ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան 11/20/2024 19:00 | ԼՐԱՀՈՍ
Մոնղոլական կայսրության ժամանակ աղունիկ էին ուղարկում՝ նման լուրեր հաղորդելով, հիմա՝ Հայաստանում բավականին առաջխաղացում կա այդ առումով, օգտագործում են համացանցը։ Հայաստանում գործում է խանական կառավարման մոդելը, սրանով ամեն ինչ բացատրվում է։ Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չպետք է էլ բացատրի, քանի որ կա ղեկավարի կամքը, մյուսները պետք է հնազանդ դա կատարեն։ Կուզի՝ «սմս»-ով կուղարկի, կուզի՝ էշի վրա մեկին կնստացնի, նամակը կտա ձեռքը՝ կուղարկի լուրն այդպես։ Ինչպես կուզի, այնպես էլ՝ կվարվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով իրավապահ մարմինների ղեկավարներին «սմս»-ով պարտադրված հրաժարականներին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ կիրակի օրը, ուշ գիշերին հայտնի դարձավ հրաժարականների շքերթի մասին։ Մասնավորապես, հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀԿԿ նախագահ Սասուն Խաչատրյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախագահ Գնել Սանոսյանը, ինչպես նաև՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, թե որոշ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Ընդ որում, ինչպես պարզվել է, Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին պաշտոնից ազատման մասին «խնդրանքը» ուղարկել է «վոթսափ» հավելվածի միջոցով՝ «սմս»-ով։ Հրաժարական տված պաշտոյաների հայտարարությունների համաձայն՝ վերջիններս համաձայն չեն եղել դժգոհությունների հետ, այդուհանդերձ, հրաժարական են տվել։ Բացի այդ, թեև Փաշինյանի «դժգոհությունները» եղել են իրավապահ մարմիններից, բայց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ այդ դժգոհությունները չեն տարածվել, թեև հենց դատախազությունն է այլևս քրեական հետապնդում հարուցող մարմինը։
«Ուրեմն՝ գոհ է Աննա Վարդապետյանի աշխատանքից, ուրեմն բավարարում է այն, ինչ անում է Աննա Վարդապետյանը։ Մյուսներինը, գուցե, ինչ-որ տեղ չի բավարարել։ Թե ինչու չի բավարարել՝ չեմ կարող հասկանալ, որովհետև կարծես թե ամեն ինչ էլ անում էին, չեմ պատկերացնում նման բան, որ ցանկացել է՝ չեն արել, բայց երևի սիրտն ավելին է ուզում, իրենք չեն հասկացել, որ ուզում է»,- ասաց Վարոսյանը՝ նշելով, որ հնարավոր է՝ դատախազությունը կարողացել է համոզել, որ եթե ինչ-որ բան չի ստացվում, որովհետև նախաքննություն իրականացնողները, կատարողները թերացել են։
Հարցին՝ ինչ փոխվեց Փաշինյանի դիրքորոշման մեջ, ավելի վաղ՝ ակցիաների ժամանակ հայտարարում էր՝ պետություն է, ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք ունի, ուրբաթ օրն էլ՝ խոսում էր ուժի կիրառման սահմանների մասին, ի վերջո՝ ինքը փոխվեց, թե փորձում է՞ ընդդիմադիր անձանց վրա էլ աշխատել՝ Վարոսյանը պատասխանեց՝ նշելով․ «Իր հայտարարությունները երբեք չեն նշանակում, որ ինքն այդպես է կարծում, որ հետո էլ ենթադրենք, թե ինչու է կարծիքը փոխել։ Ոչ առաջինն է իր կարծիքը, ոչ՝ երկրորդը՝ արտահայտածից։ Նա, ըստ հարմարության, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, անում է քայլեր։ Այդ քայլերի մեջ նաև իր հայտարարություններն են, ինքն ըստ հարմարության է ամեն ինչ անում։ Հիմա՝ պետք էր նրան դժգոհել՝ դժգոհեց, վաղը՝ քաղաքական կոնյուկտուրայի տեսանկյունից ձեռնտու կլինի՝ գոհ լինել իրավապահ համակարգից, կասի՝ գոհ է։ Սա է խնդիրը։ Այս պահին իր գծած պլանում՝ հերթը հասել է դժգոհելուն, նա հիմա կամաց-կամաց ընդդիմություն է դառնում, սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է՝ մինչև սափրվելը Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն»։
Իսկ թե հնարավոր է արդյոք, որ միջազգային կառույցներից կամ այլ շրջանակներից էլ ճնշումներ լինեն, օրինակ, Վահե Ղազարյանի վերաբերյալ, Վարոսյանը նշեց՝ չի կարող ասել, տեղացի ազդեցության գործակալները վաղուց այդ թեման բարձրացնում են, բայց ասել, որ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է ճնշումները՝ չի կարծում, նա ավելի շատ միտված է իշխանությունը պահելուն, այդ ճանապարհին էլ ինչ քայլեր պետք է՝ դա էլ ձեռնարկում է։
«Միջազգային հանրության՝ արևմուտքի աչքի առաջ չէ՞ այս խանական կառավարման մոդելը ծաղկում, արևմուտքի դեսպանները չե՞ն տեսնում այդ «սմս»-ները, չե՞ն տեսնում անկախ դատական համակարգի «հրաժարականը», տեսնու՞մ են, չէ՞ այդ ամեն ինչը, բայց լռում են։ Այդ լռելն ունի գին, որն ավելի բարձր է, քան՝ Վահե Ղազարյանը կշարունակի պաշտոնավարել, թե՝ ոչ։ Որ պահին նա այդ գինը չվճարի արևմուտքին, արևմուտքը կսկսի այդ խանական կառավարման մոդելը դրոշակի պես իր քթի տակ պարբերաբար թափահարել»,- նշեց նա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/20/2024 08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ»
- 11/20/2024 08:13 Զեյնալյանը հնազանդվել է, Աղազարյանը՝ դիմադրել․ «Հրապարակ»
- 11/20/2024 08:10 Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
- 11/20/2024 08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ»
- 11/20/2024 08:05 Սկզբում ընտրություն, հետո հանրաքվե․ «Հրապարակ»
- 11/20/2024 08:01 Կարեն Անդրեասյանը նախ շնորհակալություն է հայտնել մի շարք դատավորների, ապա հրապարակել հրաժարականի տեքստը. «Ժողովուրդ»
- 11/20/2024 07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/20/2024 15:41 Ավինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, մենակ թե հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Երիցյան
- 11/20/2024 15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը
- 11/20/2024 14:23 Արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց․ փաստաբան
- 11/20/2024 13:01 Մանդատ դնելու հարցը չեմ դիտարկում, նման հորդոր ինձ չի հնչել. Հովիկ Աղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/20/2024 20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ
- 11/20/2024 19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են
- 11/20/2024 10:42 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մառախուղի պատճառով միմյանց է բախվել 26 ավտոմեքենա. հաղորդվում է տուժածների մասին. shamshyan.com
- 11/20/2024 10:30 Ավտոմեքենան արգելափակվել էր Արփա գետում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
- 11/19/2024 18:55 Ինչ հագուստով դիմավորել Նոր տարին. ոճաբանի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից