ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ներկայացուցիչներին 11/19/2024 17:29 | ԼՐԱՀՈՍ
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանում նմանօրինակ լայնամասշտաբ միջոցառման անցկացումը:
Նախարարը նշել է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին ՀՀ-ն անդամակցում է 1994 թվականից, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: Այս ընթացքում ՀՀ մարզիկները մասնակցել են ամենատարբեր առաջնությունների և նվաճել բազմաթիվ մրցանակային տեղեր։
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը հյուրերին շնորհակալություն է հայտնել վստահության և կազմակերպչական օժանդակության համար։
ՌՍՄԽ նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նախարարի 1-ին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նախարարի տեղակալ Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով:
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների պատվիրակություններ (ավելի քան 400 անձ):
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/19/2024 19:26 Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը
- 11/19/2024 08:33 Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ «Հրապարակ»
- 11/19/2024 08:29 Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
- 11/19/2024 08:27 Մինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը․ «Հրապարակ»
- 11/19/2024 08:24 Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ. «Ժողովուրդ»
- 11/19/2024 08:21 Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել ․ «Հրապարակ»
- 11/19/2024 08:17 Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/19/2024 18:47 Եւս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. հայը պետք է լինի պարտված, ենթակա, գլխիկոր և մտածի միայն փորի և ժամանցի մասին. Ջուլֆալակյան
- 11/19/2024 18:30 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը. Հակոբյան
- 11/19/2024 17:00 ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր է դնում
- 11/19/2024 16:57 Երեք օրից Բաքվում կավարտվի COP29-ը՝ կլիմայական համաժողովը, իսկ ՀՀ-ն մինչ օրս այդպես էլ պաշտոնական հայտարարություն չի արել .գիտեք՝ ինչու՞. Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/19/2024 21:04 Վրաերթ՝ Կոտայքի մարզում․ «Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
- 11/19/2024 19:43 Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
- 11/19/2024 12:06 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության․ թանգարանն ահազանգում է
- 11/19/2024 10:16 «Toyota»-ն բախվել է կայանված ավտոքարշակին. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/19/2024 18:55 Ինչ հագուստով դիմավորել Նոր տարին. ոճաբանի խորհուրդները
- 11/18/2024 22:00 Կինը սիրահարվել է իրենից 16 տարով փոքր կալանավորին եւ սպասել նրա ազատ արձակմանը
- 11/18/2024 18:32 Որ բույրերն են բարձրացնում տրամադրությունը
- 11/17/2024 19:45 Բիլ Քլինթոնը մեկնաբանել է Մոնիկա Լևինսկու հետ իր սիրավեպը
Հետաքրքիր է իմանալ
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել