Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58  |  ԼՐԱՀՈՍ

ԲԴԽ բոլոր նախագահներն իրենց լիազորությունների ժամկետի ավարտին չեն հասել՝ սկսած Գագիկ Հարությունյանից, վերջացրած՝ Կարեն Անդրեասյանով։ Բոլորի լիազորություններն ավելի շուտ է դադարեցվել, քան՝ օրենքով էր նախատեսված։ Միայն ես եմ եղել, որ այդ, այսպես կոչված, խնդրանքին՝ հրաժարական տալու, մերժումով եմ պատասխանել, իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ, այնուհետեև՝ հորինված պատճառով լիազորություններ են դադարեցվել, մյուսները՝ թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Գագիկ Ջհանգիրյանը, թե՛ Կարեն Անդրեասյանն այդ «խնդրանքը» հարգել են և հրաժարական տվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ կիրակի օրը, ուշ գիշերին հայտնի դարձավ հրաժարականների շքերթի մասին։ Մասնավորապես, հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀԿԿ նախագահ Սասուն Խաչատրյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախագահ Գնել Սանոսյանը, ինչպես նաև՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, թե որոշ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Ընդ որում, ինչպես պարզվել է, Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին պաշտոնից ազատման մասին «խնդրանքը» ուղարկել է «վոթսափ» հավելվածի միջոցով՝ «սմս»-ով։ Հրաժարականներից առավել ուշագրավը, թերևս, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականն էր։ Փաստացի Սահմանադրության ուժով՝ իշխանության երրորդ ճյուղ համարվող, դատական համակարգի անկախությունը երաշխավորող մարմնի ղեկավար Անդրեասյանը հրաժարական է տվել՝ կառավարության անդամների, օրինակ, Գնել Սանոսյանի հրաժարականին զուգահեռ։ Ընդ որում, գործադիրի կողմից ԲԴԽ նախագահին «խնդրանքով» հրաժարականի պարտադրանքը, կարծես թե, ձևավորված պրակտիկա է դարձել։ Հիշենք՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալու «խնդրանքը», որն, ըստ հրապարակված ձայնագրության, փոխանցվել էր երկրի ղեկավարության կողմից։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, սակայն, նկատում է՝ ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ և միայն ինքն է, որ մերժել էր հրաժարականի պահանջը։

«Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին, որ երկրի քաղաքական իշխանությունը չի պատկերացնում ինչ է նշանակում անկախ դատական համակարգ, ոչ միայն չի ցանկանում, այլև՝ չի պատկերացնում, ուղեղի ծալքերում չի տեղավորվում, որ դատական իշխանության կողքով անցնելու անգամ իրավունք չունի։ Խոսույթը լսելիս՝ թվում է, թե օբյեկտիվ ճշմարտություն են ասում, թե հանրությունը դժգոհ է, հանրությունն արդարություն է պահանջում, սոցիալան արդարության, արդարադատության պակաս ունի և այլն, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց իրավունք են վերապահում խոսել հանրության կամ ժողովրդի անունից, դրանք ամբողջությամբ մանիպուլյացիաներ են։ Ինչ է նշանակում՝ ժողովուրդը դժգոհում է, որտեղ է դա արձանագրված։ Ես պարբերաբար շփվում եմ ժողովրդի հետ, օրը 24 ժամ շփվում եմ, չեմ տեսել մեկ մարդու, որ դժգոհ լինի և դժգոհություն հայտնի, բոլորի դժգոհությունը մեկ դաշտում է՝ մի խառնվեք դատական իշխանությանը՝ լավն է, թե վատը, օրենքներ ընդունեք, օրենքներով կարգավորեք, եթե կկարգավորի այդ հարցը, գործադիրի ֆունկցիան ընդամենն առաջարկություն ներկայացնելն է, օրենսդիրինը՝ ընդունելը կամ ոչ, որևէ դեպքում միջամտելը չէ, չկա որևէ ինստիտուտ, որևէ նորմ, որ գործադիրը և օրենսդիրը կամ քաղաքական իշխանությունն իրավունք ունի միջամտելու, իսկ դա ուղղակի միջամտության մասին է։ Խնդրել՝ բարձրաստիճան պաշտոնյային հրաժարական տալ՝ խոսք կարող է լինել միայն կառավարության անդամների մասին, անկախ սահմանադրական մարմինների ղեկավարներին, առավել ևս՝ ԲԴԽ նախագահին, ՀԿԿ, ՔԿ նախագահին՝ ուղղակի միջամտություն է արդարադատությանը, վաղ, թե ուշ՝ այդ հարցն օրակարգում միանշանակ լինելու է, որ սա սահմանադրական կարգի տապալմանը հավասար է»,- նշեց Վարդազարյանը։


Դիտարկմանը, որ եթե իշխանությունը ցանկանում է տեսնել յուրայիններին, ապա ինչու են այդ պաշտոնյաները ենթարկվում, արդյոք դրանով ևս չեն հաստատում, որ այս ընթացքում այդքան էլ անկախ չեն եղել և, ի վերջո, Կարեն Անդրեասյանից կարծես թե այս իշխանությունները դժգոհ չպետք է լինեին, որովհետև հենց նրա պաշտոնավարման ժամանակ մի շարք դատավորների լիազորություններ դադարեցվեցին, օրենսդրական փոփոխություններ եղան, օրինակ՝ դատավորների գնահատման հանձնաժողովի հետ կապված՝ Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող վստահ ասել, կարծում է՝ հասել ենք այն փուլին, այն աքսիոմատիկ ճշմարտությանը, որ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։

«Շոուն ապահովելու համար պետք են զոհեր, այդ թվում՝ ԲԴԽ-ն է այդ զոհերից մեկը։ Իմ կարծիքով՝ պետք է, որ քաղաքական իշխանությունը դժգոհ չլիներ Կարեն Անդրեասյանից, բայց արի ու տես, որ շոուն ապահովելու համար որոշեցին «մատաղ» անել նաև ԲԴԽ նախագահին։ Այլ ռացիոնալ բացատրություն այս ամենին չեմ կարող գտնել»,- նշեց Վարդազարյանը՝ հավելելով, որ այս ամենի մեջ մի բանն է դրական, որ ԲԴԽ հաջորդ նախագահը պետք է դատավոր լինի, իսկ այն մարդը, որը ԲԴԽ անդամ է դարձել դատավորի կարգավիճակով, շարունակում է մնալ դատավոր, ապա Վարդազարյանը վստահ է, որ նրա՝ դատավոր լինելու փաստը կբարելավի դատավորների վիճակը, որովհետև միայն դատավորի կարգավիճակ ունեցող ԲԴԽ նախագահը կարող է հասկանալ դատավորների դարդն ու ցավը, կարող է դարման լինել ցավերին։

«Համենայն դեպս՝ այն քաղաքական անհեթեթությունները, որ տեղի էր ունենում Ջհանգիրյանի և Անդրեասյանի ժամանակ, վստահ եմ, որ տեղի չեն ունենա, որովհետև դատավորի ուղեղի կառուցվածքն է այդպիսին, որ նա բնազդորեն թույլ չի տա, որ անհիմն, անտեղի, աբսուրդ հետապնդումները լինեն դատավորների նկատմամբ, ինչն իրականացվում էր»,- ընդգծեց Վարդազարյանը։

Դիտարկմանը, որ եթե անգամ շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորի հետ կապ ունեցող անձի անունը, արդյո՞ք դա կստվերվի՝ Վարդազարյանը նշեց՝ միանշանակ, նույնիսկ Փաշինյանի հետ առնչություն ունեցող դատավոր անձը դարձավ ԲԴԽ նախագահ, կփորձի բացատրել՝ սա կարելի է, սա՝ ոչ, շատ բաներ կան, որ անթույլատրելի միջամտություն է դատական իշխանության նկատմամբ, ոչ միայն ազդում է արդարադատության վրա, այլև՝ Հայաստանի վարկանիշն է միջազգային դաշտում գցում։ Վարդազարյանը լիահույս է, որ անձը, որը կդառնա ԲԴԽ նախագահ, կունենա կարմիր գծեր, որոնք չեն անցնի, իսկ գիտնական անդամը, որը դատական իշխանությունը ներսից չի պատկերացնում, նրա համար այդ կարիր գծերը գոյություն չունեն։ Նրա խոսքով՝ միջազգային փորձն է այդ մասին վկայում, Վենետիկի հանձնաժողովը հենց այնպես չէ, որ ասում է՝ ԲԴԽ-ում դատավոր անդամները պետք է գերակշիռ մաս կազմեն, դատական իշխանության ինքնակառավարման համակարգը նույնպես պայմանավորված է այդ փաստով, որ դատավոր անդամները պետք է գերակշիռ լինեն։

«Օրենսդիրը հենց ինքն է փորձում այդ հակասության վրա խաղալ` սահմանադրական օրենքով։ Ինչ է նշանակում՝ մեկ «սեզոն», «սռոկ» պետք է գիտնական անդամ լինի ԲԴԽ նախագահը, մյուս «ստոկը»՝ պետք է դատավոր անդամ լինի։ Այսինքն՝ ինչ տարբերություն, խնդիրնե՞րն են փոխվում, նշաձո՞ղն է փոխվում։ Արհեստական տարբերությունը, որը դրվում է գիտնական և դատավոր անդամների միջև՝ հենց քաղաքական իշխանության կամ քի մասին է խոսում, որը գրված է Սահմանադրության և Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում»,- նշեց Վարդազարյանը` հավելելով, որ երբ նորմալ իշխանուևթյուն գա և ցանկանա բարեփոխում իրականացնել այս ոլորտում, առաջինն այս հարցին է պետք անդրադառնալ, որ բացարձակ նշանակություն չունի` գիտնական անդամ է, թե` դատավոր անդամ է, հեղինակություն, հարգանք վայելող անձ պետք է լինի, որ դատավորներն անվերապահորեն ընդունեն նրա հեղինակությունը, ոչ թե նրա` ընտրման վայրից կախված լինի դատական համակարգի վիճակը, ապագան:
Հարցին` հնարավոր կլինի արդյոքն վերականգնել, վերջին տարիներին դատական համակարգին, այսպես ասած, հասված վնասը, հետևանքները` ԲԴԽ նոր նախագահի ընտրությամբ, Վարդազարյանը պատասխանեց` անդառնալիության կետը վաղուց անցել ենք:

«Դրանք, այսպես ասած, վնաս չեն, դրանք իրական են, աղետ` դատական համակարգում: Վստահ եմ` պետք է լինելու նոր դատական համակարգ, անհրաժեշտ է լինելու լուծարել դատական համակարգը, ձևավորել նոր դատական համակարգ` նոր սկզբունքներով, նոր օրենքներով, նոր նշաձողերով, պետք է լինեն շատ բացահայտ, տրամաբանված խնդիրները` դրված դատական իրշխանության առջև և, այն անձինք, որոնք կստանձնեն դատական իշխանությունում` նաև որոշակի ադմինիստրատիվ ֆունկցիա` բացի դատավոր լինելուց, պետք է շատ թափանցիկ, հասկանալի, պարզ և հանրային լինի»,- ասաց Վարդազարյանը` հավելելով, որ դատական իշխանության չինովնիկները միշտ կարողանում են վահան օգտագործել` «ես չեմ խառնվում, տեղյակ չեմ, օրենքով արգելված է, քաղաքական չեզոքություն…», մինչդեռ, դատական իշխանությունում քաղաքականություն իրականացնելը նույնպես քաղաքական գործունեություն է, դա պետք է մեկ անգամ ընդունել, հաշվի առնել այդ պարզ ճշմարտությունը և շարժվել առաջ: Վարդազարյանը նշեց` ինքը նույնպես նախկինում օգտվել է այդ հենքից, դա համընդհանուր օգտագործման է, մինչդեռ, բոլորը, եթե վերցրել են պատասխանատվությունը` դատական իշխանությունում որևէ ադմինիստրատիվ գործունեություն իրականացնելու, պարտավոր ես պատասխանել հանրության մոտ առաջացող հարցերին, ուղղակի` հանրության հարցերը չպետք է քաղաքականացված լինեն:

«Ընդհանրապես, իմ կարծիքով, մեր հասարակությունը պատրաստ չէր այս դատական համակարգին, ԲԴԽ ունենալու սկզբունքին: Շատ նորմալ, էֆեկտիվ աշխատում էր Արդարադատության խորհուրդ ինստիտուտը. Դա հեռացնելը դատական իշխանության կազմից և առանձին սահմանադրական մարմին ստեղծելը, ինչպես ժամանակը ցույց տվեց, համենայն դեպս` 6-7 տարիները ցույց տվեց, արդյունավետ չէ և ապագա դատական ռեֆորմների մեջ անհրաժեշտ է վերադառնալ Գերագույն դատարան սկզբունքին, որի մեջ, ի թիվս մյուս պալատների, կլինի նաև կարգապահական պալատ: Կարծում եմ` փոքր երկրում շատ տջրամաբանական մոտեցում կլինի: Մի փոքր «հեղափոխական» մոտեցում եմ առաջարկում, բայց այլ տարբերակ չեմ տեսնում: Անդառնալիության կետն անցել ենք, վերականգնել չի լինի, պետք է նորը ստեղծել»,- ասաց Վարդազարյանը:

Հեղինակ` Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:27 10/10/2024  |  ԼՐԱՀՈՍԴատախազը պահանջում է Ռուբեն Վարդազարյանին ազատազրկել 2 տարի ժամկետով և 3 տարով զրկել պաշտոն զբաղեցնելու իրավունքից
21:32 03/10/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդանյանին խոշտանգել են. նրա փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան
14:59 26/08/2024  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժել է Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը
18:18 04/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն այդպես էլ չներկայացավ դատարան․ Ռուբեն Վարդազարյանի գործով հրապարակվեց Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը
20:40 17/04/2024  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)
16:21 17/04/2024  |  Դատական ռեպորտաժներՌուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը. ուղիղ
07:40 13/03/2024  |  ՄամուլԻ՞նչ են խուզարկողները տարել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանից. ամբողջը տեսանկարահանվել է. «Ժողովուրդ»
07:47 12/03/2024  |  ՄամուլՌուբեն Վարդազարյանը կրկին հարցաքննության կգնա հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
07:54 07/03/2024  |  ՄամուլԻ՞նչ են փնտրել իրավապահները Ռուբեն Վարդազարյանի տանը․ մանրամասներ . «Ժողովուրդ»
17:31 06/03/2024  |  ԼՐԱՀՈՍԽուզարկել են Ռուբեն Վարդազարյանի տունը, ամառանոցը, ավտոտնակը․ իրավապահները չեն հերքում

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]