ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024 15:33 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի գործող կառավարությունն աննախադեպ է ոչ միայն իր ձախողումներով ու տարածքային կորուստներով։ Աննախադեպ է նաեւ նրանով ուժային կարեւորագույն ոլորտների կառավարումը հանձնվել է կանանց, որոնք այդ համակարգի հետ չունեն որեւէ ընդհանրություն, փորձառություն՝ Աննա Վարդապետյան, Քրիստինե Գրիգորյան, Սրբուհի Գալյան, Արփինե Սարգսյան։
2022 թ-ի հունիսին գլխավոր դատախազ է նշանակվեց Աննա Վարդապետյանը՝ ՀՀ ազգային ժողովի կողմից, որը գեթ մեկ օր պրակտիկ աշխատող չի եղել՝ ոչ փաստաբան, ոչ քննիչ, ոչ դատավոր, ոչ դատախազ։ Նրա մասնագիտական գործունեությունն սկսվել է դատական համակարգից՝ որպես կրտսեր մասնագետ։ Ի վերջո, հասել է Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակին, որտեղ աչքի է ընկել նախաքննությանն անօրինական միջամտելու դրվագներով ու ՔՊ-ի կողմից ընտրվել որպես գլխավոր դատախազ։
2023 թ-ի հոկտեմբերի 4-ին ՀՀ արտաքին հետախուզության նորաստեղ ծառայության պետ նշանակվեց Քրիստինե Գրիգորյանը, որն ընդհանրապես իր մասնագիտական գործունեությունն սկսել է ԱԺ-ից եւ օպերատիվ աշխատանքի մասին պատկերացում չունի, եթե, իհարկե, բացառենք գաղտնի գործակալ լինելու հանգամանքը։
2024 թ-ի նոյեմբերին մեկամսյա փնտրտուքից հետո Արդարադառության նախարար նշանակվեց Սրբուհի Գալյանը, որը թերեւս միակն է, որը, տամեմատաբար, ունի փորձառություն իր ներկայիս պաշտոնի համար։ Նրա պաշտոնեական առաջխաղացումը եւս սկսվել է Ն. Փաշինյանի իշխանության գալուց հետո. Եթե մինչ 2018 թվականը ՀՔԾ-ում զբաղեցնում էր գլխավոր մասնագետի պաշտոնը՝ քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնում, ապա իշխանափոխությունից հետո հասել է մինչեւ իրավական բաժնի պետի պաշտոնի։ Համենայն դեպս՝ գործ է ունեցել կոնկրետ քննչական մարմնի աշխատանքի համար անհրաժեշտ իրավական բազայի մշակման հետ։
Այսօր՝ նոյեմբերի 20-ին ՆԳ նախարար նշանակվեց 30-ամյա Արփինե Սարգսյանը, ով 2023-ի հունվարից զբաղեցնում էր ՆԳ փոխնախարարի պաշտոնը։ Նրա համակարգման ոլորտում օրենսդրական բարեփոխումներն են եղել ու պատկերացում անգամ չունի, թե ինչ է իրենից ներկայացնում ոստիկանության պրակտիկ աշխատանքը։
Ի դեպ, կառավարությունում ևս 2 կին նախարար կա՝ 2022 թ. դեկտեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարար է Ժաննա Անդրեասյանը, իսկ նրանից ավելի վաղ՝ 2021 թ. հունվարից, Առողջապահության նախարար է կրթությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես կին է՝ Անահիտ Մանասյանը ՄԻՊ է 2023թ. ապրիլից։
Հատկանշական է, որ այս կանանցից առնվազն երկուսը՝ Աննա Վարդապետյանը և Անահիտ Մանասյանը բացահայտ ընկերական հարաբերություններ ունեն Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ով վերջին ամիսներին բավական ակտիվ ներգրավված է քաղաքական պրոցեսներում։ Ստացվում է, որ իշխանությունում ևս մեկ թև կա ձևավորված՝ դա Աննա Հակոբյանի թևն է, որին արդեն տևական ժամանակ է, վերագրվում է Հայաստանում ստվերային կառավարում իրականացնելու դերակատարումը։ Մնում է միայն գուշակել, թե արդյոք Փաշինյանը այս թև ևս կտրելու փորձ կանի, թե հակառակը, այս թևը ամենակենսունակը կգտնվի ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/20/2024 08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ»
- 11/20/2024 08:13 Զեյնալյանը հնազանդվել է, Աղազարյանը՝ դիմադրել․ «Հրապարակ»
- 11/20/2024 08:10 Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
- 11/20/2024 08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ»
- 11/20/2024 08:05 Սկզբում ընտրություն, հետո հանրաքվե․ «Հրապարակ»
- 11/20/2024 08:01 Կարեն Անդրեասյանը նախ շնորհակալություն է հայտնել մի շարք դատավորների, ապա հրապարակել հրաժարականի տեքստը. «Ժողովուրդ»
- 11/20/2024 07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/20/2024 15:41 Ավինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, մենակ թե հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Երիցյան
- 11/20/2024 15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը
- 11/20/2024 14:23 Արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց․ փաստաբան
- 11/20/2024 13:01 Մանդատ դնելու հարցը չեմ դիտարկում, նման հորդոր ինձ չի հնչել. Հովիկ Աղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/20/2024 10:42 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մառախուղի պատճառով միմյանց է բախվել 26 ավտոմեքենա. հաղորդվում է տուժածների մասին. shamshyan.com
- 11/20/2024 10:30 Ավտոմեքենան արգելափակվել էր Արփա գետում
- 11/19/2024 21:04 Վրաերթ՝ Կոտայքի մարզում․ «Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
- 11/19/2024 19:43 Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
- 11/19/2024 18:55 Ինչ հագուստով դիմավորել Նոր տարին. ոճաբանի խորհուրդները
- 11/18/2024 22:00 Կինը սիրահարվել է իրենից 16 տարով փոքր կալանավորին եւ սպասել նրա ազատ արձակմանը
Հետաքրքիր է իմանալ
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել