ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024 14:50 | Միջազգային լրահոս
Իսրայելական հարվածի հետեւանքով այս օրերին Բեյրութը բավականին լուրջ վնասներ է կրել ու խոսքը չի գնում միայն հարավային արվարձանների մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ հաստատելով տեղեկություններն առ այն, որ դպրոցներն անցել են հեռավար դասավանդման։
Միջազգային մամուլում տեղեկություններ կան Իսրայելի ու Լիբանանի միջեւ հնարավոր զինադադարի մասին, ինչին արձագանքելով մեր գործընկերը նշեց, որ լիբանանյան կողմն, ըստ էության, իր համաձայնությունը տվել է եւ գնդակն Իսրայելի դաշտում է։ Համաձայնություն ձեռք բերելու հարցում, ըստ նրա, կան խնդիրներ, այն է՝ Իսրայելն ուզում է համաձայնությունից հետո եւս 60 օր ևս մնալ Լիբանանի տարածքներում՝ պահանջելով ամբողոջովին կազմաքանդել Հեզբոլլահի համակարգը։
«Ուզում է, որ վերահսկիչ հանձնախումբ լինի իր կողմից, որն, իհարկե, գլխավորելու է Միացյալ Նահանգները, բայց, օրինակ, չի ուզում, որ Ֆրանսիան ներգրավվի այդ հանձնախմբի մեջ, չի ցանկանում, որ լիբանյան բանակը վերահսկի օդային և ջրային ու ցամաքային անցքերը, որպեսզի որևէ սպառազինություն չհասնի Հեզբոլլահին։ Այդ մասով անգամ միջազգային հանձնախմբի երաշխավորությունները բավարար չի համարում»,- նշեց Շ.Գանտահարյանը՝ ավելացնելով, որ Իսրայելն ուզում է իրեն իրավունք վերապահել ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանում, երբ նկատի որևէ շարժում։
Իսրայելի առաջադրած պայմանները, Գանտահարյանի դիտարկմամբ, բավական խիստ են, որոնց շուրջ դժվար թե Լիբանանում, այս պահի դրությամբ, արագ համաձայնություն ձեռք բերվի։
«Կա լրատվություն, որ ամերիկացի պատվիրակն ասել է, որ առաջիկա օրերին, եթե չլինի համաձայնությունը, իրենք դուրս կգան միջնորդությունից, սա կարող է որպես ճնշում աշխատել, բայց դեռևս պարզ չէ»-, ասաց նա՝ նկատելով, որ ընդհանուր առմամբ, ճնշող վիճակ է։
«Պարզ չէ ավելի կավելանան դիվանագիտական ճնշումները, թե ոչ։ Կա նաև կարծիք, որ շտապողականությունը կարող է պայմանավորված լինել առաջիկայում Թրամփի պաշտոնի ստանձնմամբ։ Նաեւ տեսակետ կա, որ Միջին արևելյան տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերագծման պրոցեսներ են և դա ավելի հեռահար ծրագիր է», - ասաց Գանտահարյանը։
Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա օրերս շատ կարևոր հանդիպում էր կազմակերպվել հայ հոգևոր առաջնորդների ու հայ ավանդական կուսակցությունների կառույցների հետ՝ Արամ Ա. Կաթողիկոսի հրավերով, որտեղ քննարկվել են Լիբանանում տիրող իրավիճակը, դրանից բխող հետևանքները, հայ համայնքի բարեսիրական աշխատանքների կազմակերպման հարցեր։ Նրա արձանագրմամս՝ հայ համայնքը անմասն չի կարող մնալ փախստականների հարցերին, որոնք տիրում են Լիբանանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը