ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024 11:49 | Մեկնաբանություն
«44-օրյա պատերազմից հետո չորս տարի ամեն օր քնել ու արթնացել եմ ինքս ինձ ուղղված հարցերով, հարցեր կան, որ տվել եմ հազարավոր անգամ: Սափրվելու պահին ես ինքս ինձ այլեւս հարցեր չունեմ, ինքս իմ բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ», հայտարարեց Նիկոլ Փաշինյանը իր գրեթե մեկուկես ժամ տեւած հարցազրույցի վերջում: Այս մասին գրել Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը.
«Ինչպես ասում են՝ «վերնագիրը վերջում»: Մեկուկես ժամ խոսակցություն, որպեսզի վերջում միայն ասվի այդ ամբողջ հարցազրույցի գլխավոր մոտիվը՝ «ինքս ինձ հարցեր այլեւս չունեմ»:
Ըստ էության, իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ՝ մեկուկես ժամ: Նա հարցեր էր տալիս իր այսպես ասած թիմակիցներին, իր քաղաքական կամ կուսակցական թիմին: Այո, նա մեկուկես ժամ խոսում էր այն մասին, որ հարցեր ունի իր թիմին, եւ դա ասում էր զանազան ձեւակերպումներով:
Հարցազրույցի բուն ազդակը, ըստ իս, որը նոր է, այսինքն արդեն արտահայտած մտքերի կրկնություն չէ, հետեւյալն էր՝ «ինքս ինձ հարցեր այլեւս չունեմ, հիմա հարցեր ունեմ թիմին»:
Թիմն իհարկե,, ինչպես միշտ՝ կտարածի հարցազրույցի հղումներն ինքնամոռաց: Բայց, ի՞նչ է ասում Փաշինյանը՝ չորս տարի ես չեմ քնել գիշերները, հիմա «ձեր չքնելու» ժամանակն է, սպասեք «սմս»-ներին:
Սա նշանակում է երկու բան: Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ անձնապես ինքը ստացել է իրեն հուզող գլխավոր հարցի պատասխանը՝ «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ ինքը պետք է տեսնի իր «գլխի ճարը», կամ Փաշինյանը պարզապես սկսում է արդեն «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն», եւ այս համատեքստում կուզեի ուշադրություն արժանացնել, որ այստեղ դարձյալ «մեկնակետի» դիրքում է հայտնվում Գյումրին:
Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա:
Այնպես որ, երբ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե՝ երբ ես հեծանիվ եմ քշում, դուք ձեր համար քնած եք, դա միայն առերեույթ էր հասցեագրում խորհրդարանական ընդդիմությանը, իսկ բուն իմաստով նրա այդ ակնարկը ուղղված էր խորհրդարանական մեծամասնությանը: Հիմա իսկապես բարդ կլինի քնելը, իհարկե նրանց համար, ովքեր ի վիճակի են պատկերացնել քաղաքականության նրբերանգները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ