ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան 11/18/2024 12:31 | Մեկնաբանություն
Այլընըտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
««Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց գործից, հեռախոսը վերցրել էին» և այլն։ Զավեշտի աստիճանն այնքան մեծ է, որ իրոք դժվար է զսպել սարկազմը, և երեկվանից դաշտը ողողած, երբեմն շատ որակյալ հումորային գրառումները լրիվ հասկանալի են։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել, եկեք նայենք պրոցեսի խորքը։ Կատարվածն ուղիղ կապ ունի առաջիկա ամիսների պրոցեսների, պետության ապագայի ու մեր յուրաքանչյուրի ընտանիքների հետ։ Սա պետք է լրջացնի բոլորիս։
1. Կիրակի երեկոյան՝ պաշտոնանկությունների շարք։ Ինչ է, այս երկիրը աշխատանքային օրեր չունի՞, երկուշաբթին չէ՞ր գալու։ Սա նշանակում է, որ որոշումները կայացնում է ՄԵԿ հոգի՝ շատ նեղ խմբով ու անհասկանալի մոտիվացիաներով։ Սա նշանակում է, որ մի այլ կիրակի երեկոյան, ասենք կարող ենք իմանալ, որ Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից՝ դրա բոլոր հետևանքներով, կամ Էրդողանին խնդրել ենք՝ զորք մտցնել Հայաստան։ Կա՞ գոնե մեկ երաշխիք, որ դա չի լինի։ Այն ժամանակ էլի կատակնե՞ր ենք անելու։
2. Պետության լիկվիդացիայի փուլերից է պետական բարձրաստիճան պաշտոնների արժեզրկումը։ Նման քայլերով Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոններն արժեզրկվում են մինչև անիմաստություն։ Նման քայլերով են նաև մեր պետությունից սարքում վրանային ավան։ Պե՞տք է բացատրել, թե վերջն ինչ է լինելու։
3. Լիներ ուժեղ ընդդիմություն՝ չէր լինի ՄԵԿ հոգու կիրակնօրյա գործունեությունը։ Իշխանությունն իրեն կաշկանդված կզգար։ Ինձ չեն հետաքրքրում պաշտոնանկ արվածները։ Ասում եմ՝ այն պատճառով, որ ուժեղ ընդդիմությունը կարևոր զսպող գործոն է առաջիկա կիրակնօրյա ճակատագրական որոշումներ թույլ չտալու համար։ Ուժեղ ընդդիմությունը՝ ԱԺ-ի, փողոցի, ազդեցիկ շրջանակների, հասարակության տարբեր շերտերի, ազդեցիկ անհատների, գործիչների՝ գոնե մի քանի կարևոր հարցերի շուրջ կոնսոլիդացիան է։ Արվե՞լ է մի բան՝ դրան հասնելու համար։ Ոչ, չի արվել. ամեն մեկը, փակված իր շքախմբով, սպասում է ինչ-որ բանի։ Ինչի՞ն ենք սպասում, Արցախի ճակատագրի՞ն։ 30 տարվա պետականությունը հանգեց նրան, որ կիրակի երեկոյան կարելի է առանցքային որոշումներ կայացնել՝ զրոյացնելով պետական ինստիտուտների և ընթացակարգերի դերը։ Հակառակորդը սա տեսնում է և մշակում է կիրակնօրյա որոշումների իր սեփական փաթեթները։ «Կիրակնօրյա պետությունները» շատ խոցելի են։
4. Շատերի մոտ բնական հարց է ծագում. ո՞ր նորմալ մարդն այսուհետ կհամաձայնի աշխատել այս իշխանության հետ, զբաղեցնել ազատված պաշտոնները։ Սա կիսատ հարցադրում է, որովհետև այո, հենց որպես «կիրակնօրյա փոխարինողներ» համար վաղօրոք պատրաստված են մարդիկ, ինչ-որ «կարևոր բաների» ունակ, ինչ-որ բաների երդում տված (առաջիկայում այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնամ)։
5. Շատ կարևոր է ֆիքսել, որ կիրակնօրյա պաշտոնանկությունները չեն ազատում շատերին՝ իրենց գործուեության ընթացքում արած անօրինականությունների համար, մարդկանց ճակատագրերի և պետության հետ խաղալու համար, անկախ այն բանից, թե ում հրամանով են դրանք արվել»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի