ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024 16:52 | Դատական ռեպորտաժներ
ԲԴԽ-ում այսօր հետաձգվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի, ղեկավար Նաիրի Գալստյանի հաղորդման հիման վրա։
ԲԴԽ-ում այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Մարինա Ալավերդյանը, ներկայացնելով միջնորդությունը, նշեց, որ 41 քրեական գործերով եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո՝ դրանք կողմերին ուղարկվել են՝ հրապարակմամբ նշված ժամկետից՝ 13 օրից մինչև 1 տարի 1 ամիս անց։ Ըստ ԱՆ-ի՝ դատական ակտերը կողմերին տրամադրվել են ընդամենը մեկ օրում՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումից հետո և, եթե դատական դեպարտամենտը չհայտնաբերեր խախտումը, ապա չի բացառվում, որ դատական ակտերը դեռ տևական ժամանակ չտրամադրեին կողմերին։ Նախարարության ներկայացուցիչը նաև նշեց, որ տվյալ ժամանակահատվածում դատավորը չի եղել ամենածանրաբեռնված դատավորներից մեկը։ Ինչ վերաբերում է մեղքի ձևին, ապա ըստ ԱՆ-ի՝ դատավորը թույլ է տվել «կոպիտ անփութություն»։
Հարցուպատասխանի ընթացքում դատավորի ներկայացուցիչ Արսեն Բադալյանը հետաքրքրվեց, թե հանձնված դատական ակտերից քանիսն է բողոքարկվել, ինչ ճակատագիր են ունեցել բողոքները, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ թվով հինգ դատական գործերով վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, որոնք գտնվում են Վերաքննիչ դատարանի վարույթում։ Հարցին՝ կան արդյոք տեղեկություններ, որ դատավորը դատական ակտերը տրամադրել է այն ժամանակ, երբ իմացել է վարույթի մասին՝ նախարարությունից նշեցին՝ ոչ։ Ինչ վերաբերում է ԱՆ պնդմանը, թե Բադալյանն ամենածանրաբեռնված դատավորը չէր, Սարդարյանը նշեց ՝ կան գործերի ընդհանուր քանակ, որով Բադալյանը երկրորդն է՝ ծանրաբեռնվածությամբ, միջնորդությունների քանակով՝ առաջինը, ուստի՝ ինչ չափանիշով է գնահատվել, որ նա ամենածանրաբեռնվածը չէ՝ Ալավերդյանը պատասխանեց՝ ուսումնասիրվել է կոնկրետ դատավորների ծանրաբեռնվածությունը՝ ըստ ժամանակագրության։ Դատավոր Նարեկ Բադալյանը հետաքրքրվեց՝ արդյոք տեղեկություններ կան, թե քանիսն է օրինական ուժի մեջ մտել՝ 41 դատական ակտից և բողոքարկված 5 դատական ակտերի ճակատագրերից, ինչին արձագանքելով՝ Ալավերդյանը նշեց, որ դատական ակտերի բողոքարկումը հարցի երկրորդական կողմն է, դա էական նշանակություն չունի, կարևոր հանգամանքն այն է, որ դատավորի կողմից սահմանված ժամկետներում չեն տրամադրվել և հանգեցրել են խախտումների։
Նարեկ Բադալյանը նկատեց՝ բացառությամբ 5 դատական ակտի, որոնք բողոքարկվել են, մյուս 36 դատական ակտերը չեն բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ և ի կատար ածվել, իսկ բողոքարկված հինգ դատական ակտերից երեքով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատական ակտը, իսկ մեկ բողոք՝ վարույթ չի ընդունվել։
«Առկա պայմաններում, երբ առկա է՝ 40 կայուն ակտ, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը դատավորի կողմից, ըստ Ձեզ, կարևորվում է, թե՝ ոչ»,- ասաց Բադալյանը, ինչին ի պատասխան ԱՆ ներկայացուցիչը նշեց, որ ողջամիտ ժամկետում դատավորի վրա դրված է պարտավորություն՝ ոչ միայն դատական ակտ կայացնելու, այլև՝ հասցեատերերին հասցնելը։ Ճշգրտող հարցին՝ իշխանության հեղինակության կարևորման մասին վկայում է, թե՝ ոչ, Ալավերդյանը պատասխանեց՝ պատճառաբանված դատական ակտերը կարևորվում են, բայց չպետք է հեղինակազրկել դատական իշխանությունը։
Վարույթի վերաբերյալ պատասխանում Արսեն Սարդարյանը նշեց, որ 2023թ․ փետրվարից Բադալյանը, նշանակվելով դատավոր, ունեցել է խնդիր՝ կազմը համալրելու, միայն ապրիլ ամսին կարողացել է օգնականի հաստիքը կարգավորել, հունիսի վերջին միայն կարողացել է գործավարի հաստիքի հարցը լուծել, որը մի քանի ամիս անց դուրս է եկել աշխատանքից, ապա՝ դեկտեմբեր ամսին գործավարի հաստիքի հարցը լուծվել է, որը կրկին աշխատանքից ազատվել է՝ ապրիլ ամսին։ Սարդարյանի դիտարկմամբ՝ դժվար է որակյալ, նույնիսկ՝ միջին ունակությունների տեր կազմին համոզել, որ գա և ցածր աշխատավարձով այդ աշխատանքին լուծվի։ Բացի այդ, դատավորը մի քանի անգամ բուժման է մեկնել՝ տեսողական խնդիրների պատճառով, մոտ մեկ ամիս՝ հետվիրահատական վիճակում գտնվել, իսկ թե ինչու ավելի վաղ չի արվել վիրահատությունը, ապա՝ ավելի շուտ անել հնարավոր չէր, կային բժշկի համապատասխան ցուցումներ։ Սարդարյանի խոսքով՝ ուշացումներ, թեև եղել են, բայց դատավորը 206 միջնորդությունից 196-ը քննել և ավարտել է, մյուս չափանիշները ևս տպավորիչ են, իսկ 41 դատական ակտերի ուշացման առումով դժգոհություններ չեն ունեցել կողմերը, նույնիսկ՝ դատախազության կողմից։
«Այո, կա խախտում, բայց գուցե այս խախտումը կարող է դիտարկվել նվազ կարևոր»,- նշեց փաստաբանը։
Միջնորդության քննությունն այսօր չավարտվեց։ ԲԴԽ-ն որոշեց Դատական դեպարտամենտից պահանջել՝ հաղորդում ներկայացնելու պահին՝ ուշացված դատական ակտերի մասով բողոքներ եղել են, թե ոչ, վիճակագրություն՝ ծանրաբեռնվածության վերաբերյալ։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 10։30-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ