Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58  |  ԼՐԱՀՈՍ

ԲԴԽ բոլոր նախագահներն իրենց լիազորությունների ժամկետի ավարտին չեն հասել՝ սկսած Գագիկ Հարությունյանից, վերջացրած՝ Կարեն Անդրեասյանով։ Բոլորի լիազորություններն ավելի շուտ է դադարեցվել, քան՝ օրենքով էր նախատեսված։ Միայն ես եմ եղել, որ այդ, այսպես կոչված, խնդրանքին՝ հրաժարական տալու, մերժումով եմ պատասխանել, իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ, այնուհետեև՝ հորինված պատճառով լիազորություններ են դադարեցվել, մյուսները՝ թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Գագիկ Ջհանգիրյանը, թե՛ Կարեն Անդրեասյանն այդ «խնդրանքը» հարգել են և հրաժարական տվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ կիրակի օրը, ուշ գիշերին հայտնի դարձավ հրաժարականների շքերթի մասին։ Մասնավորապես, հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀԿԿ նախագահ Սասուն Խաչատրյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախագահ Գնել Սանոսյանը, ինչպես նաև՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, թե որոշ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Ընդ որում, ինչպես պարզվել է, Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին պաշտոնից ազատման մասին «խնդրանքը» ուղարկել է «վոթսափ» հավելվածի միջոցով՝ «սմս»-ով։ Հրաժարականներից առավել ուշագրավը, թերևս, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականն էր։ Փաստացի Սահմանադրության ուժով՝ իշխանության երրորդ ճյուղ համարվող, դատական համակարգի անկախությունը երաշխավորող մարմնի ղեկավար Անդրեասյանը հրաժարական է տվել՝ կառավարության անդամների, օրինակ, Գնել Սանոսյանի հրաժարականին զուգահեռ։ Ընդ որում, գործադիրի կողմից ԲԴԽ նախագահին «խնդրանքով» հրաժարականի պարտադրանքը, կարծես թե, ձևավորված պրակտիկա է դարձել։ Հիշենք՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալու «խնդրանքը», որն, ըստ հրապարակված ձայնագրության, փոխանցվել էր երկրի ղեկավարության կողմից։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, սակայն, նկատում է՝ ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ և միայն ինքն է, որ մերժել էր հրաժարականի պահանջը։

«Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին, որ երկրի քաղաքական իշխանությունը չի պատկերացնում ինչ է նշանակում անկախ դատական համակարգ, ոչ միայն չի ցանկանում, այլև՝ չի պատկերացնում, ուղեղի ծալքերում չի տեղավորվում, որ դատական իշխանության կողքով անցնելու անգամ իրավունք չունի։ Խոսույթը լսելիս՝ թվում է, թե օբյեկտիվ ճշմարտություն են ասում, թե հանրությունը դժգոհ է, հանրությունն արդարություն է պահանջում, սոցիալան արդարության, արդարադատության պակաս ունի և այլն, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց իրավունք են վերապահում խոսել հանրության կամ ժողովրդի անունից, դրանք ամբողջությամբ մանիպուլյացիաներ են։ Ինչ է նշանակում՝ ժողովուրդը դժգոհում է, որտեղ է դա արձանագրված։ Ես պարբերաբար շփվում եմ ժողովրդի հետ, օրը 24 ժամ շփվում եմ, չեմ տեսել մեկ մարդու, որ դժգոհ լինի և դժգոհություն հայտնի, բոլորի դժգոհությունը մեկ դաշտում է՝ մի խառնվեք դատական իշխանությանը՝ լավն է, թե վատը, օրենքներ ընդունեք, օրենքներով կարգավորեք, եթե կկարգավորի այդ հարցը, գործադիրի ֆունկցիան ընդամենն առաջարկություն ներկայացնելն է, օրենսդիրինը՝ ընդունելը կամ ոչ, որևէ դեպքում միջամտելը չէ, չկա որևէ ինստիտուտ, որևէ նորմ, որ գործադիրը և օրենսդիրը կամ քաղաքական իշխանությունն իրավունք ունի միջամտելու, իսկ դա ուղղակի միջամտության մասին է։ Խնդրել՝ բարձրաստիճան պաշտոնյային հրաժարական տալ՝ խոսք կարող է լինել միայն կառավարության անդամների մասին, անկախ սահմանադրական մարմինների ղեկավարներին, առավել ևս՝ ԲԴԽ նախագահին, ՀԿԿ, ՔԿ նախագահին՝ ուղղակի միջամտություն է արդարադատությանը, վաղ, թե ուշ՝ այդ հարցն օրակարգում միանշանակ լինելու է, որ սա սահմանադրական կարգի տապալմանը հավասար է»,- նշեց Վարդազարյանը։


Դիտարկմանը, որ եթե իշխանությունը ցանկանում է տեսնել յուրայիններին, ապա ինչու են այդ պաշտոնյաները ենթարկվում, արդյոք դրանով ևս չեն հաստատում, որ այս ընթացքում այդքան էլ անկախ չեն եղել և, ի վերջո, Կարեն Անդրեասյանից կարծես թե այս իշխանությունները դժգոհ չպետք է լինեին, որովհետև հենց նրա պաշտոնավարման ժամանակ մի շարք դատավորների լիազորություններ դադարեցվեցին, օրենսդրական փոփոխություններ եղան, օրինակ՝ դատավորների գնահատման հանձնաժողովի հետ կապված՝ Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող վստահ ասել, կարծում է՝ հասել ենք այն փուլին, այն աքսիոմատիկ ճշմարտությանը, որ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։

«Շոուն ապահովելու համար պետք են զոհեր, այդ թվում՝ ԲԴԽ-ն է այդ զոհերից մեկը։ Իմ կարծիքով՝ պետք է, որ քաղաքական իշխանությունը դժգոհ չլիներ Կարեն Անդրեասյանից, բայց արի ու տես, որ շոուն ապահովելու համար որոշեցին «մատաղ» անել նաև ԲԴԽ նախագահին։ Այլ ռացիոնալ բացատրություն այս ամենին չեմ կարող գտնել»,- նշեց Վարդազարյանը՝ հավելելով, որ այս ամենի մեջ մի բանն է դրական, որ ԲԴԽ հաջորդ նախագահը պետք է դատավոր լինի, իսկ այն մարդը, որը ԲԴԽ անդամ է դարձել դատավորի կարգավիճակով, շարունակում է մնալ դատավոր, ապա Վարդազարյանը վստահ է, որ նրա՝ դատավոր լինելու փաստը կբարելավի դատավորների վիճակը, որովհետև միայն դատավորի կարգավիճակ ունեցող ԲԴԽ նախագահը կարող է հասկանալ դատավորների դարդն ու ցավը, կարող է դարման լինել ցավերին։

«Համենայն դեպս՝ այն քաղաքական անհեթեթությունները, որ տեղի էր ունենում Ջհանգիրյանի և Անդրեասյանի ժամանակ, վստահ եմ, որ տեղի չեն ունենա, որովհետև դատավորի ուղեղի կառուցվածքն է այդպիսին, որ նա բնազդորեն թույլ չի տա, որ անհիմն, անտեղի, աբսուրդ հետապնդումները լինեն դատավորների նկատմամբ, ինչն իրականացվում էր»,- ընդգծեց Վարդազարյանը։

Դիտարկմանը, որ եթե անգամ շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորի հետ կապ ունեցող անձի անունը, արդյո՞ք դա կստվերվի՝ Վարդազարյանը նշեց՝ միանշանակ, նույնիսկ Փաշինյանի հետ առնչություն ունեցող դատավոր անձը դարձավ ԲԴԽ նախագահ, կփորձի բացատրել՝ սա կարելի է, սա՝ ոչ, շատ բաներ կան, որ անթույլատրելի միջամտություն է դատական իշխանության նկատմամբ, ոչ միայն ազդում է արդարադատության վրա, այլև՝ Հայաստանի վարկանիշն է միջազգային դաշտում գցում։ Վարդազարյանը լիահույս է, որ անձը, որը կդառնա ԲԴԽ նախագահ, կունենա կարմիր գծեր, որոնք չեն անցնի, իսկ գիտնական անդամը, որը դատական իշխանությունը ներսից չի պատկերացնում, նրա համար այդ կարիր գծերը գոյություն չունեն։ Նրա խոսքով՝ միջազգային փորձն է այդ մասին վկայում, Վենետիկի հանձնաժողովը հենց այնպես չէ, որ ասում է՝ ԲԴԽ-ում դատավոր անդամները պետք է գերակշիռ մաս կազմեն, դատական իշխանության ինքնակառավարման համակարգը նույնպես պայմանավորված է այդ փաստով, որ դատավոր անդամները պետք է գերակշիռ լինեն։

«Օրենսդիրը հենց ինքն է փորձում այդ հակասության վրա խաղալ` սահմանադրական օրենքով։ Ինչ է նշանակում՝ մեկ «սեզոն», «սռոկ» պետք է գիտնական անդամ լինի ԲԴԽ նախագահը, մյուս «ստոկը»՝ պետք է դատավոր անդամ լինի։ Այսինքն՝ ինչ տարբերություն, խնդիրնե՞րն են փոխվում, նշաձո՞ղն է փոխվում։ Արհեստական տարբերությունը, որը դրվում է գիտնական և դատավոր անդամների միջև՝ հենց քաղաքական իշխանության կամ քի մասին է խոսում, որը գրված է Սահմանադրության և Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում»,- նշեց Վարդազարյանը` հավելելով, որ երբ նորմալ իշխանուևթյուն գա և ցանկանա բարեփոխում իրականացնել այս ոլորտում, առաջինն այս հարցին է պետք անդրադառնալ, որ բացարձակ նշանակություն չունի` գիտնական անդամ է, թե` դատավոր անդամ է, հեղինակություն, հարգանք վայելող անձ պետք է լինի, որ դատավորներն անվերապահորեն ընդունեն նրա հեղինակությունը, ոչ թե նրա` ընտրման վայրից կախված լինի դատական համակարգի վիճակը, ապագան:
Հարցին` հնարավոր կլինի արդյոքն վերականգնել, վերջին տարիներին դատական համակարգին, այսպես ասած, հասված վնասը, հետևանքները` ԲԴԽ նոր նախագահի ընտրությամբ, Վարդազարյանը պատասխանեց` անդառնալիության կետը վաղուց անցել ենք:

«Դրանք, այսպես ասած, վնաս չեն, դրանք իրական են, աղետ` դատական համակարգում: Վստահ եմ` պետք է լինելու նոր դատական համակարգ, անհրաժեշտ է լինելու լուծարել դատական համակարգը, ձևավորել նոր դատական համակարգ` նոր սկզբունքներով, նոր օրենքներով, նոր նշաձողերով, պետք է լինեն շատ բացահայտ, տրամաբանված խնդիրները` դրված դատական իրշխանության առջև և, այն անձինք, որոնք կստանձնեն դատական իշխանությունում` նաև որոշակի ադմինիստրատիվ ֆունկցիա` բացի դատավոր լինելուց, պետք է շատ թափանցիկ, հասկանալի, պարզ և հանրային լինի»,- ասաց Վարդազարյանը` հավելելով, որ դատական իշխանության չինովնիկները միշտ կարողանում են վահան օգտագործել` «ես չեմ խառնվում, տեղյակ չեմ, օրենքով արգելված է, քաղաքական չեզոքություն…», մինչդեռ, դատական իշխանությունում քաղաքականություն իրականացնելը նույնպես քաղաքական գործունեություն է, դա պետք է մեկ անգամ ընդունել, հաշվի առնել այդ պարզ ճշմարտությունը և շարժվել առաջ: Վարդազարյանը նշեց` ինքը նույնպես նախկինում օգտվել է այդ հենքից, դա համընդհանուր օգտագործման է, մինչդեռ, բոլորը, եթե վերցրել են պատասխանատվությունը` դատական իշխանությունում որևէ ադմինիստրատիվ գործունեություն իրականացնելու, պարտավոր ես պատասխանել հանրության մոտ առաջացող հարցերին, ուղղակի` հանրության հարցերը չպետք է քաղաքականացված լինեն:

«Ընդհանրապես, իմ կարծիքով, մեր հասարակությունը պատրաստ չէր այս դատական համակարգին, ԲԴԽ ունենալու սկզբունքին: Շատ նորմալ, էֆեկտիվ աշխատում էր Արդարադատության խորհուրդ ինստիտուտը. Դա հեռացնելը դատական իշխանության կազմից և առանձին սահմանադրական մարմին ստեղծելը, ինչպես ժամանակը ցույց տվեց, համենայն դեպս` 6-7 տարիները ցույց տվեց, արդյունավետ չէ և ապագա դատական ռեֆորմների մեջ անհրաժեշտ է վերադառնալ Գերագույն դատարան սկզբունքին, որի մեջ, ի թիվս մյուս պալատների, կլինի նաև կարգապահական պալատ: Կարծում եմ` փոքր երկրում շատ տջրամաբանական մոտեցում կլինի: Մի փոքր «հեղափոխական» մոտեցում եմ առաջարկում, բայց այլ տարբերակ չեմ տեսնում: Անդառնալիության կետն անցել ենք, վերականգնել չի լինի, պետք է նորը ստեղծել»,- ասաց Վարդազարյանը:

Հեղինակ` Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:27 10/10/2024  |  ԼՐԱՀՈՍԴատախազը պահանջում է Ռուբեն Վարդազարյանին ազատազրկել 2 տարի ժամկետով և 3 տարով զրկել պաշտոն զբաղեցնելու իրավունքից
21:32 03/10/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդանյանին խոշտանգել են. նրա փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան
14:59 26/08/2024  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժել է Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը
18:18 04/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն այդպես էլ չներկայացավ դատարան․ Ռուբեն Վարդազարյանի գործով հրապարակվեց Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը
20:40 17/04/2024  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)
16:21 17/04/2024  |  Դատական ռեպորտաժներՌուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը. ուղիղ
07:40 13/03/2024  |  ՄամուլԻ՞նչ են խուզարկողները տարել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանից. ամբողջը տեսանկարահանվել է. «Ժողովուրդ»
07:47 12/03/2024  |  ՄամուլՌուբեն Վարդազարյանը կրկին հարցաքննության կգնա հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
07:54 07/03/2024  |  ՄամուլԻ՞նչ են փնտրել իրավապահները Ռուբեն Վարդազարյանի տանը․ մանրամասներ . «Ժողովուրդ»
17:31 06/03/2024  |  ԼՐԱՀՈՍԽուզարկել են Ռուբեն Վարդազարյանի տունը, ամառանոցը, ավտոտնակը․ իրավապահները չեն հերքում

Արխիվ

[]