ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անցած երկու տարիներին կառավարությունը որեւէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում 11/16/2024 19:45 | Քաղաքական
ԶՊՄԿ-ի բաժնետեր դառնալուց հետո ՀՀ կառավարությունն առ այս պահը որեւէ եկամուտ չի ստացել, շահույթի վերաբաշխում չի կատարվել, թեեւ ԶՊՄԿ-ն հանդիսանում է թիվ 1 հարկատուներից մեկը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2021թ․ կասկածելի ու գիշերային գործարքի արդյունքում ԶՊՄԿ-ում փոխվեց հիմնական բաժնետերը ու կառավարությունն անմիջապես «փայ մտավ»՝ դառնալով ԶՊՄԿ-ի բաժնետերերից մեկը։ Այսօր կառավարությունն ունի ընկերության բաժնետոմսերի շուրջ 21 տոկոսը։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ պարզելու, թե ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի մի մասը ՀՀ կառավարությանը փոխանցվելուց հետո որքա՞ն է կազմել ՓԲԸ-ի շահույթը, որքա՞ն է կազմել բաժնետերերի շահույթը, 2022-23թթ շահույթի վերաբաշխում տեղի է ունեցել, թե՝ ոչ, եթե այո, ապա որքան է կազմել ՀՀ կառավարության՝ որպես բաժնետիրոջ շահույթը, եթե շահույթի վերաբաշխում չի կատարվել, ապա խնդրել ենք հայտնել պատճառները և թե ինչպես է տնօրինվել շահույթը։
Սակայն, ի զարմանս, Պետական գույքի կառավարման կոմիտեն իրեն դրսեւորել է մասնավոր ընկերություն ու հրաժարվել տեղեկություն տրամադրել՝ «Փաստինֆո»-ին ուղարկելով ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պատասխանը, թե «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին չի կարող վերապահվել տեղեկությունների տրամադրման որեւէ պարտավորություն»։
Ընդգծենք՝ մեր հարցումն ուղղված էր պետական գույքի կառավարման կոմիտեին, որին, ըստ կառավարության որոշման, վերապահվել է բաժնետոմսերի կառավարումը, իսկ ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը, այնպես էլ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը պարտավորեցնում են պետական մարմիններին տրամադրել տեղեկություններ։ Մեզ հետաքրքրում էր կառավարության ստացած եկամուտը, բայց պարզվեց, կառավարությունն արդեն գործում է բաժնետիրական ընկերության կանոններով, իրեն համարում մասնավոր ընկերություն կամ էլ թաքնվում մասնավոր ընկերության թիկունքում։ Քանզի մեր ունեցած տեղեկություններով վերջին տարիներին շահույթի վերաբաշխում տեղի չի ունեցել ու կառավարությունը՝ որպես բաժնետեր, եկամուտ չի ստացել, իսկ պատճառների մասին լռում է։
Առավել մտահոգիչն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձին հղված հարցմանն ի պատասխան ուղարկվում է մասնավոր ընկերության տնօրենի տեղակալի ստորագրությամբ գրությունը։ ԶՊՄԿ-ի տեղը գիտենք, հարցում ուղարկելու ձեւը եւս ու կառավարություննից չէինք ակնկալել միջնորդություն՝ մասնավոր ընկերությունից պատասխան ստանալու համար։ Պետական մարմնի նման գործելաոճը հաստատում է այն կասկածները, որ կառավարությունը չգիտի ինչպես վարվել բաժնետոմսերի հետ, ինչպես դրանք պահել իր ձեռքում, բայց հանրության առաջ չունենալ որեւէ պատասխանատվություն դրանք տնօրինելու արդյունավետության համատեքստում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/16/2024 21:30 Երևանում բախվել են մեքենաներ
- 11/16/2024 18:36 Բացօթյա սրճարանում հրդեհը բռնկվել է գազի բալոնից. քաղաքացին դեմքի շրջանում այրվածքներ է ստացել. ՓԾ
- 11/16/2024 17:48 Հյուսիսային պողոտայում գործող բացօթյա սրճարանում այրվում են աթոռներ. 1 քաղաքացի այրվածքներով դիմել է բուժօգնության. shamshyan.com
- 11/16/2024 13:24 «Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/16/2024 20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ
- 11/16/2024 14:02 Վիշապը հայկական մշակույթի ամենաառնացքային հասկացություններից է, պաշտպանում է մարդուն.ազգագրագետ
- 11/15/2024 21:08 Նոր Զելանդիայի խորհրդարանում Հակայով խափանել են աշխատանքները
- 11/15/2024 20:02 Քանյե Ուեսթին դատի են տվել հանդիպման ժամանակ սեքսի համար
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները