ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմադիր դաշտի լրագրողները մեծ բարդություններ են ունենում իշխանությունների ու պետական մարմինների գործունեությունը լուսաբանելիս. Մելիքյան 11/15/2024 22:01 | Քաղաքական
Ընդդիմադիր դաշտի լրագրողները մեծ բարդություններ են ունենում իշխանությունների ու պետական մարմինների գործունեությունը լուսաբանելիս։ Սա հասարակության, նաև լրատվամիջոցների բևեռացման և անհանդուրժողականության արդյունք է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով խորհրդարանում լրագրողների նկատմամբ բռնարարքներին։
Վերջին դեպքը գրանցվել է նորանշանակ արդարադատության նախարարի լուռ ներկայությամբ, երբ ԱԺ շենքում ՊՊԾ աշխատակիցները բռնություն են գործադրել «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի նկատմամբ, երբ վերջինս ցանկացել է հարցեր ուղղել նախարար նշանակված Սրբուհի Գալյանին։ ՊՊԾ աշխատակիցները միջամտել են ու քաշքշել լրագրողին, վնասել ձեռքը։ Դրանից մի քանի օր առաջ միջադեպ էր արձանագրվել «Մեդիահաբի» լրագրող Վահե Մակարյանի հետ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։
Ա.Մելիքյանը նշեց, որ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կոպիտ վերաբերմուքի բոլոր դեպքերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես են գալիս։
«Վերջին մեր անդրադարձը եղել է «Մեդիահաբ» լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի և Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցածին», - ասաց Աշոտ Մելիքյանը եւ ընդգծեց. «Այդուհանդերձ ասեմ, որ սա հասարակության նաև լրատվամիջոցների բևեռացման և անհանդուրժողականության արդյունք է և արդեն ընդդիմադիր դաշտի լրագրողները մեծ բարդություններ են ունենում իշխանությունների ու պետական մարմինների գործունեությունը լուսաբանելիս»։
Նրա դիտարկմամբ՝ այսպես կոչված իշխանամետ լրատվամիջոցների լրագրողներն էլ բարդություններ են ունենում ընդդիմադիր գործիչների հետ շփվելիս և դա ոչ միայն խորհրդարանում է տեղի ունենում, այլև հանրային միջառումներում։
«Պետք է հաշվի առնել, որ խորհրդարանի ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորները նույնպես պետական մարմիններում պաշտոն զբաղեցնող անձիք են ու նրանց կողմից կոպիտ վերաբերմունքի դեպքեր ևս արձանագրվել են իշխանամետ լրագրողների նկատմամբ, բայց, բնականաբար, այդ անհանդուրժողականության հաղթահարման պատասխանատուն իշխանություններն են և իրենք պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի և՛ քաղաքական դաշտում, և՛ հասարակության մեջ, և՛ հատկապես լրատվական դաշտում բևեռացումը մեղմացվի և, ի վերջո, անցնեն աշխատելու քաղաքակիրթ մեթոդների»,- ասաց Մելիքյանը։
Արձանագրենք, որ դատախազաքննչական մարմինները դեռ չեն արձագանքել թե Վ.Մակարյանի, թե Լ.Շահվերդյանի նկատմամբ կիրառված բռնություններին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/15/2024 08:17 Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:13 Անդարդ բրիգադը․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:11 Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ»
- 11/15/2024 08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ»
- 11/15/2024 08:04 Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:00 Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
- 11/15/2024 07:58 «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/15/2024 23:44 Ավտովթար՝ Երևանում. Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են «Toyota»-ն, «BMW»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր
- 11/15/2024 23:27 Հրդեհ ՝ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում
- 11/15/2024 22:25 Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Չկալովկայում բախվել են «Samand»-ը, «Вольга»-ն ու «Hino»-ն․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա
- 11/15/2024 21:44 Այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները