Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:45  |  ԼՐԱՀՈՍ

monumentwatch.org-ի հաղորդմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից և Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքների շուրջ սկսեց բազմաբնույթ հակահայկական քարոզչություն իրականացնել: Նման նպատակաուղղված քարոզչությունն առաջին հերթին թիրախավորում է Արցախի գրավյալ տարածքներում գտնվող բազմաթիվ հայկական քրիստոնեական հոգևոր հուշարձանները: Ադրբեջանական քարոզչամեքենան, հետևելով դեռևս խորհրդային տարիներին ձևավորված և Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության յուրացմանը միտված քաղաքականությանը, դրանք ներկայացնում է որպես աղվանական մշակութային հուշարձաններ և կապում Կովկասյան Աղվանքի հետ: 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսեց ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:

Մինչև 1990-ական թվականները ժամանակակից Արդբեջանի տարածքում բնակվող ուդիների մեծագույնը մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին: Նրանք գլխավորապես բնակվում են ժամանակակից Արդբեջանի հյուսիսում: Ուդիներից շատերը Ադրբեջանից հեռացան 1988-1990 թվականներին հայ բնակչության հետ միասին, քանի ադրբեջանցիների կողմից դիտարկվում էին որպես հայեր կամ հայերին մոտ կանգնած:

Ուդիական համայնքի խնդիրը բարդացավ նրանով, որ Արցախյան հակամարտության հետևանքով Ադրբեջանում բնականաբար անհնար դարձավ Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը և հոգևոր կյանքի առումով ներկայումս ուդիները գտնվում են անհասկանալի իրավիճակում: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան լայնորեն խոսում է աղվանա-ուդիական եկեղեցու և նրա հոգևոր ծեսերի մասին, սակայն այդպես էլ չի ասում, թե դավանական որ ուղղությանն են պատկանում ուդիները: Նաև շեշտենք, որ առնվազն 8-րդ դարից սկսած Աղվանից եկեղեցին իր դավանական և ծիսական (ներառյալ և ժամասացության լեզուն) համակարգով նույնական էր Հայ առաքելական եկեղեցու հետ: Խոսել առանձին ուդիական դավանանքի մասին տարրական անգրագիտություն  է և/կամ նպատակադրված քարոզչություն: Նաև նկատենք, որ 1836 թ. ցարական  կառավարության որոշմամբ Աղվանից եկեղեցին վերացվել է, և անդրկուրյան քրիստոնյա ուդիական համայնքները ներառվել են Հայ առաքելական եկեղեցու Շամախու թեմում: Ընդհուպ մինչև անցած դարի 80-ական թվականները քրիստոնյա ուդիները, որոնք իրենց կոչում էին «ազգությամբ հայ, ցեղով ուդի», չունեին որևէ դավանական, ծիսական կամ լեզվական առանձնացվածություն հայ առաքելական եկղեցուց:

Ադրբեջանական քարոզչամեքենան պատերազմի ավարտից անմիջապես հետո դեպի Արցախի գրավյալ տարածքներում գտնվող մի շարք հայկական վանքեր և եկեղեցիներ (Դադիվանք, Սպիտակ խաչ վանք, Ծիծեռնավանք, Տողի սուրբ Հովհաննես եկեղեցի) սկսեց պարբերաբար կազմակերպել ներկայիս ուդիական համայնքի ներկայացուցիչների այցեր, որոնք լայնորեն լուսաբանվում էին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից: Այցերի ժամանակ ուդիական համայնքի ներկայացուցիչները՝ գլխավորապես համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր էին կատարում», որոնցից հետո ԶԼՄ-ներին տրվող հարցազրույցներում խոսում էին այն «վնասների մասին», որ ստացել էր «աղվանական մշակութային ժառանգությունը հայկական օկուպացիայի ժամանակ»: Որպես այդպիսիք նշում էին, որ հայերը աղվանական-ուդիական եկեղեցիների պատերին «ավելացրել են հայկական խաչեր, տեղադրել խաչքարեր, ավելացրել են հայկական գրերը և դա արվել է աղվանական հետքերը ջնջելով»: Որպես հարցազրուցավար սովորաբար հանդես է գալիս ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, ով վերոնշյալ մտքերին նաև մշտապես ավելացնում է, որ իրենք պետք է նախնական, ոչ հայկական տեսքի բերեն եկեղեցիները, հասկանան հայերի կողմից տրված վնասների չափը և մշտապես նշում է, որ «ադրբեջանական հողերի ազատագրումից հետո իրենք հնարավորություն ստացան այցելելու և ծիսակարգ կատարելու դարերով իրենց պատկանող վանքերում և եկեղեցիներում»:

Հավելենք, որ ադրբեջանական լրատվականների տարածած տեսանյութերում ուդիական հոգևոր ծեսի կամ աղոթքի ժամանակ մոմեր են տեղադրվում եկեղեցու խորանին, բեմին, անգամ բեմի աստիճաններին և մկրտարանի վրա, ինչն նվազագույնը տարակուսանք է առաջացնում:

Սովորաբար ուդիական համայնքի յուրաքանչյուր այցի ժամանակ նրանց ուղեկցում են նաև ադրբեջանական հակահայկական քարոզչամեքենայի մեջ ներգրավված պատմաբաններ, արվեստաբաններ, քաղաքական և ռազմական գործիչներ, ովքեր հարցազրույցներում փորձում են ապացուցել այդ հուշարձանների ոչ հայկական լինելը:

Դադիվանք այցելությունների ժամանակ բազմիցս փորձ է կատարվել հրահրել բախում տեղում գտնվող հայ հոգևորականների հետ, ինչը բարեբախտաբար ձախողվել է, սակայն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ներկայացվել է որպես հայ հոգևորականության ագրեսիա:

Ցավալի է, որ ներկայիս ուդիական համայնքի ներկայացուցիչները դարձել են ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի պատանդն ու գործիքը:

 ժառանգության վերանվանում, ինքնության հետքերի բնաջնջում։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման դեպքերի հետ կապված հարկ է նշել, որ յուրացնելով հայկական ժառանգությունը, այն համարելով աղվանական կամ ուդիական, ժառանգությունը կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թ․ Ճապոնիայում ընդունված իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ԻԿՕՄՕՍ-ի և Բուրրայի խարտիայից այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:

Բացի դա, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  ըստ  լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Թիրախավորելով արցախահայության քրիստոնեական ժառանգության խորհրդանիշները, խաթարելով քրիստոնեական ծիսակարգի իրական ավանդույթը Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։  Այսպիսի քաղաքականությունը խտրական վերաբերմունք է, որը խախտում է նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունը իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։  Բացի այդ` 2005 թ․ հոկտեմբերի 13-ին Ֆարոյում (Պորտուգալիա) ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» կոնվենցիան ևս շեշտում, որ մշակութային ժառանգության նշանակությունը որոշում է տվյալ համայնքը, և ցանկացած արժեք, որը տվյալ ժողովրդի հավաքական մտքի արտահայտությունն է, պետք է պահպանվի իր բնականության և իսկության սկզբունքներով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:02 30/07/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կեղծ քարոզչության համար ԿԳՄՍ-ն ու ԱԳՆ-ն Վատիկանի պարբերականից հերքում կպահանջե՞ն. արձագանք չկա
18:55 16/04/2024  |  ԼՐԱՀՈՍՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
18:57 29/11/2023  |  ԼՐԱՀՈՍԴադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայություն կստանձնի «Եռաբլուրի» եկեղեցում
11:40 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍՍ. Գայանե վանքում պատարագ էր մատուցում Դադիվանքից վերջինը հարկադրաբար դուրս եկած աբեղան
20:46 15/10/2023  |  ԼՐԱՀՈՍԻմ միակ մխիթարությունը, որով հիմա շարունակում եմ ապրելու ուժ գտնել, այն է, որ ես վանքը թուրքին չեմ հանձնել.Դադիվանքի հոգեւոր սպասավոր
13:42 30/09/2023  |  ԼՐԱՀՈՍԴադիվանքի քահանաների հետ կապը կտրվել է, հայտնի է, որ նրանք նույնպես դուրս են եկել վանքից
10:51 20/09/2023  |  ԼՐԱՀՈՍԴադիվանքի նախկին քահանա Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավոր է
15:28 16/08/2023  |  ԼՐԱՀՈՍԴադիվանքում ունենք սպասավորներ, որոնք իրենց ծառայությունն են իրականացնում, ռուս խաղաղապահներն ապահովում են հոգևորականների անվտանգությունը. Տեր Սեպուհ
15:17 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական հերթական սրբապղծությունը Դադիվանքում
21:07 28/06/2023  |  ՎերլուծություններԻնչու՞ Ջուղան չդարձրինք մատի փաթաթան

Արխիվ

[]