ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանների ու հաշվապահների համար հարկային բեռը 5 տոկոսից 31 տոկոս դարձնելը ազդելու է անգամ բրնձի ու մակարոնեղենի գների վրա. Նաիրի Սարգսյան 11/19/2024 20:40 | Տնտեսություն
Հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխությունները չափազանց վատն են ու հարվածելու են ողջ բնակչությանը՝ հանգեցնելով անխտիր բոլոր ապրանքների ու ծառայությունների գնաճին։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց է Աուդիտորների Պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ դրանք մի քանի նպատակ ունեն։ «Նախ՝ պետք է նշել, որ հարկային դաշտում 2024 թ-ի պլանային եկամուտները 250-300 մլրդ դրամով չեն կատարվելու, հետևաբար անհրաժեշտ է 2025 թ-ի բյուջեն, որն ավելացվել է 2024 թ-ի պլանայինի վրա ևս 197 մլրդ դրամով, ապահովել։
Այսինքն, 2025 թ-ին մոտավորապես 450 մլրդ դրամ լրացուցիչ հավաքագրման բեռ է դրվելու, մինչդեռ Հայաստանում տնտեսական ներուժ չկա, դրա համար էլ դրույքաչափ են բարձրացնում, որպեսզի կարողանան եկամտային մասն ապահովել։ Այսինքն, զուտ ֆիսկալ տեսանկյունից՝ հարկերն ապահովելու գործիքակազմ են ստեղծում»։
Միաժամանակ Սարգսյանն արձանագրեց, որ միայն այս գործիքակազմով կառավարությունը չի կարողանալու ապահովել այդքան հարկային մուտքերը, այլ որոշակի ծառայություններ կան, օրինակ, առողջապահությունը և կրթությունը, որոնք նույնպես չեն հարկվում ԱԱՀ-ով, նախատեսվում է նույնպես սկսել հարկել։
«Մյուս կողմից էլ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգն է ներդրվում։ Մարդիկ ավելի շատ են իրենց իրավունքները պաշտպանելու համար ստիպված լինելու օգտվել հաշվապահական, փաստաբանական գրասենյակների ծառայություններից։ Այսինքն, բարձրացնելով հաշվապահական, փաստաբանական, աուդիտորական ծառայությունների հարկերը, թանկացնում են այդ ծառայությունների գները, փորձելով հարկել համատարած բոլոր քաղաքացիներին։ Միաժամանակ, զրկում են ՀՀ քաղաքացիներին մատչելի օգնություն և օժանդակություն ստանալու իրենց իրավունքներից։ Այսինքն, ծառայությունների արժեքը բարձրացնում են, որպեսզի ֆիզիկական անձը ոչ թե իրավաբանին կամ հաշվապահին այդ գումարը վճարի՝ իր իրավունքները պաշտպանելու համար, այլ տանի՝ բյուջե այդ գումարը վճարի։
Ստացվում է, որ եթե փաստաբանների ու հաշվապահների համար 5 տոկոսից հարկային բեռը դառնում է 31 տոկոս, ապա այդ կազմակերպությունները նույնքան էլ պետք է ավելացնեն ծառայությունների արժեքը, սա նշանակում է, որ նախ 18 տարեկանից բարձր բոլորը տուժելու են՝ քանի որ հայտարարատու են ու պետք է օգտվեն այդ ծառայություններից, մի կողմից նրանց համար հավելյալ ծախս է, որի դիմաց որևէ տեսակի եկամուտի ակնկալիք չեն կարող ունենալ»։
Անդրադառնալով կազմակերպությունների, ընկերությունների վրա ազդեցությանը՝ նա նշեց, որ սա բացասական ազդեցություն է ունենալու ինչպես տնտեսվարողների, այնպես էլ ՀՀ ողջ բնակչության վրա։ «Որովհետև փաստաբանական կամ հաշվապահական կազմակերպությունները իրենց գրպանից այդ հարկը չեն կարողանալու վճարել, նրանք պետք է թանկացնեն ծառայությունները, մինչդեռ այդ ծառայությունները համատարած բոլոր բիզնեսներին ու ֆիզիկական անձանց են անհրաժեշտ։ Այսինքն, սա անուղղակի կերպով ազդեցություն է ունենալու գնաճի վրա։ Ընդ որում՝ բոլոր ապրանքատեսակների գծով, որովհետև, եթե հաշվապահական և իրավաբանական ծառայությունների մատուցումը 31 տոկոսով թանկացրեցին՝ բրինձ ու մակարոնեղեն ծախող խանութներին մատուցվող ծառայությունների արժեքները նույնպես թանկանալու են, հետևապես այդ խանութներն էլ իրենց գրպանից այդ ծառայությունների արժեքը չեն վճարելու, իրենք էլ ապրանքների գներն են թանկացնելու, իսկ այդ ապրանքները նորից բնակչությունն է սպառելու։ Ստացվում է, շղթայական ռեակցիայով՝ վնասելու են կազմակերպություններին, նրանք էլ ֆիզիկական անձանց՝ սպառողներին են վնասելու»,-ասաց Սարգսյան՝ ընդգծելով, որ կառավարությունը մի կողմից ասում է՝ խրախուսում ենք ՓՄՁ զարգացումը, մյուս կողմից ամեն ինչ անում են բացառապես խոշորի շահերը սպասարկելու համար։ «Այսինքն, փոքր ու միջին բիզնեսին խեղդում են ու թույլ չեն տալիս զարգանալ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/19/2024 19:26 Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը
- 11/19/2024 08:33 Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ «Հրապարակ»
- 11/19/2024 08:29 Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
- 11/19/2024 08:27 Մինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը․ «Հրապարակ»
- 11/19/2024 08:24 Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ. «Ժողովուրդ»
- 11/19/2024 08:21 Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել ․ «Հրապարակ»
- 11/19/2024 08:17 Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/19/2024 18:47 Եւս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. հայը պետք է լինի պարտված, ենթակա, գլխիկոր և մտածի միայն փորի և ժամանցի մասին. Ջուլֆալակյան
- 11/19/2024 18:30 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը. Հակոբյան
- 11/19/2024 17:00 ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր է դնում
- 11/19/2024 16:57 Երեք օրից Բաքվում կավարտվի COP29-ը՝ կլիմայական համաժողովը, իսկ ՀՀ-ն մինչ օրս այդպես էլ պաշտոնական հայտարարություն չի արել .գիտեք՝ ինչու՞. Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/19/2024 21:04 Վրաերթ՝ Կոտայքի մարզում․ «Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
- 11/19/2024 19:43 Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
- 11/19/2024 12:06 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության․ թանգարանն ահազանգում է
- 11/19/2024 10:16 «Toyota»-ն բախվել է կայանված ավտոքարշակին. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/19/2024 18:55 Ինչ հագուստով դիմավորել Նոր տարին. ոճաբանի խորհուրդները
- 11/18/2024 22:00 Կինը սիրահարվել է իրենից 16 տարով փոքր կալանավորին եւ սպասել նրա ազատ արձակմանը
- 11/18/2024 18:32 Որ բույրերն են բարձրացնում տրամադրությունը
- 11/17/2024 19:45 Բիլ Քլինթոնը մեկնաբանել է Մոնիկա Լևինսկու հետ իր սիրավեպը
Հետաքրքիր է իմանալ
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել