Թեմաներ
Ուրբաթ 11 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/15/2024   14:22 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարին 11/15/2024   14:17 Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում կայացվեց 11/15/2024   14:14 Անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ընտանիքները նպաստ կստանան նաեւ 2024թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար 11/15/2024   14:09 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 11/15/2024   14:08 Ինչու է Գուրգեն Արսենյանը մասնակցել ՀԱՊԿ նիստի. Խանդանյանի պարզաբանումը 11/15/2024   14:00 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. ինչ են քննարկել կողմերը 11/15/2024   13:58 Անկախության հռչակագրում շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը. Սարգիս Խանդանյան 11/15/2024   13:49 Կիրկորովի միանգամից երկու ընկերությունների հաշիվներն արգելափակվել են 11/15/2024   13:38 Իսրայելական օդուժը Բեյրութի արվարձանում բազմահարկ շենք է ոչնչացրել 11/15/2024   13:38 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան 11/15/2024   13:33 Աբխազիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի տարածք. բախումներ են սկսվել 11/15/2024   13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան 11/15/2024   13:19 Ինձ համար զարմանալի էր, ԱԺ-ում իմացա, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանը անցնում են, նման խնդիր կա՞. Փաշինյանը դիմեց մարզպետին 11/15/2024   13:17 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր 11/15/2024   13:14 Հիմա էլ հռչակագիրն է մեղավոր, լավ, դուք ոչ մի բանում մեղավոր չե՞ք. Արթուր Խաչատրյան 11/15/2024   13:03 Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են 11/15/2024   12:50 Կեղծարարություն է, տեքստը փոխել եք. Ինչ է ՀՅԴ «004» շրջաբերակը. Արթուր Խաչատրյանը պատասխանեց Ռուբեն Ռուբինյանին 11/15/2024   12:49 Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ուղիղ 11/15/2024   12:40 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ 11/15/2024   12:34 «Դատախազությունն իր պարտականությունը չի կատարել, հիմա եկել դատարանի գրպանն է գցել»․ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը չեն ներկայացել Հակակոռուպցիոն դատարան 11/15/2024   12:34 Եղել ա, ասեք եղել ա, չի եղել, ասեք՝ չի եղել ու չի էլ լինելու, էլ էդ հարցով ինձ չզանգես. Փաշինյանը անեկդոտ հիշեց ու փռթկաց 11/15/2024   12:27 Մատաղ անելուց եք խոսում, Արցախը մատաղ արեցիք, Սյունքից, Տավուշից, Գեղարքունիքից եք մատաղ արել, գոնե ամոթ ունեցեք. Գառնիկ Դանիելյանը՝ Ռուբինյանին 11/15/2024   12:08 Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, երկու մեղադրյալի մասով, ավարտվել է 11/15/2024   12:08 Ինձ չի հետաքրքրում այլևս ոչ մի բան. չեմ կարա թույլ տամ, որ որևէ մեկը մտածի՝ վարչապետի ասածը դե բան էր, ասեց, գնաց. Փաշինյանը բարկացավ 11/15/2024   11:46 Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. սրա վերջը եկելա. Փաշինյանը խիստ զայրացած դիմեց դատաիրավական, ուժային համակարգերին 11/15/2024   11:44 «Ասեք, էլի՝ «004»-ն ինչ շրջաբերական է, որով մատաղ եք անելո՞ւ ՀՀ-ն», «Թուրքերը որ Ջերմուկում են, էդ մատաղ չի՞». բանավեճ Ռուբինյանի և Արթուր Խաչատրյանի միջև 11/15/2024   11:26 Իրական բանակցություններ են պետք, եթե խաղաղություն ենք ուզում հենց Ադրբեջանի հետ․ այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 11/15/2024   11:20 Վրաստանի վարչապետը վերահաստատել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում Թբիլիսիի միջնորդության պատրաստակամությունը 11/15/2024   11:13 Սափրված Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը. ուղիղ 11/15/2024   11:07 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը 11/15/2024   11:01 Գնել Սանոսյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և Տիգրան Ավինյանի աներոջ միջև տեղի ունեցած միջադեպից 11/15/2024   10:59 Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 97.96 մլն դրամ 11/15/2024   10:46 Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» 11/15/2024   10:40 «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» արբիտրաժային վճռի չեղարկման գործով ՀՀ-ն գրանցել է հաղթանակ. հայտարարություն 11/15/2024   10:34 Եթե երեկ ՄԵԿ հոգին ասեր՝ «Հայաստանը Թուրքիայի մաս է, և վերջ», նրանք կրկնելու էին. Հովհաննիսյան 11/15/2024   10:24 Սերոբ Գասպարյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը երարաձգվեց մեկ ամսով 11/15/2024   10:22 Սարյան փողոցում բնակարան է այրվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան 11/15/2024   10:14 ԱԺ-ն այսօր կքննարկի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը. ուղիղ 11/15/2024   08:17 Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» 11/15/2024   08:13 Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» 11/15/2024   08:11 Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» 11/15/2024   08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» 11/15/2024   08:04 Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 11/15/2024   08:00 Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» 11/15/2024   07:58 «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» 11/15/2024   07:55 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» 11/14/2024   23:56 Կեղծ մակնշումներով օղի և գինի 11/14/2024   23:35 Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը. Արմեն Աշոտյան 11/14/2024   23:23 Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն 11/14/2024   23:15 Բժիշկը նախազգուշացրել Է ծխելուց կտրուկ հրաժարվելու տհաճ հետեւանքների մասին
11/14/2024   11:20 Զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում․ ՔԿ-ն՝ դեպքի մասին 11/14/2024   18:26 Անսպասելի անակնկալ Փաշինյանի կողմից. 6 տարի անց առաջին անգամ սափրվել է (տեսանյութ) 11/14/2024   16:20 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը. MediaHub 11/13/2024   17:14 Տավուշում մահացած զինծառայողն Աբովյան գյուղից էր 11/14/2024   20:43 Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 11/14/2024   10:20 Ինչպես Նազենի Հովհանիսյան ունի իրեն սիրող մարդիկ, այնպես էլ իշխանական այս տիկինն ունի ընկերներ. Աննա Հակոբյանի ակնարկը 11/15/2024   11:46 Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. սրա վերջը եկելա. Փաշինյանը խիստ զայրացած դիմեց դատաիրավական, ուժային համակարգերին 11/14/2024   13:32 Արցախցուն ստիպել են, որ փորի գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր․ Սահակյան 11/14/2024   21:44 Լարված իրավիճակ՝Հանրապետական մարզադաշտում 11/14/2024   12:11 Առնվազն յոթ հայ կին խոշտանգվել են ադրբեջանցիների կողմից, անգամ՝ գլխատվել․ իրավապաշտպան 11/14/2024   18:04 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից նրան հարվածելու դեպքով 11/14/2024   18:10 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին 11/14/2024   16:08 Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում արտակարգ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին. Հիվանդը հարազատի ներկայությամբ է խմել վարակազերծիչ նյութը՝ ջրի փոխարեն 11/13/2024   15:10 Ստեփանակերտում տարեց հայ կնոջ մահվանից շուրջ մեկ ամիս անց նրա մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին՝ նրան ՀՀ-ում հուղարկավորելու համար 11/14/2024   21:00 Զգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետ 11/14/2024   22:46 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/14/2024   21:12 Ուռուցքաբանը թվարկել է քաղցկեղի կանխարգելման համար օգտակար բանջարեղենը 11/14/2024   13:49 ԱԺ-ում արդարադատության նախարարի աչքի առաջ քաշքշել են լրագրողին. Գալյանը լուռ հետևել է 11/13/2024   17:38 Զգում էի, որ կարող է կոռեկտ չլինել՝ որոշ լիդերներ ելույթ են ունենում, բայց զրույցը կարևոր էր. Փաշինյանն ասաց՝ ինչ են խոսել Ալիևի հետ Կազանում 11/13/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

«Դատախազությունն իր պարտականությունը չի կատարել, հիմա եկել դատարանի գրպանն է գցել»․ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը չեն ներկայացել Հակակոռուպցիոն դատարան 11/15/2024   12:34  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը չեն ներկայացել Հակակոռուպցիոն դատարան՝ դատական նիստին։ Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ դատական նիստին ներկա է մեղադրյալներից միայն Արմեն Գևորգյանը, ըստ այդմ, քննարկման առարկա դարձվեց բացակա մեղադրյալների պայմաններում դատական նիստ անցկացնել-չանցկացնելու հարցը։ Պաշտպանության կողմի գնահատմամբ՝ նրանք մեղադրյալի կարգավիճակ չունեն, գոյություն չունի հոդված, որով նրանց մեղադրանք կա ներկայացված։ Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, սակայն, դիրքորոշում հայտնեց առ այն, որ պատշաճ ծանուցման պայմաններում դատական նիստերի չներկայանալու դեպքում դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի նաև հարկադրանքի միջոց կիրառելու հարցը։

Տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանն էլ հայտարարեց․ «Եթե Քոչարյանը մեղադրյալ չի, ուրեմն՝ ես Աստված եմ»։ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դիրքորոշում հայտնեց՝ նիստը պետք է շարունակվի, քանի որ գործով միակ մեղադրյալն Արմեն Գևորգյանն է, որը մեղադրվում է համապատասխան հոդվածներով, բացակա անձ գոյություն չունի, ավելին՝ չի հասկանում, թե ինչու են դատական նիստերի դահլիճում գտնվում անձինք, որոնք չունեն դատավարական կարգավիճակ գործով։ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ հայտարարեց՝ մի շարք քրեաիրավական ընթացակարգեր կան, որոնք պետք է հաղթահարվեն, որ անձը մեղադրյալի կարգավիճակ ունենա, հիմա նման մեղադրանք չկա, իսկ ինքը դատական նիստին ներկայացել է, որովհետև հետաքրքիր է, թե ինչ պրոցես է տեղի ունենում։ Դատական նիստին ներկայանալու պարտավորություն Խաչատուրովը չունի, քանի որ պարտավորությունը ծագում է մեղադրյալի կարգավիճակ ունենալու պահից։

«ՀՀ գլխավոր դատախազությունն իր պարտականությունները չի իրականացրել, հիմա բերում են, գցում՝ Ձեր՝ դատարանի, գրպանը, Ձեզ են դրդում, որ այդ խախտումներին գնաք, դրա համար ենք մենք այստեղ։ Եկել ենք Ձեզ օգնելու, որ որևէ խախտում՝ դատախազության հորդորով՝ չիրականացնեք։ Որ ասում եք՝ մեղադրյալը չի եկել, կարո՞ղ եք ասել, թե որ հոդվածով մեղադրյալը։ Չկա այդ հոդվածը, գոյություն չունի ՀՀ-ում, այդ գոյություն չունենալուց հետո, եթե դատախազությունը նպատակներ է ունեցել կամ ծնվել է որոշ աշխատասենյակներում, հիմա այդ գնացքը գնացել է, եկել են՝ դատարանին են խնդրի առաջ կանգնեցրել»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ևս դիրքորոշում հայտնեց՝ Օհանյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, իսկ նիստին չի ներկայացել, ի թիվս մեղադրյալի կարգավիճակ չունենալու, նաև ծանրաբեռնված է՝ ԱԺ-ում։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն էլ ավելացրեց՝ նիստը պետք է շարունակվի, քանի որ բացակա մեղադրյալ չկա այս պահին։

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։


ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: ՍԴ-ն որոշել է մասնակի բավարրարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:29 12/10/2024  |  ՄամուլԻշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
14:58 11/10/2024  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍարգիս Քլոյանն առաջարկում է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն ավելացնել նաև «ահաբեկչությամբ»․այսօր մեղադրանքը չվերաորակվեց
13:09 11/10/2024  |  ԼՐԱՀՈՍԵս 1,5 տարի կալանավորված եմ եղել ապօրինի՝ չեղած հոդվածով, որևէ մեկը ներողություն չի խնդրել․ Քոչարյան
12:55 11/10/2024  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԻսկական, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել, Բագրատ Սրբազանին որևէ մեկի ստվերը չի կարող խանգարել․ Ռոբերտ Քոչարյան
12:53 11/10/2024  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը2008 թ. ապրիլից քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018թ.քաղաքականությունն սկսեց զբաղվել ինձանով. ՀՀ երկրորդ նախագահ (տեսանյութ)
12:43 11/10/2024  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱյն, ինչ կատարվում է՝ աբսուրդի ժանրից է. Ռոբերտ Քոչարյան
11:48 11/10/2024  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումն այս պահին դադարեցված չէ․ դատախազ
17:48 27/12/2023  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով
16:36 15/11/2022  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով փաստաթղթերում թարգմանության սխալներ են առկա. «Սիլվա» բառը ներկայացվել է թվերով. նիստը հետաձգվեց, դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել ՀՀ-ից
13:33 01/11/2022  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց.պաշտպանը չէր ներկայացել

Արխիվ

[]