ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը 11/20/2024 17:00 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը:
Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը նախագծվել է որպես Ակադեմիական քաղաք, որովհետև հիմնական ինստիտուցիոնալ կառույցները, որոնք Թամանյանը նախագծել և տեղադրել է Երևան քաղաքի կենտրոնում, եղել են կրթական հաստատություններ: Այս համատեքստում, վարչապետը խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման կարևորության մասին, նշել, որ նախագծի հիմնական նպատակը կրթական պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների ապահովումն է, ինչն այսօր հնարավոր չէ Երևանի կենտրոնում, քանի որ այն Հայաստանի բոլոր իրադարձությունների կիզակետն է՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական:
«Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկներն իրենց ուղղակի չխանգարեն»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
«Ակադեմիական քաղաք» նախագծի համատեքստում վարչապետը խոսել է նաև կրթական պրոցեսի տեսանելիության, այսինքն՝ միջազգային կրթական միջավայրի հետ հաղորդակցության, Հայաստանում կրթության որակի և միջազգայնորեն մրցունակ լինելու կարևորության մասին:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կրթական համակարգի կարևորագույն խնդիրը ցանկացած ուսանողի՝ իր ընտրած ոլորտում մրցունակ լինելն ապահովելն է, ինչը նույնպես «Ակադեմիական քաղաք» նախագծի հիմնական տրամաբանությունն է: «Նաև չմոռանանք սոցիալական բաղադրիչը՝ մենք այսպիսի սկզբունք ունենք, որ որոշակի ՄՕԳ և ավել ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն»,- հավելել է վարչապետը:
Երկրի ղեկավարի խոսքով, «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառված է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին ուսանողական կացարաններն են, որոնք այսօր լուրջ հարց են Հայաստանում:
Վարչապետն ընդգծել է, որ «Ակադեմիական քաղաք»-ում ստեղծվող միջավայրի առանցքային նպատակներից մեկը հետևյալն է՝ ունենալ Հայաստանում և՛ մեկուսացված, և՛ ինտեգրված տարածք: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մեկուսացվածության նպատակը կրթական պրոցեսը վերոնշյալ աղմուկից հեռու պահելն է: Խոսելով նախագծի ինտեգրվածության մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմնականում մեր խնդիրը հետևյալն է, որ մենք հանրապետության ամբողջ բուհական պոտենցիալը մի քանի կլաստերներով տեղափոխենք այնտեղ»: Նա նաև արձանագրել է, որ «Ակադեմիական քաղաք»-ի տարածքը գտնվում է երեք մարզերի և Երևան քաղաքի հատման կետում և ապահովված է լինելու տրանսպորտային զարգացած ենթակառուցվածքով:
Վարչապետը խոսել է նաև «Ակադեմիական քաղաք»-ի կլաստերների մասին, նշել այն հանգամանքը, որը հատկապես էական նշանակություն ունի կրթական կլաստերի համար: «Մենք մտածում ենք, որ ամեն կլաստերն անպայման ունենա ավագ դպրոց: Դուք գիտեք, որ հանրակրթության կարևոր խնդիրներից մեկը մասնագիտական կողմնորոշումն է: Մենք ավագ դպրոցներում շատ ջանք ենք գործադրում, որպեսզի երեխաներին օգնենք մասնագիտական կողմնորոշում ունենալ»,- նշել է երկրի ղեկավարը և հավելել, որ «Ակադեմիական քաղաք»-ի մեջ կա հետևյալ շատ կարևոր տրամաբանությունը, որ ուսանողների մի զգալի մասն իր աշխատանքային առաջին փորձն ունենա հենց «Ակադեմիական քաղաք»-ում, այսինքն՝ կրթական կլաստերի լավագույն ուսանողներն իրենց առաջին աշխատանքային փորձն ունենան այնտեղ:
Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացին, նշել, որ «Ակադեմիական քաղաք»-ի կրթական կլաստերը նաև արդեն գործող ուսուցիչների համար է, ովքեր պետք է կրթական տեխնոլոգիաներին անընդհատ հաղորդակցվելու հնարավորություն ունենան: Վարչապետն ընդգծել է նաև կրթական հետազոտությունների և տվյալների հավաքագրման կարևորությունը, ինչը կրթական պրոցեսի անբաժան և կարևոր բաղադրիչն է:
Ամփոփելով իր խոսքը՝ երկրի ղեկավարն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվող արվեստի, ժամանցային, սպորտային կենտրոններին:
Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերն իր հերթին ներկայացրել է բուհերի խոշորացման իրենց փորձառությունը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը:
Հաջորդիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերը պատասխանել են ներկաների հարցերին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ