ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես վառ օրինակն եմ, թե ինչ է լինում, երբ այդ խնդրանքը չեն կատարում, դա նշանակում է՝ հորինված գործով քրեական հետապնդում․ Վարդազարյան 11/27/2024 14:37 | ԼՐԱՀՈՍ
Բացառում եմ օբյեկտիվ դատական ակտի կայացումը, քանի որ պատվերը դեռ հանված չէ, պատվեր կա, որ Վարդազարյանը պետք է դատվի, օբյեկտիվ հիմքեր ունեմ կարծելու և ենթադրելու, որ լինելու է մեղադրական դատական ակտ։ Օբյեկտիվ քննության հետ որևէ աղերս չունի ոչ այս դատավարությունը, ոչ նախաքննությունը, ոչ մեղադրանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով իր դեմ իրականացվող քրեական հետապնդմանը։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում դատական համակարգում հերթական իրադարձություններին, Փաշինյանի խոստովանությանը, որ խնդրել է Անդրեասյանին՝ հրաժարական տալ, վերջինս էլ՝ ընդունել է, արդյո՞ք դա չի վկայում՝ գործադիրի կողմից անկախ մարմնի գործունեությանը միջամտության մասին, Վարդազարյանը նշեց, որ ակնհայտ է՝ կա միջամտություն, գործադիր մարմնի ղեկավարը հորդորում է, խնդրում է դատական իշխանության ղեկավարին, դա առաջին հերթին քաղաքական գնահատական է պահանջում, ինչից հետո՝ կարող է առաջանալ քրեական պատասխանատվության հարց։
«Ավելի կարևոր կլինի Կարեն Անդրեասյանի բացատրությունը հետագայում, թե ինչ բառեր է պարունակել խնդրանքը, կասի՝ ինչպես է եղել, նամակը ցույց տա, որովհետև երկուսն էլ չեն հերքում»,- նշեց Վարդազարյանը՝ արձանագրելով, որ քաղաքական գնահատականը հետևյալն է՝ մարդը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում իշխանությունների տարանջատման սկզբունքը, ակնհայտորեն Հանրային ՀԸ-ի եթերում ասում է՝ ինքն է խնդրել, չի հասկանում ինչ է դա նշանակում, դա տարրական ժողովրդավարության և տոտալիտարիզմի տարբերությունն է։
«Երբ գործադիրի ղեկավարը խնդրում է դատական իշխանության ղեկավարին՝ հրաժարական տալ, դա տոտալիտար պետության մասին է խոսում։ Չխնդրելը, չմիջամտելն իրական ժողովրդավարության մասին է խոսում։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ չի պատկերացնում իր արածի քաղաքական և քրեաիրավական հետևանքները, դրա համար շատ հանգիստ տոնով ասում է՝ այո, ես եմ խնդրել։ Հետագայում, երբ գնահատական տրվի, որը տրվում է՝ նույնիսկ Հանրային ՀԸ եթերում են տարակուսած ասում, թե արդյոք սա միջամտություն չէ»,- նշեց Վարդազարյանը՝ հիշեցնելով, որ նույն խնդրանքը նաև իրեն է եղել, որ քաղաքական իշխանությունը չի ցանկանում իր հետ աշխատել, պետք է հեռանա։
«Ես վառ օրինակն եմ, թե ինչ է լինում, երբ այդ խնդրանքը չեն կատարում, դա նշանակում է՝ հորինված գործով քրեական հետապնդում և լիազորությունների դադարեցում՝ շատ ավելի խայտառակ հիմնավորումներով։ Իմ լիազորությունները դադարեցվել են մի դատական նիստի ընթացքում, որին ես ծանուցված չեմ եղել»,- ասաց Վարդազարյանը՝ նշելով, որ առանց պատշաճ ծանուցման նիստ չի կարող տեղի ունենալ։
Դիտարկմանը, որ կարծես թե դրանից հետո ԲԴԽ-ում արդեն իսկ ձևավորված պրակտիկա է եղել՝ նաև Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամանակ, որ առանց դատավորներին լսելու՝ քննել և դադարեցրել են դատավորների լիազորությունները՝ Դավիթ Հարությունյանի, Աննա Դանիբեկյանի գործերով, ավելին՝ ՍԴ-ի կողմից դատավոր Դավիթ Հարությունյանի՝ լսված լինելու իրավունքի խախտման արձանագրման որոշումը ԲԴԽ-ն չի կատարում, Վարդազարյանը նշեց, որ եթե առաջին դեպքից հետո անխուսափելի չի դառնում պատիժը, դա ունենում է զարգացումներ, ճյուղեր, դառնում՝ նորմալ երևույթ, քանի որ տոտալիտար ռեժիմը ժողովրդավարությունից դրանով է տարբերվում։
«Նույնիսկ առաջին կուրսի ուսանողը գիտի, որ դա անթույլատրելի է, բայց դա ամենուրեք է տեղի ունենում։ Վստահ եմ, որ կգա օրն ու ժամը, որ այն դատավորները, որոնք դա թույլ են տվել, պատասխանատվության են ենթարկվելու»,- ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք ԲԴխ-ն չի հարգում Բարձր դատարանի որոշումը՝ չկատարելով որոշումը, Վարդազարյանը պատասխանեց․ «Եթե դատարանը չի հարգում Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ ՍԴ-ն ով է, որ ՍԴ որոշումը հարգվի։ Ես էլ լինեի՝ չէի հարգի, լավ է արել Կարեն Անդրեասյանը»։
Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության գործին, որը մի քանի անգամ կարճվել, ապա՝ վերաբացվել է, Վարդազարյանը նշեց, որ տեղեկություն չունի գործի ընթացքից, որովհետև չի հետաքրքրում, այս իշխանության օրոք այդ գործը հեռանկար չունի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
- 11/27/2024 14:12 Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ առանց ժպ նշանակելու կարելի է շարունակել Գյումրու ղեկավարումը. Առաքելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
- 11/27/2024 14:57 Եղվարդում իրար են բախվել 3 «Opel»ներ
- 11/27/2024 13:16 Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ
- 11/27/2024 11:41 Պատահար Քանաքեռավանում. բախումից հետո մեքենաներից մեկն այրվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա վիրավոր. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել