ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/27/2024 16:42 | ԼՐԱՀՈՍ
Հրադադարը Լիբանանում գործում է առավոտյան ժամը 4-ից։ Փախստականները վերադառնում են իրենց շրջանները։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Լիբանանում «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ հրադադարի պայմաններն ամբողջությամբ գաղտնազերծված չեն, պարզ չեն, բայց, ըստ առկա տեղեկատվության, դրա հիմքում ՄԱԿ-ի 1701 բանաձևն է։
Ըստ նրա՝ նախատեսվում է, որ գործելու է վերահսկող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են լինելու Լիբանանը, Իսրայելը, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայացուցչիչներ, ԱՄՆ֊ն և Ֆրանսիան, բայց Լիբանանում գիտեն, որ այն ղեկավարելու է Միացյալ Նահանգները։
«Համաձայնություն կա նաև ՝ իրականացնել ցամաքային սահմանազատում։ Բացի այդ՝ կողմերին իրավունք է տրվել միջամտել՝ հակառակորդի մոտ սպառազինության որեւէ շարժ նկատելու դեպքում։ Սա Իսրայելի պահանջած կետն էր, որն, ըստ որոշ տեղեկությունների, համաձայնության մեջ մտել է, սա նշանակում է, որ եթե Իսրայելը նկատի, որ զինվորական տեղաշարժ կա Հեզբոլլահի կողմից, ապա կարող է պատասխանել։Մնացյալը, կարծում եմ, ՄԱԿ -ի 1701-րդ բանաձևը կգործարկվի»,- նշեց բանախոսը:
Նրա փոխանցմամբ՝ դա ենթադրում է, որ «Հեզբոլլահի» ուժերը հետ կքաշվեն, 60 օրվա ընթացքում աստիճանաբար լիբանանյան տարածքները կլքեն իսրայելական ուժերը, կտեղակայվի բանակը։
Շ. Գանտահարյանի խոսքերով՝ ՀԱՄՄԱՍ֊ի ղեկավարությունը ևս հայտարարել է, որ պատրաստ են գնալ հրադադարի։
«Կարծում եմ , որ այս համաձայնությունը, ըստ էության, Վաշինգտոն֊Թեհրան համաձայնություն է, որովհետև ամերիկյան մամուլը գրում էր, որ, ըստ պաշտոնական աղբյուրների, չէր լինի այս համաձայնությունը, եթե Թեհրանն արգելակեր կամ չհամաձայներ։ Փաստորեն աշխատել է դիվանագիտությունը՝ Իրան֊ Միացյալ Նահանգներ գծի վրա։ Ասեմ, որ Լիբանանում այսօր սպասվում է ֆրանսիացի պատվիրակ Լեդրիանի այցը»,- նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է օրակարգ բերվի Լիբանանում նախաահի ընտրության հարցը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
- 11/27/2024 14:57 Եղվարդում իրար են բախվել 3 «Opel»ներ
- 11/27/2024 13:16 Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել