ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դրվում է կամավորականներին, այդ թվում՝ ԵԿՄ-ն, ապամոնտաժելու խնդիր 11/18/2024 18:28 | Վերլուծություններ
“Մեր սոցիալ-հոգեբանությունը համակարգային չէ, ինստիտուցիոնալ չէ, այլ դրվագային․․․ որը տվյալ դեպքում ապապետականի հոմանիշ է”:
Ինքնաճանաչումից, պետականությունից, բանակից, անվտանգությունից, մեր սոցիալ-հոգեբանությունից, համակարգայնությունից խոսում է մեկը, որն ավեր է գործել այս բոլոր բնագծերում։ Ներողություն, այս համատեքստում լիկբեզ ոչ մեկին պետք չէ, պրոֆեսիոնալ խոսքի կարիք կա ամենուր, այլ ոչ թե՝ գիտելիքից հեռու կարծիքի, տեսակետի, որը հաճախ՝տանդեմին ամենօրյա ռեժիմով կատարողականի մասին մեսիջներ ուղարկելու նպատակ ունի։
Ո՞վ է հերոսը և ինչպես է այն բնորոշվում․․․ Իր հերոսն, օրինակ, ինչպես արդեն ասել է՝ հարկ վճարողն է։ Այսինքն, Սարյան փողոցի օբյեկտների տերերը, գուցե նաև՝ այնտեղ 24 ժամ նստողները․․․
Փաշինյանական հերոսը էլ կամավորը չէ, որոնց նա պատերազմի առաջին օրերին հանուն հայրենիքի պայքարի էր կոչում, ընդ որում, առաջարկելով տանն ինչ ունեն-չունեն՝ հետները վերցնեն, ջոկատներ կազմեն, իրենցից հրամանատարներ ընտրեն և հայրենիքը պաշտպանեն։ Սա ասել է նա, բայց հիմա եկել՝ հակառակն է ասում։
Հարց է ծագում՝ ինչու՞ է այն ժամանակ ասել և ինչու՞ է հիմա հրաժարվում իր տեքստերից։
Ըստ ամենայնի՝ այն ժամանակ վերջինս խնդիր ուներ քպականների ձևավորած կամավորական որոշ խմբերի, այդ թվում նաև՝ ԵԿՄ-ի միջոցով բացառապես իրեն հայտնի և ակնհայտ ապապետական խնդիրներ լուծելու։ Հիմա, սակայն, սահմանի պահպանությունը կամ անվտանգությունը կամավորության հետ կապելը ապապետական ընկալման հետևանք է համարում։ Ասել է, թե՝ ինքն էն գլխից է ապապետական եղել, բայց, այ, այսօր այդ ֆորմատն իրեն այլևս ձեռնտու չէ։ Բայց սա չի նշանակում, թե պետության և պետականության ընկալում ունի։ Բնավ։
Ի դեպ, 44-օրյայի ժամանակ այդ ֆորմատի շրջանակում շատ անհասկանալի բաներ տեղի ունեցան, ընդհուպ՝ հերոսական կերպարների անհետացում, տարօրինակ մահեր․․․ Եվ այս համատեքստում, ի դեպ, եղան կերպարներ, որոնք ասես ինկոգնիտո, անտեսանելի էին գործում և նրանց գործունեությունն անհայտ մնաց, մինչև վերջին՝ պարտության արար․․․
Հարցը, թե որտե՞ղ էր այդ օրերին ԵԿՄ նախագահը, շատերն էին տալիս և պատասխան չէին ստանում։ Հետո արդեն ինչ-որ վիրավորվելու մասին էր պատմվում․․․
Իրականում, այդ կերպարն իր ելույթներից մեկում 2018-ի այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունն ավելին համարելով՝ քան արցախյան ազատամարտը, ամեն բան ասել էր։ Ասել էր, որ ինքը ոչ թե՝ երկրապահ է, այլ մեկը, որ քաղաքացիական պայմանագիր է կնքել այդ հեղափոխություն կոչվածի առաջնորդի հետ՝ ես քեզ, դու ինձ, իմ ընտանիքին սկզբունքով և հիմա ապրում է՝ երևի սպասելով ԵԿՄ ապամոնտաժմանը։
Չկա կառույց՝ չկա պրոբլեմ․․․
Հիմա։ Փաստորեն հայտարարելով, թե՝ “ընդդիմության ներկայացուցիչը հերոսությունը կապեց սահմանը պահող կամավորի և կամավորության հետ” ու ընդդիմանալով դրան, թե՝ դա ապապետական ընկալման հետևանք է, վարչապետի աթոռն զբաղեցնողը շատ հստակ ասում է՝ եթե թշնամին հարձակվի, կամավորներ չեն լինելու, սահման պահելը պետությա՛ն գործն է։ Պետությունն էլ՝ երևի ի՞նքն է։ Իսկ այ, կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի: Սա ակնարկ է ընդդիմադիր քաղաքական ուժերին․․․ Բայց ոչ միայն․․․ Տպավորություն կա, թե այս շատախոսության մեջ գործարք է թաքնված․․․
Այսպիսով նա հաստատում է, որ դեռ 2020-ից նրան առաջնորդել է այդ գիտակցությունը, որի մասին միայն այսօր է բարձրաձայնում։ Բայց արել է այն, ինչն իրեն է անհրաժեշտ եղել այնժամ։ Դե, իսկ «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորի մասին հատուկ հիշատակությունը վկայում է, որ թիրախում ՀՅԴ-ն է, Հայրենիքի, պետության դեմ ցանկացած ոտնձգության ժամանակ պատրաստ։ Եվ սրատես աչք են, որից վախենում է քպականը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ
- 11/18/2024 17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:56 ԱՄՆ-ից ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով. Գևորգ Պապոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/18/2024 19:19 Վայոց ձորում կողաշրջվել է 28,5 տոննա պանելային արևային համակարգ տեղափոխող բեռնատարը
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել
- 11/18/2024 13:21 Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները