ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Քաղաքական սխոդկա՝ սափրվելու եւ ֆեյսբուքյան ետնանկարը փոխելու արանքում». Խամոյան 11/19/2024 22:22
«Նիկոլ Փաշինյանը սափրվել է, գնացել Իջեւան, մատաղ արել, ուշ գիշերին առանցքային 6 մարմինների ղեկավարների SMS- ով ազատել աշխատանքից, փոխել ֆեյսբուքյան էջի լուսանկարն ու մեկնել Պապի հետ հանդիպման․ վերջին օրերի լրահոսը մեկ տողով»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Սափրված մորուքի ու ֆեյսբուքյան էջի փոխված ետնանկարի ստվերում մնացին ԲԴԽ, ՊԵԿ, Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների նախագահները, ՆԳ ու Տարածքային կառավարման նախարարները․ մարդիկ, որոնց ոչ նշանակման մասին հանրությանը բացատրություն տրվեց, ոչ էլ պաշտոնանկությունների։
Այն, որ վերջիններս աշխատանքից հեռացվել են SMS հաղորդագրություններով, լավագույնս նկարագրում է Նիկոլ Փաշինյանին. յուրաքանչյուրը, ով կհամաձայնվի ստանձնել թափուր մնացած այս պաշտոններից որեւէ մեկը պետք է պատրաստ լինի նվաստացման եւ ստորացման այս ճակատագրին, երբ իշխանության պահպանության համար տարատեսակ ապօրինությունների գնալու ու անմնացորդ ծառայություններ մատուցելու դեպքում անգամ Փաշինյանը հարկ չի համարի հրաժեշտ տալ՝ սեղմելով ձեր ձեռքը։
Քաղաքական սխոդկայի որոշումների անարժանապատիվ ծանուցումները դեռ մի կողմ, հիմա հասկանանք․ ովքեր են ազատվել աշխատանքից եւ արդյոք նրանց աշխատանքին ուղիղ միջամտելու իրավունք ուներ Փաշինյանը:
ԲԴԽ- ԲԴԽ նախագահ Կարեն Ադրեսայանը, ով ուղիղ 40 օր առաջ, հայտարարում էր, որ «իր պաշտոնավարումը որեւէ առնչություն չունի Կառավարության որեւէ անդամի/Գրիգոր Մինասյանի այս դեպքում/ պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացի հետ» եւ որ «որեւէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու ու շարունակելու է պաշտոնավարել իր սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027թ․ հոկտեմբերի 6-ը»-ը, նոյեմբերի 17-ի ուշ գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից SMS ստանալուց հետո լույս 18-ին հայտարարում է իր հեռանալու մասին։
Խոսքը ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆԿԱԽ ՄԱՐՄՆԻ մասին է, որը ՊԵՏՔ Է երաշխավորի դատարանների եւ դատավորների անկախությունը։ Անդրեասյանն հրաժարականի իր տեքստում ասում է, թե «առեւույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառների մասին չի ուզում բարձաձայնել», այսքանը։ Իսկ պարզ է մի բան․ դատաիրավական համակարգ գոյություն չունի! Սրան մասին բազմիցս է բարձրաձայնել ընդդիմությունը, իսկ Անդրեասյանն իր հրաժարականով դա փաստեց. սահմանադրական անկախ մարմնի նախագահը իշխանության կամակատարն է եղել․ արել է այն, ինչ հրահանգել են SMS-ով, այնպես, ինչպես վերջում հրաժարականի դիմում գրելու հրաման ստացավ:
Հակակոռուպցիոն կոմիտե- Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 5-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կոմիտեի գործունեությունը հիմնվում է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, հրապարակայնության, ֆինանսական ինքնուրույնության եւ քաղաքական չեզոքության սկզբունքների վրա:
Կոմիտեի անկախության մասին մի ամբողջ հոդված կա․ հոդված 5․ Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաեւ իր կառուցվածքին , աշխատանքների կազմակերպման կարգին վերաբերող որոշումներն ընդունելիս ԱՆԿԱԽ է եւ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ եւ օրենքներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ