ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Վարդանյանի ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը. «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում 11/25/2024 11:16 | ԼՐԱՀՈՍ
«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում 2021 և 2023 թ․-ին։
Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է նոյեմբերի 24-ին Պորտուգալիայի Մադեյրա կղզում World Travel Awards 2024 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։
World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ․ և այդ ժամանակից ի վեր ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ:
«Արդեն երրորդ անգամ նման հեղինակավոր մրցանակի արժանանալը վկայում է այն մասին, որ Հայաստանում ունենք աշխարհի մասշտաբով եզակի զբոսաշրջային ենթակառուցվածք, որը մի կողմից նպաստում է մարզի ու նրա զբոսաշրջային ներուժի զագացմանը, մյուս կողմից երկրի հյուրերին ներկայացնում է այն հոգևոր ու մշակութային հսկայական ժառանգությունը, որն ունի հայ ժողովուրդը:
Երկրորդ տարին է, որ հայրս հնարավորություն չունի անձամբ ստանալ այս մրցանակն ու շարունակել իր բարեգործական ու մարդասիրական ծրագրերը, քանի որ շինծու մեղադրանքով ապօրինի պահվում է Բաքվի բանտում: Հպարտ եմ, որ նրա ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը: Վստահ եմ, որ նա դեռ շատ նոր նախագծեր կիրականացնի»,-ասել է «Տաթևեր» ճոպանուղու ծրագիրն իրականացրած Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:
«Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Մարիա Բուտենկոն ընդգծել է մրցանակի նշանակությունը Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար։ «World Travel Awards-ում հաղթելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր համահիմնադրի՝ Ռուբեն Վարդանյանի այս ծրագիրը ճիշտ էր մտածված, լիովին ծառայում է իր նպատակին և շարունակում է ու շարունակելու է օգուտ բերել Հայաստանին: «Տաթևեր»-ն, անկասկած, ավելացնում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Մեր հիմնական նպատակն է հյուրերին լավագույնս ներկայացնել Հայաստանը՝ հատկապես նրա զարմանահրաշ հարավային շրջանը, և նրանց իսկապես անմոռանալի փորձ մատուցել: Հույս ունենք, որ այս հաղթանակը բազմաթիվ նոր հյուրերի կբերի Հայաստանի հարավ և նրանց առջև կբացի Տաթևի մշակութային և բնական հարստությունները»,- նշել է նա։
«ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր): Գրանցվել է հայկական օդային ուղու ևս մեկ ձեռքբերում՝ ամենակարճ շինարարության ժամկետը (10 ամիս)՝ նման մասշտաբային ինժեներական կառույցի համար։
Այս տարի ճոպանուղին նշել է իր 14-ամյակը, և բացումից ի վեր այն անգնահատելի ներդրում է ունեցել երկրում զբոսաշրջության զարգացման գործում։ «ՏաԹևեր» է այցելել ավելի քան 1,3 միլիոն մարդ: Հայաստան եկող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ այցելում է Տաթև։
«ՏաԹևեր»-ը դրական ազդեցություն է ունեցել նաև Հայաստանի հարավային շրջանի մշակութային և սոցիալական զարգացման վրա։ «ՏաԹևեր» ճոպանուղին «Տաթևի դարպասներ» համալիրի մի մասն է։ Այն շահույթ չհետապնդող ծրագիր է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղական համայնքի զարգացմանը: Ճոպանուղու շնորհիվ շատերն առաջին անգամ բացահայտել են Սյունիքն ու նրա պատմական ժառանգությունը, և Տաթևի վանական համալիրը դարձել է ավելի մատչելի այցելության համար։ Ծրագիրը տեղացիների համար ստեղծել է նոր աշխատատեղեր՝ հանգեցնելով տնտեսական զարգացման: Այցելուների լրացուցիչ հոսքը խթանել է ենթակառուցվածքների բարելավմանը և նոր փոքր զբոսաշրջային ձեռնարկատիրությունների բացմանը:
Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: «ՏաԹևերի» շինարարությունն իրականացրել է ճոպանուղիների շինարարության ոլորտի առաջատար ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը: Ամեն տարի «ՏաԹևեր» ճոպանուղին հաջողությամբ անցնում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան ստուգում: «ՏաԹևերը» կառավարում է Impulse Business Management ընկերությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ