ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024 21:40 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրությամբ անկախ մարմնի՝ ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանին պաշտոնը թողնելու մասին Նիկոլ Փաշինյանի «խնդրանքին» դատախազությունը չի արձագանքում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ կիրակի օրը, ուշ գիշերին հայտնի դարձավ հրաժարականների շքերթի մասին, իսկ երկուշաբթի առավոտյան արդեն մեկը մյուսին հաջորդելով իրենց հրաժարականների մասին հայտարարեցին ԲԴԽ, ՀԿԿ, ՔԿ ՊԵԿ նախագահները, Ներքին գործերի ու տարածքային կառավարման նախարարները։ Ամենաուշագրավը ԲԴԽ նախագահի պաշտոնից Կարեն Անդրեասյանի հայտարարությունն էր, որով դրվեց հրաժարականների սկիզբը։
«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից»,- հայտարարել էր Անդրեասյանը՝ ներկայացնելով հրաժարականի տեքստը։ Հետագայում Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատեց, որ անգամ ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր «խնդրանքով»՝ ի հեճուկս Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի։
Ընդ որում, գործադիրի կողմից ԲԴԽ նախագահին «խնդրանքով» հրաժարականի պարտադրանքը, կարծես թե, ձևավորված պրակտիկա է դարձել։ Հիշենք՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալու «խնդրանքը», որն, ըստ հրապարակված ձայնագրության, փոխանցվել էր երկրի ղեկավարության կողմից։ Փաստացի ԲԴԽ որևէ նախագահ՝ չի պաշտոնավարել մինչև օրենքով սահմանված պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ սկսած Գագիկ Հարությունյանից՝ մինչև Կարեն Անդրեասյանը։
Ճիշտ է, Փաշինյանը հայտարարել է Կարեն Անդրեասյանին խնդրել է հրաժարական տալ եւ ոչ թե՝ հորդորել, բայց դրանից իրավիճակը չի փոխվում։ Այս հայտարարությունն ինքնին վկայում է՝ արդարադատության իրականացմանը միջամտելու, Սահմանադրությամբ երաշխավորված իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի խախտման մասին, ինչը իրավական պետությունում չէր կարող չվրիպել իրավապահների աչքից։ Ճիշտ է, սա Հայաստանն է, որը որեւէ ընդհանրություն չունի իրավական պետության հետ, այդուհանդերձ, «Փաստինֆո»-ն կապ հաստատեց Գլխավոր դատախազության հետ՝ պարզելու, թե արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է՝ Փաշինյանի՝ վերոնշյալ հայտարարության առնչությամբ, կառույցից պատասխանեցին՝ քրեական վարույթ նախաձեռնված չէ։
Սա հիմք է տալիս ասելու, որ գործադիրի ղեկավարը գործում է դատախազության հովանավորչության ներքո՝ Սահմանադրությունը հրապարակավ խախտելիս։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ