Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:24  |  ԼՐԱՀՈՍ

Բնականաբար ամեն ինչ շատ պարզ է։ ՀԿԿ-ն, ՔԿ-ն որոշ չափով գործադիրի մաս են, բայց ես սահմանադրագետ չեմ, չեմ կարող ասել, թե որքանով վարչապետը, որը կառավարության ղեկավար է, իրավունք ունի միջամտելու նաև նման հարցերում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «SMS»-ով «խնդրանք-պահանջի» հիման վրա իրավապահ մարմինների ղեկավարների հրաժարականներին։

Նշենք, որ կառավարության նիստում Փաշինյանը նաեւ ԲԴԽ, ՀԿԿ, ՔԿ նախագահների հրաժարականները ներկայացրեց կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում։ Նշենք, որ կառավարության անդամները՝ ի դեմս նախարարների, քաղաքական պաշտոններ են ու քաղաքական որոշմամբ նրանց փոփոխությունը նորմալ է, այլ հարց է ԲԴԽ-ի, ՔԿ եւ ՀԿԿ-ի դեպքում, որոնք համարվում են անկախ մարմիններ, իսկ նրանց նախագահներին քաղաքական որոշմամբ փոփոխելը մեծ ռիսկ է պարունակում դատական իշխանության եւ քննչական մարմինների վրա գործադիրի ուղիղ միջամտության համար։

«Մենք չենք ապրում Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, որտեղ այդպիսի բանը, եթե լիներ, ուղղակի սկանդալ կլիներ՝ տիեզերական մասշտաբների։ Հայաստանում դա հնարավոր է, որովհետև դեռ նախկինների օրոք ընդունվեց Սահմանադրություն, խոսքը 2015թ․ Սահմանադրության մասին է, որը, թեև ասում են՝ սահմանադրական փոփոխություն, իրականում՝ դա համարում եմ նոր Սահմանադրություն, որովհետև փոխվել է պետական կառավարման կարգը՝ կիսանախագահականից անցանք խորհրդարանականի։ Ես համարում էի, որ 2018թ․ անցանք չորրորդ հանրապետության, բայց դա այլ հարց է։ Ընդ որում, կան մի քանի խորհրդարանական կառավարման կարգ ունեցող մոդելներ, ընտրվեց՝ առավել կենտրոնացված մոդելը, այսինքն՝ երբ խորհրդարանը ձևավորում է կառավարություն, բայց եթե խորհրդարանում մեծամասնություն ունի մի քաղաքական ուժ, ապա այդ դեպքում ողջ լծակները հանձնում են մի կողմից ձևավորված կառավարությանը, շատ մեծ իշխանություն է։ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում նույն համակարգն է։ Ի միջիայլոց «Թավշյա հեղափոխության» ժամանակ ասում էին, որ կլինի Սահմանադրության փոփոխություն, որն այդպես էլ չի լինում։ Այդ տիպի կառավարման մոդել ունեցող երկրներում կարևոր են, թե ինչ ավանդույթներ կան։ Բնականաբար, մեզ մոտ չկան այն ավանդույթները, որոնք կբերեն այդպիսի համակարգերի՝ իսկապես ժողովրդավար լինելուն, աշխատելուն։ Եթե անդրադառնանք կոնկրետ այս դեպքին, ապա կարծես թե վարչապետը չի հերքել, որ «SMS» է ուղարկել։ Եթե դա լիներ այլ երկիր, ապա նման բան չէր էլ լինի, իսկ այս տիպի երկրում հարց բարձրացնել՝ ինչու, կառավարության մաս չեն և այլն՝ քաղաքականապես մոտենալու դեպքում անիմաստ հարց է։ Բնական է, որ եթե ամեն ինչ կենտրոնացած է վարչապետի ձեռքը, այդպես էլ պետք է լինի և բնական է, որ եթե վարչապետը նույնիսկ չի նշանակում, ապա նա կարող է նաև այս ձևով այդ մարդկանց հեռացնել։ Թե որքանով է դա օրինական՝ ես այդ հարցը ոչ առարկայական եմ համարում»,- ասաց Հոկտանյանը։

Դիտարկմանը, որ խնդիրն այստեղ գործադիր մարմնի ազդեցությունն է՝ իրավապահ համակարգի նկատմամբ, իրավապահների գործունեության անկախության առումով, կոռուպցիոն ռիսկերի՝ Հոկտանյանն արձագանքեց՝ նշելով, որ եթե ապրեինք այլ տիպի երկրում, ապա խնդիրներն ուղղակի ակնհայտ կլիներ, բայց դա տեղի ունեցած կիրակի օրը և առ այս պահը ոչ ընդդիմությունը, ոչ հասարակական կազմակերպությունները, հանրությունը որևէ ալիք չբարձրացրին այդ առումով, կարծես թե արդեն սովորել, ընդունել ենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ՝ «է հա, եղավ, բայց դե հիմա»։

«Մեզ մոտ դա բնավորություն է։ Խնդիրը շատ ավելի խորն է՝ սոցիալ-հոգեբանական, որ եթե այս ամենը չի ընկալվում՝ որպես նորմալությունից դուրս, ապա մենք հայտնվում ենք նոր նորմալության մեջ, որ այսպիսի բաներ կարող են լինել։ Ես հիշում եմ, որ դեռ 2000-ականների սկզբներին, երբ ծրագրեր էինք իրականացնում Շիրակի մարզում, այն ժամանակ նախագահը Քոչարյանն էր, ասում էին՝ «մեր թագավորը»։ Ես առաջին անգամ էի Երևանից դուրս նման ծրագրեր իրականացնում, հետագայում հասկացա, որ Երևանում էլ շատ-շատերն այդպես են ընկալում՝ «թագավորը», իսկ թագավորը, գիտեք, ինչ ուզի՝ կանի, դեռ ժողովրդական հեքիաթներից է գալիս։ Եթե այդ ընկալումը կա, որը 2018թ․ հետո դժբախտաբար չփոխվեց, նորմալ է ընդունվում։ Խնդիրը պետք է այլ կերպ դնել՝ ինչու պետք է դա նորմալ լինի, ինչու չի գեներացվում այդ դիսկուրսը՝ հասարակության ներսում, մանավանդ՝ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ Բնական է, որ Ձեր նշած ընկերներից որևէ մեկը չի ասի, որ իրենց «SMS» է ուղարկվել, դրա համար են հրաժարական տվել։ Ասում են՝ այդպես է եղել, բայց ոչ ոք չի կարդացել կամ եթե կարդացել են, ապա շատ մոտ մարդիկ միայն։ Գուցե այդպես չի եղել, ասում են՝ եղել է այդպես։ Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ։ Այլ հարցերի շուրջ պետք է մտածել։ Կոռուպցիոն ռիսկեր, այո, կան, դա կոչվում է քաղաքական կոռուպցիա, քաղաքական ուժը չարաշահում է իշխանությունը, լիազորությունը՝ իշխանություն պահելու համար։ Այստեղ ոչ թե ուղղակիորեն անհատական հարստացման հարցն է, այլ՝ իշխանության, որը միջնորդավորված ձևով կարող է բերել անհատական բարեկեցության բարձրացման, բայց՝ ոչ ուղղակիորեն, այլ՝ անուղղակիորեն, այսինքն՝ իշխանության պահպանումը»,- նշեց Հոկտանյանը՝ կարևորելով, որ դա չընդունվի հասարակության կողմից՝ որպես նորմալ բան։
Հոկտանյանի խոսքով՝ չի զարմանա և բնական կհամարի, եթե որոշ դեպքերում արդարացված է նշված մարմինների ղեկավարների հեռանալը։ Հոկտանյանի դիտարկմամբ՝ նշված կառույցների աշխատանքից գոհ չէ, սակայն հարց է՝ որքանով է դա կապված կառույցի ղեկավարի գործունեությունից, օրինակ, հարկերի թերակատարման մասով, արդյո՞ք ՊԵԿ-ը թերանում է հարկային վարչարարության մեջ, թե համակարգային խնդիր կա՝ ՀՀ ողջ տնտեսության խնդիրը, որը հիմնված է ՌԴ-ի վրա դրված սանկցիաների վրա։

«Այսինքն՝ հույսը դնել, որ ոչ այդքան տնտեսական գործոնների պատճառով, օրինակ, 2023թ․ լավ էինք, այսօր՝ վատացել ենք, որքանո՞վ է դրանում ՊԵԿ-ը մեղավոր՝ չեմ կարող ասել։ Կամ նույն ՏԿԵ-ն, կամ ՀԿԿ-ն, որը հիմնականում ընկել է նախկինների հետևից, ինչը չեմ համարում անարդար, արդյո՞ք նմանատիպ իրավիճակ չէ նաև ներկաների մասով, արդյո՞ք ապօրինի հարստացումը, այլ կոռուպցիոն հանցագործությունը խորթ է ներկաներին։ Նույնը՝ ոստիկանության մասով, որից դժգոհությունները շատ են, բայց որքանով իրավիճակը կփոխվի՝ նոր անձանց բերելով»,- ասաց Հոկտանյանը՝ կարևորելով նաև հարցի այս կողմը, ոչ միայն այն, թե ինչու՝ առանց բացատրության սա արվել․ «Ինչպես Դուք նշեցիք, թե որքանով վարչապետը կարող էր ստիպել հրաժարական տալ, եթե ամեն ինչ Սահմանադրությունից և օրենքներից բխեցնեին։ Լավ, ՆԳՆ-ն, ՊԵԿ-ը, ՏԿԵ-ն՝ ենթակա են։ Դա մի հարցն է՝ որքանով էր իրավաչափ, որքանով՝ ավելի լայն դիսկուրս պետք է ծավալվեր հանրության շրջանում, մանավանդ՝ ընդդիմադիր կուսակցությունների, ՀԿ-ների, թե որքանով է այս գործելակերպը մեզ մոտեցնում ժողովրդավարությանը։ Մյուս հարցը, որը ևս չի քննարկվում՝ որքանով է արդարացված դա։ Նույն մարմինների աշխատանքն անձամբ ինձ և շատերին չէր գոհացնում, իսկապես կար՝ դիսկուրսի անհրաժեշտություն, որ ոչ միայն այդ, այլև՝ շատ այլ մարմիններ սկսեն նորմալ աշխատել, որովհետև, եթե այդպես նայենք, ապա այլ հրաժարականներ պետք է լինեն, այսպես ասած՝ «SMS»-ներ ուղարկվեն շատ այլ ղեկավարներին։ Սա նույնպես խնդիր է, որը չի բարձրացվում, ընկնում ենք ձևի հետևից, որ «SMS»-ներով է արվում, եթե նույնիսկ «SMS»-ներով չլիներ՝ զանգով լիներ, ինչ տարբերություն, բայց ինչու մեկ անձ է դա որոշում՝ առանց դիսկուրսի»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:02 30/10/2024  |  ԼՐԱՀՈՍՍրբուհի Գալյանը կուսակցության անդամ չէ, բայց եթե հավատանք Արայիկ Հարությունյանին, ապա՝ հոգով կուսակցության հետ է․ Հոկտանյան
20:58 16/04/2024  |  ՔաղաքականԴեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց, արմատական բարեփոխումներ են պետք, եթե ուզում ենք այդ անցումային վիճակից դուրս գալ․ Հոկտանյան
21:00 07/12/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչու ԱԱԾ-ն փոխեց որոշումը․ պետք է պարզել՝ ովքեր են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը գնող «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության սեփականատերը
20:12 13/11/2023  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը Մարգարայի անցակետի աշխատանքների համար 620 մլն դրամի պայմանագիր է ստորագրել մի ընկերության հետ, որը 2 տարի «սև ցուցակում» է եղել
20:39 28/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱնբնական սիտուացիա է ստեղծվել, դա որևէ լավ բան չի նշանակում և այստեղ պարզ է դառնում, թե ինչո՞ւ Հրաչ Սարգսյանը հրաժարական տվեց. ԹԻՀԿ փորձագետ Վարուժան Հոկտանյան
18:41 22/03/2023  |  ԼՐԱՀՈՍԽորհուրդ չէի տա ասել, թե Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, տեսանելի են նաև քաղաքական կոռուպցիայի դրսևորումներ. Վարուժան Հոկտանյան
20:13 13/01/2022  |  ԼՐԱՀՈՍՊետական համակարգում, այո, կա կոռուպցիա. «Թրանսփարենսի ինթերնեշնլի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)
20:51 10/01/2022  |  ԼՐԱՀՈՍՊետական համակարգի պարբերաբար եւ մեծ ծավալի պարգևատրումներն էլ են կոռուպցիա,գնացեք փողոց ու հարցրեք՝ գո՞հ են աշխատանքից . Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ծրագրերի ղեկավար
17:57 16/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍա քաղաքական կոռուպցիայի վառ օրինակ կարող է լինել. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ընդդիմադիր համայնքապետերի դեմ ընթացող գործընթացների մասին
12:42 16/10/2021  |  ԼՐԱՀՈՍԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Քաղաքական կոռուպցիայի համատեքստում այն «կջրվի»

Արխիվ

[]