ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեղծում ենք մի համակարգ, որը թշնամուն տալիս է բոլորին հետևելու հնարավորություն, փորձագետների մտահոգությունները փարատված չեն 11/14/2024 11:11 | ԼՐԱՀՈՍ
Ստեղծում ենք մի համակարգ, որը թշնամուն տալիս է բոլորին հետևելու հնարավորություն, որովհետև ամեն ինչն արվում է արագ ու առանց ռիսկերը գնահատելու: «Փաստինֆո»-ին նման մտահոգություն է հայտնել տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` անդրադառնալով հանրային վայրերում տեսահսկում իրականացնելու ոստիկանության նախաձեռնությանը:
Ինչպես արդեն հայտնել ենք` այդ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, սակայն մինչ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում դրա քննարկումը ՆԳՆ-ն հայտարարեց նախաձեռնությունը կասեցնելու մասին` պատճառաբանելով հանրային կոնսենսուսի բացակայությունը:
Ս.Մարտիրոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՆԳՆ-ն ընդհանրապես չի հրաժարվել նախագծից:
«Ամեն դեպքում, այնպես չէ, որ ամբողջական է սառեցվում, պետական եւ ՏԻՄ մարմիններում տեսախցիկներ տեղադրելու մասին խոսք արդեն գնում է, ինչը նույնպես հարցեր է առաջացնում, թե որքանով է ուշադրություն դարձվում այն կետերի վրա, որոնք բարձրաձայնվել են», - նկատեց Սամվել Մարտիրոսյանն` ընդգծելով. «Մենք ստեղծում ենք համակարգ, որը «բառադի» ձևով ենք ձևավորում, թշնամուն տալիս ենք բոլորին հետևելու հնարավորություն, որովհետև ամեն ինչն արվում է արագ ու առանց ռիսկերը գանահատելու»:
Նրա փոխանցմամբ` դեռեւս ամռանն են զգուշացրել ռիսկերի մասին, երբ իմացել են նախագծին ու ծանոթանալու հնարավորություն ունեցել:
«Օրինագիծն անցնելու է ընդամենը 2 ընթերցում, առաջինն անցել է արդեն և շատ կարևոր է, որ վտանգների մասին հանրությունը տեղյակ լինի, այն է` օրենքն ընդունվելու դեպքում ոստիկանությունում ստեղծվելու է մի օղակ, որը օնլայն ռեժիմով հանրային օբյեկտներում, ավտոբուսներում, անգամ շտապ օգնության մեքենաներում տեղադրված տեսախցիկներով հետևելու է բոլորին։ Դա ոչ միայն հավելյալ ծախս է նաև բիզնեսի համար, այլև անվտանգային լուրջ խնդիր, քանի որ թշնամին էլ կարող է կոտրել դրսի տեսախցիկները, եթե դրանք չսպասարկվեն բարձրակարգ», - ասաց Ս.Մարտիրոսյանը` նշելով, որ տեսահսկման անվտանգության անհրաժեշտ մեխանիզմներն ու կարգավորումները նախագծում չեն տեսել:Այստեղ խնդիրներ կան նաեւ անձնական կյանքի ու բիզնեսի գաղտնիքի իրավունքների հետ կապված, քանզի անբարեխիղճ արտահոսքի պատճառով դրանք կարող են խախտվել:
Փորձագետ Արթուր Պապյանը ևս նշեց, որ կոնկրետ իրենց թիմը՝ CyberHUB֊ը, թեմայի շուրջ բարձրացրել է կիբեռանվտանգության հետ կապված մի խումբ մտահոգություններ:
«Մենք պնդում ենք, որ մեր բիզնեսները պատրաստ չեն ստեղծել ու ապահով կերպով կառավարել նման ենթակառուցվածք՝ ապահով տեսախցիկներ, որոնք կարողանում են ապահով կերպով պահպանել մինչև 15 օր տևողությամբ տեսանյութեր։ Ավելին, մենք տեսել ենք նախկին փորձը, երբ ադրբեջանցի հաքերները կոտրել էին փողոցների անվտանգության համար նախատեսված պետական կենտրոնացված տեսախցիկների համակարգը։ Հիմա, երբ առաջարկվում է ստեղծել դրանից շատ ավելի մեծ ու հաքերների համար ավելի գրավիչ ցանց, ակնհայտ է, որ այդ ցանցը առաջնահերթ թիրախ է լինելու։ Իսկ եթե այդ ցանց մտցվելու են կիբեռանվտանգության տեսանկյունից ցածր պատրաստվածություն ունեցող բազմաթիվ բիզնեսներ, իրենք դառնալու են այդ մեծ ցանցի վրա հարձակում սկսելու ամենաթույլ օղակը, որոնցից սկսվելու է կոտրելու գործընթացը», - նշեց Արթուր Պապյանը` ավելացնելով, որ այս մտահոգությունները շարունակում են պահպանվել։
Նրա փոխանցմամբ, առհասարակ այսօր Հայաստանում տեսախցիկներ տեղադրվում են «ով ինչպես ուզի» սկզբունքով, թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտում նման տեսախցիկների տեղադրումը հաճախ օրինաչափ չէ, տեղադրվում են օրենքի և իրավունքների բազմաթիվ խախտումներով, և սկզբի համար նախ անհրաժեշտ է կանոնակարգել այս դաշտը։Այլ կերպ ասած՝ մենք բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները՝ կապված կիբեռանվտանգության և իրավունքների հետ, այդ թեման բարձրացրել ենք թե՛ պետական մարմինների, թե՛ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների հետ զրույցներում, և ուրախ ենք, որ մեր այդ քննադատությունը ինչ-որ տեղ հասել է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից