ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը խուսափում է Բագրատ Սրբազանի հետ առերեսվել դատարանում․ ցանկանում են «ջրել» գործը՝ մինչ ըստ էության քննությունը 11/21/2024 12:10 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Մալվինա Հարությունյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով քննությունը։
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ վերջինիս կողմից սրբազանին զրպարտելու համար։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե իբրև հունիսի 12-ին «եպիսկոպոսը» մոտեցել է ոստիկաններին, ասել՝ «տղաներ, սաղավարտները իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտները, հետո՝ գնացել է և քարերու հարվածելու գործընթաց է կազմակերպել»։ Այժմ, Բագրատ Սրբազանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Փաշինյանին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ Նշենք, որ Սրբազանը Փաշինյանի վերոնշյալ հայտարարության մասին տեղեկացել է մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 15-ին, ինչի մասին էլ հայտնել է ԶԼՄ-ների հետ զրույցում, ասել՝ հայց է ներկայացնելու։
Այսօրվա դատական նիստում պատասխանող կողմի ներկայացուցիչը փորձել է վիճարկել՝ ժամկետների հնարավոր խախտման հարցը, մինչդեռ, Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նկատել է՝ հիմնավորել են և լրացուցիչ ապացույցներով հիմնավորելու են, թե երբ է Բագրատ Սրբազանը իմացել կոնկրետ երբ է իմացել հայտարարության մասին, ըստ այդմ, ժամկետները պահպանվել են։ Խուդոյանը, սակայն, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ թեև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է՝ քաղաքացիական դատավարությունում իրավունքները պաշտպանելուց նաև այդ գործիքից օգտվել, բայց հաշվի առնելով պատասխանողի անձը, նրա զբաղեցրած հանրային դիրքն ու բարձր պաշտոնը՝ ակնկալում են, որ վերջինս չի խուսափի իր խոսքերի համար պատասխան տալու հնարավորությունից։
«Թեև հանրությանը քաջ հայտնի է, որ այդ անձին բնորոշ է խոսքերը խեղաթյուրելու, փոխելու, ակնհայտ սուտ խոսելու դիրքորոշումներ, բայց սա ևս մեկ հնարավորություն է՝ իր դիրքորոշումը պաշտպանելու, կարող է դատարանում համապատասխան պաշտպանություն գտնել, իսկ այս միջնորդության կիրառումը, թեև յուրաքանչյուր անձի իրավունքն է, նաև խուսափողական վարքագիծ է՝ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իր արտահայտությունների համար պատասխան տալուց»,- ասաց Խուդոյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից «եպիսկոպոս» կիրառելուն, ապա Խուդոյանի դիտարկմամբ՝ խոսքի կոնտեքստից ակնհայտ է, որ խոսքը Բագրատ Սրբազանի մասին է, բացի այդ, երկրորդ եպիսկոպոս չի եղել այնտեղ, իսկ ինչ վերաբերում է պատասխանողի պնդումներին, թե պետք է հանդուրժողականություն ունենալ, ապա Խուդոյանի գնահատմամբ՝ հանդուրժողականությունը չի կարող վերաբերել ակնհայտ սուտ փաստերին, որով անձին մեղադրում են հանցավոր արարք կատարելու մեջ։
«Առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանին շատ հստակ պետք է լինի, որ ոստիկանների վրա քարերով ելնելը հակաիրավական գործունեություն է, որովհետև ինքը մեկ անգամ քրեական հետապնդման ենթարկվել է դրա համար և այնպես չէ, որ ինքը չի կարող պատկերացնել, որ նման հայտարարությունը իրավական հետևանք առաջացնող կարող է լինել։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա հենց իր պաշտոնը զբաղեցնող անձը պետք է առավել պատասխանատու և հանդուրժող լինի, նույնիսկ, եթե ձևակերպում են «քաղաքական օպոնենտ», ապա նրանց հանդեպ իր խոսքը պետք է կառուցի՝ խստագույնս պահպանելով օրենքի և բարոյականության սահմանները, բայց սա տեսական դատողություն է, իր դեպքում թե օրենքի, թե բարոյականության առումով հարցեր կան»,- ասաց Խուդոյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից