ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024 14:46 | Քաղաքական
Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, նշանակված են ԺՊ-ներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, հոգեբան-մանկավարժ Սոֆյա Հովսեփյանը։
Նրա փոխանցմամբ՝ նախկինում տնօրենի հավաստագրի քննություն էին հանձնում, որից հետո մրցույթ էր տեղի ունենում, ապա հոգաբարձուների խորհուրդն ընտրում էր տնօրեն։
Ընդ որում՝ հոգաբարձուների խորհրդի կազմում ներկայացված էին թե ծնողներն ու ուսուցիչներ, այնպես էլ նախարարության և տեղական իշխանության ներկայացուցիչները։ Այս իշխանությունների օրոք համակարգը փոխվեց, ինչը դպրոցներին կանգնեցրեց փակուղու առաջ։
«Հոգաբարձուների խորհրդի կազմում ավելացրեցին ծնողխորհրդի անդամներին, որից հետո ևս մի պայման ավելացվեց՝ օնլայն գրավոր ու բանավոր քննություն, ապա հարցազրույց նախարարությունում, սակայն մինչ այդ թեկնածուն պետք է զարգացման ծրագիր ներկայացնի՝ նախատեսված կոնկրետ տվյալ դպրոցի համար», - ասաց Ս.Հովսեփյանը՝ նկատելով, որ ծրագիրը պետք է լինի իրատեսական, չափելի՝ առանց սարեր ու ձորեր խոստանալու։
«Իրենց այս սարքածի մեջ դպրոցները հայտնվեցին մի կատասրոֆիկ փակուղու մեջ, ոչ ոք չկարողացավ զարգացման այնպիսի ծրագիր գրել, որ երկու փորձագիտական կազմակերպությունները դրական եզրակացություն տան և դպրոցներում հիմնականում նշանակվեցին ժամանակավոր պաշտոնակատարներ», - ասաց Հովսեփյանը։
Նա նշեց նաև, որ ԿԳՄՍ կայքում տեղադրված անցած զարգացման ծրագրի օրինակը չափազանց թույլ է, սակայն նշանակվել է այդ տնօրենը, որովհետև իրենց թեկնածուն է եղել։
«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Վիկտորյա Բաբաջանյանի ներկայացրած ծրագիրը փորձագիտական մի կազմակերպություն բարձր էր գնահատել, մյուսը՝ ոչ, ինչը չափազանց տարօրինակ է, բայց նաև դրանից հետո սարքեցին խայտառակ սկանդալային պատմություն, որը հարիր չէր տարիների վաստակ ունեցող ներկայանալի դպրոցի համար», - ասաց Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ այս դպրոցում ԱԱԾ աշխատակիցները՝ դիմակավորված, մասկի-շոու էին կազմակերպել ու հենց դասասենյակից, երեխաների աչքի առաջ գետնին տապալել ֆիզիկայի ուսուցչին ու ձերբակալել։ Հետագայում պարզ դարձավ, որ նա մեղադրվում է ոչ թե հայրենիքի դավաճանության մեջ, ինչի համար ԱԱԾ-ն էր գործուղվել դպրոց, այլ անչափահասի նկատմամբ առերեւույթ սեռական ոտնձգության։ Որպես կանոն նման գործերի դեպքում հնարավորինս պահպանվում են անհատական տվյալների պաշտանությունը՝ նաեւ առերեւույթ տուժողի լավագույն շահերից ելնելով, բայց կոնկրետ դեպքում իրավապահներն ամեն ինչ արել էին առավել մեծ հնչեղություն հաղորդելու համար։ Ս.Հովսեփյանի գնահատմամբ՝ այդ դպրոցի տնօրենն իրենց սրտի տօրենը չէր։
Փորձագետի խոսքերով՝ խիստ սուբյեկտիվ ու արհեստական է նաեւ Նախարարությունում անցկացվող հարցազրույցը սուբյեկտիվ է ու արհեստական։
«Հարցազրույցի փուլը դարձրել են իրենց «հոր դուքանը» բառիս բուն իմաստով։ Այսինքն՝ հարցեր են տալիս՝ օրենքով չնախատեսված։ Ավելին՝ գործող օրենքը շրջանցելով հարցեր են տալիս դեռ նախագծային փուլում գտնվող ինչ- որ կարգերից։Եթե թեկնածուին հարց են տալիս ինչ-որ կարգից, բայց դա ամրագրված չէ օրենքով, չկա որոշում, բայց նախագիծ է ու իրենք սխալ են համարում գործող օրենքը, որովհետև արդեն նախագիծ են մշակում, գործում է սուբյեկտիվիզմը, ում ուզում նշանակում են, ում չեն ուզում ՝ոչ , քաշքշոցի մեջ են գցում վաստակ ունեցող, կրթության փորձագետ տնօրեններին ու խայտառակում»,- նշեց գործիչը ։
Ս.Հովսեփյանը նկատեց, որ հիմա մոտ 60 հոգու համար, որոնք իրենց ծանոթներն են, անցկացնում են զարգացման ծրագիր գրելու վերապատրատման կուրս, ու ակնհայտ ցույց են տալիս, որ այդ 60-ն էլ նշանակվելու են, որից հետո իրենք կանցնեն այլ դպրոցների, կլցնեն դպրոցներն իրենց հկ-ների, ծանոթների խմբով։ «Եթե նախկինում յուրայիններով դպրոցները համալրում էին կոշտ մեթոդներով, ապա այս իշխանություններին թվում է, թե իրենց «դիվանագիտությամբ» դա այնպես են անում, որ դիմացիններն էլ այնքան ապուշ են, որ չեն հասկանա։ Չեն հասկանում, որ Հայաստանում ՀԿ-ական դիվանագիտությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է։ Ընդ որու՝մ եթե ճիշտ եմ հիշում վերապատրաստողների մեջ կան հենց այդ փորձագետներից, որոնք իրար հետ կապի մեջ են, դա ոչ թե վերապատրաստում է լինելու, այլ այդ մարդիկ սովորելու են պատճենել։ Ու նաև ինտերնետում բաց ձևով դրված է հայտարարություն՝ տնօրենների համար ծրագիր գրելու առաջարկ։ Անձ, որը երաշխավորում է, որ անցողիկ ծրագիր կգրի, ակնհայտ է, որ փորձագիտական կազմակերպության հետ կապ ունեցող է։ Իսկ մենք ժամանակին օրենք ենք ընդունել, ես էլ քվեարկել եմ այդ օրենքին կողմ, որ դիպլոմային, թեզերի աշխատանքները պատվերով գրելն արգելվի։Հիմա այդ արատավոր երևույթն իջել է դպրոց, հասել դպրոցի տնօրեններին պարտադրվող զարգացման ծրագրերին», - ասաց Հովսեփյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից