ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024 13:13 | Դատական ռեպորտաժներ
ԲԴԽ-ում այսօր կայացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննությունը։ Նիստը նախագահում է Կարեն Թումանյանը՝ որպես ԲԴԽ նախագահի ժ/պ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդման հիման վրա։
ԲԴԽ-ում միջնորդության քննության ընթացքում արդարադատության նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանը նշեց, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում առանձնապես ծանր հանցագործության փաստի հիմքով դատավճիռը դատավորը հրապարակել է 2023թ․ հունիսի 6-ին, սակայն կողմերին ուղարկել՝ 1 տարի, 3 ամիս և 25 օր անց։
«Խախտումն ընդհատվել է՝ բացառապես արդարադատության նախարարի պարտավորությունները կատարողի կողմից կարգապահական վարույթի հարուցումով, բացառված չէ, որ դրա բացակայության պայմաններում կրկին դատավարության մասնակիցները չստանային դատական ակտը։ Մեր գնահատմամբ՝ կոպտագույն խախտումը զրկել է ինչպես վարույթի հանրային մասնակից կողմին՝ սահմանադրական գործառույթները ժամանակին իրականացնելու հնարավորությունից, այնպես էլ մեղադրյալներին՝ իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունից»,-նշեց Զեյնալյանը։ Ըստ ԱՆ-ի՝ դատավորը խախտումը կատարել է՝ կոպիտ անփութությամբ։
Հարցուպատասխանի ընթացքում դատավորի ներկայացուցիչ Սերգեյ Մարաբյանը նկատեց՝ միջնորդության մեջ ներառված չի եղել «կոպտագույն խախտում» եզրույթը, ինչպես նաև՝ մեղադրյալի իրավունքի պաշտպանության մասին որևէ նշում։ Զեյնալյանն էլ պատասխաեց՝ նշելով, որ նախարարության ներկայացուցիչը, ներկայացնելով միջնորդությունը, պարտավոր չէ ամբողջությամբ կրկնել այն ամբողջ բառամթերքը, որը ներկայացված է միջնորդությամբ, գնահատականները բխում են հիմքերից, որոնք ներկայացված են միջնորդությամբ։ Ինչ վերաբերում է մեղադրյալների իրավունքների պաշտպանությանը, ապա Զեյնալյանը նշեց, որ վարույթների նպատակը ուղղված չէ մեղադրյալների իրավունքների պաշտպանությանը, դրանք՝ դատավորի կողմից կարգապահական առերևույթ խախտման փաստի առթիվ են։
Դատավորի ներկայացուցիչ Սերգեյ Մարաբյանը, ներկայացնելով վարույթի վերաբերյալ պատասխանը, ուշադրություն հրավիրեց՝ դատական ակտը 1 տարի 3 ամիս անց տրամադրելու պատճառների վրա, նկատեց՝ դատավորը եղել է ծանրաբեռնված, ինչի վերաբերյալ վիճակագրական տվյալներ են ներկայացվել, փաստարկներ են ներկայացվել՝ տարբեր նստավայրերում նիստեր անցկացնելու վերաբերյալ, օրինակ՝ Մասիսի դատարանից գնացել այլ նստավայր, չի ունեցել աշխատակազմից մեկ անձ՝ քարտուղար, ստիպված՝ օգնականն է իրականացրել քարտուղարի պարտականությունը։ Մարաբյանը նաև նկատեց՝ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված դատարաններն ավելի շատ են սկսել ծանրաբեռնվել, քանի որ նախաքննության խիստ ժամկետներով պայմանավորված՝ 3-4 ամսում նախաքննությունն ավարտում, գործերը դատարան են ուղարկում, իսկ դատարանում էլ՝ դրանք պետք է ժամանակի ընթացքում այս ծանրաբեռնվածության պայմաններում քննեն, դատական ակտ կայացնեն, ընդ որում՝ պատճառաբանված։ Մարաբյանի դիտարկմամբ՝ բոլորն էլ ցանկանում են արագ քննել գործերը և ավարտել, դատավորի համար գործը քննելն, ավարտելն ու դատական ակտն ուշ տրամադրելն ընդունելի չէ, բայց ներկայացված վիճակագրությամբ հստակ երևում է, որ կան հրատապ քննության ենթակա միջնորդություններ, որոնցով պետք է դատական ակտ կայացնել և տրամադրել։ Մարաբյանի խոսքով՝ 1 տարի 3 ամիս անց դատական ակտը տրամադրելու փաստը օբյեկտիվ պատճառներ ունի, մեղքի բացակայության մասին է վկայում։
Ինչ վերաբերում է ԱՆ մատնանշած «կոպիտ անփութությանը», ապա Մարաբյանն ընդգծեց՝ մեղքի այդ ձևի մասին խոսք առհասարակ չկա, դատավորը գիտի օրենքը, գիտի, որ 5-օրյա ժամկետը խախտելուց հետո խախտվում է պահանջը, չկա գիտակցել-չգիտակցելու հարց, բայց ոչ թե՝ գիտակցել ու դիտավորյալ չի տրամադրել դատական ակտը, այլ՝ գիտի, բայց ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չի հասցնում դատական ակտը 5 օրում տրամադրել, հետևաբար, գործ ունենք առանց մեղքի խախտման հետ։
Դատավոր Գառնիկ Ստեփանյանը հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով նախարարության մատնանշած՝ մեղադրյալների՝ արդար դատաքննության իրավունքին և առանձնապես ծանր հանցագործությանը, նշեց, որ այդ գործով անազատության մեւ գտնվող անձինք չկան, իսկ վաղեմության ժամկետը լրանում է 2036թ․, ուստի, այլ հնարավորություն չունենալով՝ դատական ակտը տվել է 1 տարի 3 ամիս հետո։ Դատավորը նաև ուշադրություն հրավիրեց իր աշխատանքային պայմանների վրա, նկատեց՝ ՀՀ ներկայիս դատական համակարգի ծանրաբեռնվածության պայմաններում 1100 դատավոր է անհրաժեշտ, բայց դատավորների քանակը 300-310 է։
«Մի կողմից՝ պետությունը դատավորին պատասխանատվության է ցանկանում ենթարկել, որ 3 անգամ ավել աշխատանք է անում, մյուս կողմից՝ պարտադրում է դատավորին՝ չհրաժարվել արդարադատություն իրականացնելուց, քանի որ՝ քրեորեն պատժելի արարք է։ Դատական համակարգը տարբերվում է նախաքննական մարմնից նրանով, որ ես չեմ կարող զեկուցագրի հիման վրա գործը հանձնել մեկ այլ դատավորի, որ ավելի քիչ է ծանրաբեռնված կամ նոր է ստանձնել պաշտոնը»,- նշեց դատավորը։
Եզրափակիչ ելույթում Սերգեյ Մարաբյանը, մեջբերելով ԱՆ ներկայացրած միջնորդությունը, մատնանշեց, որ ամբողջ վարույթը կառուցված է նրա հիման վրա, որ դատախազը չի կարողացել բողոքարկել, բայց որևէ խոսք չկա մեղադրյալի մասին։
«Բայց ամբողջը ֆիքսված է դատախազի բողոքի վրա, ընդ որում, հաղորդումը ներկայացվել է, որովհետև արդարացման մաս կա, խնդիրը արդարացման վճիռը բողոքարկելուն է վերաբերում։ Դուք միջնորդության մեջ ակնարկ անում եք՝ ինչպես է ստացվել, որ վերաքննիչ դատարանի դատավորը ակտեր է գրում առաջին ատյանում։ Բնականաբար, մեկ օրում հրամանագիրը եղավ, նա չգիտի՝ երբ կլինի, ակտերն էլ՝ գրվում են։ Եթե ընդունում ենք, որ որ օրը հրամանագրվեց, դատավորը պետք է գործերը հանձնի՝ ստացվում է՝ իր բոլոր ավարտած գործերով նա այլևս դատական ակտ չպետք է կազմի, բոլորը պետք է բողոքարկվեն, բեկանվեն՝ պատճառաբանված չլինելու պատճառաբանությամբ։ Պրակտիկան ձևավորվել է նրանում, որ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ տեղափոխվելուց հետո հաճախ դատավորները մաքրում են իրենց առաջին աշխատանքի ընթացքում դատական ակտերը՝ տրամադրում կողմերին»,- ասաց Մարաբյանը։
Նրա դիտարկմամբ՝ դատավորները շատ ծանրաբեռնված են, հետևաբար, դատական ակտն ուշ տրամադրելը ոչ թե կամայականությամբ է պայմանավորված, այլ՝ հակառակը՝ դատավորը մինչև ուշ գիշեր նիստեր է անում, շաբաթ-կիրակի աշխատում։
«Դատավորին չենք օգնում, որ բեռնաթափվի, բայց մեղադրում ենք դատավորին՝ դատական ակտը ուշ տրամադրելու համար։ Արդյո՞ք Ձեզ չի հուզում, որ դատավորները պարբերաբար ԲԴԽ-ում կանգնում են՝ դատական ակտն ուշ տրամադրելու համար, հետևաբար՝ խնդիրը համակարգային է, որը լուծելու փոխարեն՝ ասում ենք՝ չէ, դատավորն ուշ է տվել ակտը, ուշ է արդարադատություն իրականացրել։ Ոչ, այդպես չի լինում, համակարգերն այդպես չեն կարող աշխատել»,- ասաց Մարաբյանը՝ ընդգծելով, որ դատական ակտն ուշ դրամադրելու համար չկա որևէ շարժառիթ, որը կկրեր կամայական բնույթ, այդպիսին չկա, դատավորը դա արել է, որովհետև օբյեկտիվորեն չէր կարող շուտ տրամադրել։
«Դատավորը չի ունեցել որևէ անձնական կամ այլ շարժառիթ, որ դատական ակտը ուշ տրամադրի, որ դատախազը չկարողանա բողոքարկել, ի սեր Աստծո, որևէ դատավոր դատախազության հետ չի ուզում խնդիր ունենալ»,- ասաց Մարաբյանը՝ արձանագրելով, որ դատավորը ենթակա չէ պատասխանատվության՝ հաշվի առնելով օբյեկտիվ հանգամանքները, որոնք հնարավորություն չեն տվել դատավորին՝ դատական ակտը տրամադրել 5-օրյա ժամկետում։
Դատավոր Գառնիկ Ստեփանյանը եզրափակիչ ելույթում նկատեց՝ առերևույթ տպավորություն է ստեղծվում, որ միջնորդությունից դուրս փորձում են ինչ-որ փաստարկներ ներկայացնել, ինչը կարող է նաև առաջացնել իր ՝ որպես կողմ՝ մրցակցային դատավարության իրավունքի և անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտման։
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ