Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05  |  ԼՐԱՀՈՍ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոդվածը. 

«Հանուն արժանապատվության և հանուն Ֆրանսիայի միասնականության ապահովման… Եվրոպայում հաստատված նոր կարգերը հաշվի առնելով՝ ես այսօրվանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցության տարբերակը»:

Ֆիլիպ Պետեն

Ֆրանսիայի Վիշիի կոլաբորացիոնիստական

վարչակարգի վարչապետ

«Ես հավատում եմ, որ սա խաղաղություն է մեր ժամանակների համար: Գնացեք տուն և հանգիստ քնեք»:

Նևիլ Չեմբերլեն

Մեծ Բրիտանիայի վարչապետ

Ռացիոնալ հայրենասիրության և խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ համագործակցելու և վերջինիս քաղաքական նպատակներն իրականացնելու երևույթը նորություն չէ համաշխարհային պատմության մեջ։

Հայաստանում այսօր իշխանություն զբաղեցնողների հայտարարությունները հաճախ հեշտ է շփոթել թշնամական պետությունների ներկայացուցիչների հետ ու, բնականաբար, այդ հայտարարությունները զայրույթ և տարակուսանք են առաջացնում քաղաքացիների շրջանում։ Ավելին, այսպիսի հայտարարությունները հաճախ հանգեցնում են «մենք ազգ չենք», «մեզ սա էլ է քիչ», «էս ազգին փրկություն չկա» հուսահատական դիրսկուրսին, որտեղ մենք հայտնվում ենք ինքնախարազանման կործանարար ճիրաններում։


Սակայն բավական է հիշել ոչ վաղ անցյալի համաշխարհային պատմության դրվագները և տեսնել, որ ծանր պարտությունների, հուսալքության և անորոշության պայմաններում,  անգամ պետականության բավական երկար պատմություն ունեցող ազգերն են անցել նույնանման ճանապարհով, զոհ դարձել թշնամական քարոզչության։ Բավական է հիշել թեկուզ միայն Երկրորդ համաշխարհայինի տարիների եվրոպական երկրների օրինակները։

Համագործակցություն թշնամու հետ՝ պրագմատիզմի անվան տակ

1938 թ. սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ղեկավարները Ֆաշիստական Գերմանայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և նույն հայացքները կիսող Իտալիայի ղեկավարի հետ, առանց Չեխոսլովակիայի, ստորագրեցին Չեխոսլովակիան բաժանելու մասին համաձայնագիրը։ Դա արվեց եվրոպայում խաղաղություն ապահովելու անվան տակ։  Ավելին, Չեմբեռլենը և Հիտլերը ստորագրեցին լրացուցիչ անգլո-գերմանական հռչակագիր, որում արտահայտեցին իրենց մտադրությունը «այլևս երբեք միմյանց հետ չպատերազմելու» և վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայրենիք վերադառնալուց հետո բառացի հայտարարեց, որ ինքը «բերել է մեր ժամանակաշրջանի խաղաղությունը»։

Պայմանագրի ստորագրումից ընդամենը երկու տարի անց ֆաշիստական բանակի հռթիռները պայթում էին արդեն Լոնդոնի երկնքում, իսկ Ֆրանսիայի տարածքի 60%-ը գրաված էր ֆաշիստական զորքերի կողմից։

 

Այս պայմաններում Մեծ Բրիտանիան որդեգրեց ղեկավարության փոփոխության տարբերակը։ Հիտլերի բոլորը պահանջները բավարարելով նրան խաղաղեցնելու կողմնակից Չեմբեռլենին փոխարինեց Չերչիլը, ով առաջնորդվում էր ամեն գնով և ամենուր ֆաշիզմի դեմ պայքարի տրամաբանությամբ։  

Ֆրանսիան ընտրեց Նացիստական Գերմանիայի հետ համագործակցության ճանապարհը։ Մարշալ Պետենի ղեկավարությամբ Ֆրանսիայի տարածքի չօկուպացված հատվածում հաստատված Վիշիի ռեժիմը պնդում էր, որ գերմանացիներին ուղիղ դիմակայելը կհանգեցնի Ֆրանսիայի ամբողջական կործանմանը: «Մենք պետք է համագործակցենք Գերմանիայի հետ, քանի որ այս կերպ կարող ենք պահպանել Ֆրանսիայի ապագան». այս կարգախոսով էր առաջնորդվում ֆրանսիայում հաստատված կառավարությունը։

Ճիշտ նույն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատերազմի սպառանալիքի պայմաններում Սյունիքում և Տավուշում տարծքներ հանձնելը, Արդբեջանի և Թուրքիայի հետ թուղթ ստորագրելը ներկայացնում է որպես այլընտրանք չունեցող միակ պրագմատիկ ճանապարհ, որը պետք է ընտրել Հայաստանի «ապագան» ապահովելու համար։

Նույնական էր նաև երկրի ներսում վարվող քաղաքականությունը։

Վիշիի ռեժիմը ձգտում էր ոչնչացնել ավանդական արժեքները՝ օգտագործելով բառապաշար, որը Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը ներկայացնում էր որպես բարոյապես և քաղաքականապես կործանված: Նրանք Ֆրանսիայի պարտության մեղքը բարդում էին «փտածության» և կոմունիստների, հրեաների ու ձախակողմյան մտավորականների ազդեցության վրա՝ իրենց դիրքավորելով որպես «կարգուկանոն» վերականգնող փրկիչներ:

Վիշիի կառավարության հակահրեական քաղաքականությունը հաճախ գերազանցում էր նույնիսկ գերմանական պահանջները:


Այսպիսի քաղաքականությունը նույնական է Հայատանում վարվող հակաարցախյան քաղաքականության հետ։ Օրինակ, անգամ Ադրբեջանում չէին կարող պատկերացնել, որ ՀՀ որևէ իշխանություն մեկ հրամանով արցախահայերին կզրկի քաղաքացիության կարգավիճակից, փաստացի նրանց զրկելով բոլոր տեսակի քաղաքական իրավունքներից։

Դիմադրությունը որպես միակ իրական այլընտրանք

Վիշիի օկուպացիոն վարչակարգը ևս ուներ դիմադրություն երկրի ներսում. ի վերջո, բոլոր ֆրանսիացիները հաշտ չէին ֆաշիզմին ծառայելու մտքի հետ։ Սակայն այլախոհներն ու ընդդիմադիր ուժերը բախվում էին բազմաթիվ լուրջ խնդիրների, որոնք դժվարացնում էին հանրային կոնսոլիդացիան։

Լոնդոնում աքսորի մեջ գտնվելով՝ Ֆրանսիական դիմադրության առաջնորդ դը Գոլը կոչ էր անում դիմադրություն ցուցաբերել թե՛ Նացիստական Գերմանիային, թե՛ Վիշիի ռեժիմին: 1940 թ. հունիսի 18-ին ԲիԲիՍի-ով հնչեցրած իր ելույթում գեներալ դը Գոլն իր այլընտրանքը ձևակերպել է հետևյալ կերպ. «Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, ո՛չ պատերազմում»։

Նույնն է նաև ներկայիս հայկական ազգային ուժերի առաջարկած այլընտրանքը, որը թեև հաշվի է առնում մեր կրած ծանր պարտությունը, սակայն պնդում է, որ մենք ունենք վերականգնման ռեսուրս, և կա թշնամուն հանձնվելու օրակարգին իրական այլընտրանք, որը պետք է սկսվի  երկրում իշխանության փոփոխությունից։

Սակայն, օկուպացված Ֆրանսիայում ևս այլախոհները դժվարանում էին հանրությանը հասցնել իրենց ուղերձները։

Վիշիի ռեժիմի պրոպագանդան Պետենին ներկայացնում էր որպես ազգային փրկիչ՝ օգտագործելով նրա Առաջին համաշխարհային պատերազմում ձեռք բերած հերոսի կարգավիճակը։ Մինչդեռ բոլոր այլախոհները ներկայացվում էին որպես վտանգավոր, ոչ հայրենասեր կամ թշնամական սադրիչներ՝ վախ ներշնչելով բնակչության շրջանում։

Հատուկ քարոզչություն էւ տարվում Դաշնակիցների նկատմամբ՝ նպատակ ունենալով Ֆրանսիայի տարածքի 60% բռնազավթած Գերմանիային ներկայացնել որպես միակ հնարավոր այլընտրանք։

Այ բոլոր դրսևորումներին մենք ականատես ենք եղել Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին:

Մեծ դեր էին խաղում նաև պարտված երկրում տիրող հասարակական տրամադրությունները։

Ֆրանսիացիներից շատերը, հիասթափված 1940 թ. պարտությունից, հավատում էին, որ Պետենի համագործակցությունը լավագույն միջոցն է Ֆրանսիայի մնացածը փրկելու համար։

Տնտեսական դժվարությունները, սննդի պակասը և պատերազմից խուսափելը ստիպում էին մարդկանց առաջնային դարձնել գոյատևումը՝ թողնելով քիչ ժամանակ քաղաքական ակտիվության համար։

Ամոթի շրջանի ավարտը

Վիշիի ռեժիմը փլուզվեց Ֆրանսիայի ազատագրումից հետո՝ 1944 թվականին: Պետենին դավաճանության համար դատապարտեցին մահվան, ինչը հետո փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ Պիեռ Լավալը մահապատժի ենթարկվեց 1945 թվականին:

Վիշիի ռեժիմի անկումից և 1944 թ. Ֆրանսիայի ազատագրումից հետո Ֆրանսիայի Հանրապետության Ժամանակավոր կառավարությունն ու հետագա վարչակազմերը իրականացրեցին մի շարք միջոցառումներ՝ Ֆրանսիական ամոթի էջը փակելու և  ժողովրդավարական կառավարման վերականգնման համար։ Ահա մի քանի կոնկրետ օրինակներ.

1. Թշնամու հետ համագործակցողների պատժում
●        Հազարավոր մարդիկ դատվեցին պատերազմից հետո կազմավորված դատարաններում, և նրանցից շատերը կորցրին քաղաքացիական իրավունքները կամ զրկվեցին պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

2.  Վիշիի ռեժիմի օրինականության մերժում
●        Վիշիի ռեժիմի բոլոր գործողությունները հայտարարվեցին անվավեր։ Չեղարկվեցին ընդունած բոլոր օրենքներն ու հրամանագրերը, այդ թվում՝ այն օրենքները, որոնք սահմանափակում էին ազատությունները կամ խտրականություն էին կատարում որոշ խմբերի նկատմամբ։

3․ Տնտեսական և սոցիալական բարեփոխումներ
●        Ազգայնացվեցին նացիստների հետ համագործակցած հիմնական արդյունաբերությունները և բանկերը, ինչպիսիք էին Renault-ը, որպեսզի կանխվի պատերազմի ընթացքում մասնավոր շահագործումը և վերակառուցվի տնտեսությունը։

4. Սոցիալական ապահովագրության համակարգ

●        Ստեղծվեց համապարփակ առողջապահական, թոշակային և սոցիալական ապահովագրության համակարգ՝ արդար և ժամանակակից հանրապետության վերակառուցման շրջանակներում։

5. Դիմադրության մարտիկների մեծարում
●        Պաշտոնապես ճանաչվեց Ֆրանսիական դիմադրության ներդրումը և նախատեսվեցին թոշակներ և պատիվներ նրա անդամների համար

Այսպիսով, թշնամու հետ համագործակցության ճանապարհի ընտրությունը չփրկեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային աղետալի պատերազմի մեջ ներքաշվելուց, ծանր մարդային կորուստներից և ավերածություններից։ Ֆրանսիայի դեպքում չարիքի հետ ավելի երկար համագործակցությունը հանգեցրեց լրիվ նոր պետության կազմավորման անհրաժեշտության։ Եվ միայն այդ չարիքի դեմ ցուցաբերված դիմադրությունը կենսական նշանակություն ունեցավ իրավիճակի հաղթահարման, նոր պետության կառուցման համար՝ թույլ տալով հետագայում ժխտել չարիքի հետ նույնականացումը։

Նույն է նաև Հայաստանի պարագայում։ Միայն արտաքին թշնամու և երկրում հաստատված վարչակարգի դեմ հետևողական դիմադրությունը կարող է դուռ բացել մեր երազանքների պետության կերտման համար։ Որքան էլ դժվար, երբեմն անօգուտ թվան օրվա վարչակարգի դեմ ամենատարբեր պայքարներն ու շարժումները, միևնույնն է,  հենց դրանք են վաղվա հաղթանակի սաղմերը և ազգային նոր որակի պետության կառուցման հիմքը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:18 14/11/2024  |  ՄեկնաբանությունCOP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
14:17 31/10/2024  |  ԼՐԱՀՈՍԱյս իշխանությունը չպետք է հասնի մինչև 2026թ․ հերթական ընտրություններին․ Սաղաթելյան
13:54 31/10/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի կազմակերպած միջազգային շոուին, քանի դեռ ունենք պատանդառված ռազմագերիներ. Սաղաթելյան
16:01 22/09/2024  |  ՔաղաքականԱմեն ինչ պետք է անել, որ ստացվի. Իշխան Սաղաթելյան
14:29 09/09/2024  |  ԼՐԱՀՈՍՑինիկությունը պետք է չափ ունենա, տեսե՞լ եք Ալիևին մեղադրեն էթնիկ զտման ու ցեղասպանություն անելու համար. Սաղաթելյան (տեսանյութ)
21:21 02/09/2024  |  ԼՐԱՀՈՍԵթե ցանկանում ենք պաշտպանել Հայաստանը և հայկական շահը, ապա Արցախյան օրակարգն այլընտրանք չունի. Սաղաթելյան
14:27 30/08/2024  |  Մեկնաբանություն«Վերադարձ» խորագրով ձեռնարկը նպատակ ունի ստեղծված ծանրագույն իրավիճակում արժևորել պատմական օրվա խորհուրդը. Սաղաթելյան
16:47 13/08/2024  |  ՔաղաքականԴաշնակցականները՝ շարքայինից մինչև ղեկավարություն, թուրքական իշխանությունների կողմից հետապնդվում են. Սաղաթելյան (տեսանյութ)
12:22 25/07/2024  |  ՔաղաքականՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել
19:54 21/07/2024  |  ՄեկնաբանությունԱշխատանքային այցով գնտվում եմ Բելգիայի թագավորությունում. Սաղաթելյան

Արխիվ

[]