Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Ինչու չի կատարվում ICSID-ի  բողոքարկման հանձնաժողովի ընդդեմ Հայաստանի որոշումը. գործարարը  հայցեր է ներկայացրել թե՛ ՀՀ, թե՛ ԱՄՆ-ի դաշնային դատարան՝ որոշման կատարման համար 11/16/2024   21:06  |  Քաղաքական

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության գրասենյակից հաստատում են, որ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի չեղարկման հանձնաժողովը դեռեւս 2023 թվականի հուլիսին բավարարել է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի դիմումը ու մասնակի չեղարկել արբիտրաժային տրիբունալի 2021 թ. վճիռը, որով գործարարը համարվել էր ՀՀ քաղաքացի, ինչպես պնդել էր ՀՀ կառավարությունը ու Հայաստանում որպես օտարերկրյա ներդրողի իրավունքների խախտման փաստն, ըստ էության, գնահատման առարկա չէր դարձրել։

«Փաստինֆո»-ն արդեն հայտնել է, որ վիճարկելով ՀՀ կառավարության գործողությունները, սփյուռքահայ գործարարին հաջողվել է բողոքարկման միջոցով հիմնավորել, որ երբեւէ չի եղել ՀՀ քաղաքացի, չի ունեցել ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիր եւ ՀՀ կառավարությունը մոլորեցրել է Բարձր դատարանին։ Արդյունքում՝ ICSID-ի հանձնաժողովը հիմնավորված է համարել ներկայացված փաստարկներն ու ընդդեմ ՀՀ կառավարության որոշում կայացրել, որով պարտավորեցրել է վերադարձնել Էդմոնդ Խուդյանի վճարած 737.000 ԱՄՆ դոլարը ու փոխհատուցել վնասները՝ 438.000 ԱՄՆ դոլարի չափով։ Սակայն առավել ուշագրավը ICSID-ի հանձնաժողովի գնահատականներն են, որով իրենց անհանգստությունն են հայտնել Հայաստանի գործողությունների վերաբերյալ։

Միջազգային ատյանի որոշումից անցել է շուրջ 1,5 տարի, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խուսափում է կատարել այն ու 438.000 ԱՄՆ դոլարն առ այս պահը չի վճարել։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության գրասենյակ, որը, հաստատելով չեղարկման հանձնաժողովի որոշումը, միաժամանակ խուսափողական պատասխան է տվել այն կատարելու պարտավորության վերաբերյալ։

Մասնավորապես, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում գրանցված «Էդմոնդ Խուդյանը և Arin Capital & Investment Corp․-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»  շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար հայցապահանջով արբիտրաժային գործով 2021թ․ դեկտեմբերի 15-ին արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ հօգուտ ՀՀ, որով պարտավորեցրել է Էդմոն Խուդյանին և վերջինիս ընկերությանը՝ Arin Capital & Investment Corp.-ին Հայաստանի Հանրապետությանը վճարել ընդյանուր 737,466,34 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային վարույթի ընթացքում պետության կրած ծախսեր։

«Կենտրոնը 2022թ․ ապրիլի 13-ին գրանցել է արբիտրաժային վճիռը մասնակի՝ միայն պարոն Խուդյանի հայցի մասով և ըստ այդմ արբիտրաժային վճռի համապատասխան մասի չեղարկման դիմումը։ Գործով ձևավորված չեղարկման հանձնաժողովը 2023թ․ հուլիսի 21-ին որոշում է կայացրել արբիտրաժային վճիռը մասնակի չեղարկելու մասին և պարտավորեցրել Հայաստանին փոխհատուցել չեղարկման վարույթի ընթացքում պարոն Խուդյանի կրած ծախսերը՝ 438,393,84 ԱՄՆ դոլարի չափով։ Հարկ է նկատել, որ չեղարկման հանձնաժողովները գործի փաստական հանգամանքներն ու ապացույցները վերագնահատելու և ըստ էության որոշում կայացնելու իրավասություն չունեն։ Նշված հանձնաժողովի մանդատը սահմանափակված է «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 52-րդ հոդվածով։ Եթե չեղարկման հանձնաժողովը գտնում է, որ Կոնվենցիայով սահմանված հիմքերից մեկն առկա է, կարող է չեղյալ հայտարարել որոշումը կամ դրա համապատասխան մասը, սակայն գործով բովանդակային հարցերի շուրջ արբիտրաժային վճռին փոխարինող որոշում չի կայացվում և չի կարող կայացնել »,- պարզաբանել են գրասենյակից՝ նշելով, որ ըստ այդմ, չեղարկման հանձնաժողովը ոչ միայն հաստատված չի համարել Էդ․ Խուդյանի՝ ՀՀ քաղաքացի լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ նաև՝ չի տվել և իրավասություն չուներ այս հարցի վերաբերյալ տալ դիրքորոշում։

Ավելին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից նշում են, որ համաձայն Կոնվենցիայի 52-դ հոդվածի 6-րդ մասի՝ եթե որոշումը չեղյալ է հայտարարվում, ապա վեճը կարող է ներկայացվել նոր տրիբունալի քննության, ինչը մինչ օրս չի արվել։

«Հարկ է նկատել, որ աբիտրաժային տրիբունալի և չեղարկման հանձնաժողովի որոշումները հրապարակային են և հասանելի են Կենտրոնի կայքէջում։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պարոն Խուդյանին պատկանող Arin Capital & Investment Corp. ընկերությունն արբիտրաժային վճռի հիման վրա ունի Հայաստանի նկատմամբ չկատարված 737,466,34 ԱՄՆ դոլարի պարտավորություն։ Համադրելով արբիտրաժային վճռով և չեղարկման վարույթով սահմանված գումարները, ինչպես նաև՝ հաշվի առնելով այն  հանգամանքը, որ իրավական տեսանկյունից և արբիտրաժային վարույթի ընթացքում պարոն Խուդյանի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն վերջինս և նրա ընկերությունը նույնանում են, Հայաստանը, Քաղաքացիական օրենսգրքի 426-րդ հոդվածի ուժով կիրառելով հաշվանց, փաստացի կատարել է չեղարկման հանձնաժողովի որոշումը։ Ավելին, պարոն Խուդյանին պատկանող Arin Capital & Investment Corp. Ընկերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե դեռրս պետք է վճարի շուրջ 300,000 ԱՄՆ դոլար, որի կատարման ուղղությամբ Հայաստանը ձեռնարկում է քայլեր»,- նշված է գրասենյակի պատասխանում։

Հիշեցնենք, որ Էդմոնդ Խուդյանը 2000-ականների սկզբներին Հայաստանում կատարել է ներդրումներ անշարժ գույքի շուկայի ոլորտում՝ իրականացնելով կառուցապատում Մաշտոցի 33ա և Մաշտոցի 33.1 հասցեներում: 2010-ին պարզելով, որ իր ներդրումներով ստեղծված ընկերությանը վտանգ է սպառնում, դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ընկերությունից միլիոնավոր դոլարների հասնող թալանը կանխելու համար: Երկարատեւ պայքարից հետո, ի վերջո, կատարված հափշատակության գործը՝ մեկ մեղադրյալի՝ Վլադիսլավ Մանգասարյանի մասով, ուղարկվել է դատարան, որտեղ հիմնավորվել է ավելի քան 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակությունը եւ 2019 թվականի հուլիսին հրապարակվեց մեղադրական դատավճիռը, սակայն անցած 5 տարիներին վնասն այդպես էլ չի վերականգնվել ու գույքի բռնագանձումների մասով դատական ակտը չի կատարվել։

Դեռեւս 2013թվականին հայտնի դարձավ, որ ամերիկահայ գործարարը հայց կներկայացնի ICSID դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իրավիճակը չփոխվեց, քանզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանձն չառավ վերացնել գործարարի իրավունքների խախտումները, ավելին՝ փորձեց խնդիրներ ստեղծել նաեւ արբիտրաժային դատարանում։ Այն է՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, արբիտրաժային դատարանին մոլորեցրել է ու Էդմոնդ Խուդյանին ներկայացրել որպես ՀՀ քաղաքացի՝ նպատակ ունենալով այդպես խուսափել հարցի ըստ էության քննությունից։ Նկատենք, որ ICSID քննում է օտարերկրյա ներդրողների հայցերը։ Ընդ որում, թեեւ Խուդյանն ունեցել է հատուկ կացության անձնագիր, սակայն ՀՀ ներկայացուցիչները պնդել էին, թե նա ՀՀ քաղաքացի է, քանի որ եղել է Սովետական Հայաստանի քաղաքացի ու, իբր, ինքնաբերաբար դարձել է ՀՀ քաղաքացի՝ Հայաստանի անկախացումից հետո, ու այդպես հասել նրան, որ տրիբունալը, ըստ էության, մերժի Խուդյանի հայցի քննությունը։ Վիճարկելով ՀՀ կառավարության գործողությունները, սփյուռքահայ գործարարին հաջողվել է բողոքարկման միջոցով հիմնավորել, որ երբեւէ չի եղել ՀՀ քաղաքացի, չի ունեցել ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիր եւ ՀՀ կառավարությունը մոլորեցրել է Բարձր դատարանին։ Արդյունքում՝ ICSID-ի հանձնաժողովը հիմնավորված է համարել ներկայացված փաստարկներն ու ընդդեմ ՀՀ կառավարության որոշում կայացրել, որով պարտավորեցրել է վերադարձնել Էդմոնդ Խուդյանի վճարած 737.000 ԱՄՆ դոլարը ու փոխհատուցել վնասները՝ 438.000 ԱՄՆ դոլարի չափով։ Սակայն առավել ուշագրավը ICSID-ի հանձնաժողովի գնահատականներն են, որով իրենց անհանգստությունն են հայտնել Հայաստանի գործողությունների վերաբերյալ։ Միջազգային ատյանի որոշումից անցել է շուրջ 1,5 տարի, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խուսափում է կատարել այն ու 438.000 ԱՄՆ դոլարն առ այս պահը չի վճարել՝ իր անպատասխանատվությամբ շարունակելով զարմացնել ICSID-ին»,- նշել էինք հոկտեմբերի 28-ի հրապարակմամբ։

Ի դեպ, հոկտեմբերի 28-ի մեր այս հրապարակման առնչությամբ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից արձագանք  ենք ստացել  միայն մեր հարցմանն ի պատասխան ստացված գրությամբ։

«Անդրադառնալով «Փաստինֆո»-ի՝ ս․թ․ հոկտեմբերի 28-ին այս թեմայի առնչությամբ հրապարակված հոդվածին՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ստորև ներկայացնում է հոդվածում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ պարզաբանումներ և հորդորում զերծ մնալ ՀՀ, Գրասենյակի և Կենտրոնի հասցեին իրականությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելուց:

Անհրաժեշտ է ընդգծել, որ Կենտրոնը պատշաճ կերպով տեղեկացված է պարոն Խուդյանի ընկերության կողմից արբիտրաժային վճռի չկատարման փաստի, ինչպես նաև՝ արբիտրաժային վճռի և մասնակի չեղարմնան որոշման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին։

Ավելի քան 4 տարի տևած արբիտրաժային վարույթի ընթացքում տրիբունալը կողմերի ներկայացրած փաստական ապացույցների և իրավական հիմնավորումների, այդ թվում՝ պարոն Խուդյանի հարացաքննության հիման վրա սեփական վերլուծության արդյունքում եզրահանգել է, որ Էդմոնդ Խուդյանը ՀՀ քաղաքացի է։

Գրասենյակը մշտապես պատասխանում  է լրատվամիջոցների, այդ թվում՝ «Փաստինֆո» գործակալության հարցումներին։ Ըստ այդմ, Գրասենյակի դիրքորոշումը ստանալու համար  խնդրում ենք նախապես այն հայցել՝ ուղարկելով համապատասխան գրություն»։

Հ․Գ․ Թե գրասենյակը որ տվյալն է համարում չճշտված մնում է անհասկանալի, քանի որ մեր ձեռքի տակ ունենք հանձնաժողովի որոշումը, ավելին՝ իրենք եւս հաստատում են տվյալ փաստը՝ այլ մեկնաբանությամբ։ Երկրորդ՝ նախկինում մի քանի անգամ  «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ ուղարկել է ներկայացուցչություն՝  միջազգային դատական ատյաններում ընդդեմ ՀՀ-ի ներկայացրած հայցերի ու դրանց քննարկման արդյունքների մասին տեղեկություններ ստանալու համար, սակայն բովանդակային պատասխան որպես այդպիսիք չենք ստացել։

Ի դեպ,մեր տեղեկություններով՝ Էդմոնդ Խուդյանը հանձնաժողովի որոշմամբ սահմանված   փոխհատուցումը գանձելու համար  դատական հայցեր է ներկայացրել ինչպես ՀՀ դատական ատյաններ, այնպես էլ՝  ԱՄՆ Դաշնային դատարան, որի մասին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության գրասենյակից որեւէ տեղեկություն չի տրամադրվել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:06 12/11/2024  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային դատարանը իրավասություն ունի քննելու 20-23 թթ պատերազմի ընթացքում, դրանից հետո ՀՀ դիմումները. Եղիշե Կիրակոսյան
11:41 04/11/2024  |  ԼՐԱՀՈՍԵղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի առարկությունների նիստերին
12:38 02/11/2024  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ. Կիրակոսյանի պարզաբանումը
21:03 28/10/2024  |  ԼՐԱՀՈՍԵղիշե Կիրակոսյանի գրասենյակում պատասխան չունեն՝ ինչու չի կատարվում Էդմոն Խուդյանի գործով ICSID-ի որոշումը
21:00 25/10/2024  |  ՏնտեսությունՆիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կատարում միջազգային արբիտրաժային դատարանի` ICSID -ի, որոշումը. Նոր զարգացումներ Էդմոնդ Խուդյանի գործով
19:08 12/09/2024  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունից չեն հերքում Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի դիմում ներկայացնելը, բայց նշում են՝ անձնական տվյալ է
08:05 29/06/2024  |  ՄամուլԱդրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում․ «Հրապարակ»
15:14 28/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել. Եղիշե Կիրակոսյանը դեմ է դրանց կատարմանը ու պատրաստվում է հրաժարական տալ
15:45 19/04/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
13:49 16/04/2024  |  ԼՐԱՀՈՍՆույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան

Արխիվ

[]