- 11/27/2024 11:41 Պատահար Քանաքեռավանում. բախումից հետո մեքենաներից մեկն այրվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա վիրավոր. shamshyan.com
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով