ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «իրական Հայաստան» տերմինով, Նիկո’լ Փաշինյան, ձեր «իրական Հայաստանը» շատ այլանդակ է. Վարդանյան 11/14/2024 11:55 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՔՊ-ի առաջ քաշած «իրական Հայաստան»-ը այլանդակ է որակում։ Աժ-ում իր ելույթը ընթացքում Վարդանյանն անդրադարձավ նախագահի և վարչապետի աշխատակազմերին հատկացվող միջոցներին։
« 2025 թ-ին նախագահի աշխատակազմին հատկացվել է 1 մլրդ 258 մլն դրամ և վարչապետի աշխատակազմին 24 մլրդ 365 մլն դրամ։ Որպեսզի մեր քաղաքացիները պատկերացնեն էս ինչ է նշանակում, սա նշանակում է, որ որ դուք, սիրելի քաղաքացիներ, դուք ունեք ամենաթանկ վարձատրվող մշակութային գործիչը, դաշնակահար, որը մեկ- մեկ շնորհավորական բացիկներ է գրում ու իր համար դուք ամեն օր վճարում եք 11 000 դոլար, որ այդ մարդը գնա՝ նկարվի հուղարկավորություններին ու շնորհավորական բացիկներ գրի»։
Անդրադառնալով վարչապետի աշխատակազմին՝ պատգամավորը նշեց, որ նրա աշխատակազմի համար ՀՀ քաղաքացիները ամեն օր վճարում է 166 000 դոլար։ «Ու էս այն համատեքստում է հետաքրքիր, որ 2018-ին համատեղ նախագահի ու վարչապետի աշխատակազմերի բյուջեները համատեղ շուրջ 8 մլրդ դրամի կարգի էր։ Այսինքն, 4 անգամ ավելացրել է այն ուժը, որը առնվազն 2 նախարարություն է փակել՝ սփյուռքի նախարարությունը և գյուղատնտեսության նախարարությունը, օպտիմալացման նպատակով։ Մարդիկ նենց են օպտիմալացրել, որ ծախսերը 8 անգամ աճել են։ Դրա համար տաղանդ է պետք ունենալ»։
Այնուհետև, Վարդանյանն անդրադարձավ հանցավորության աճին՝ ընդգծելով, որ 2018-22 թթ հանցագործություններն աճել են 66 տոկոսով։ «Որպեսզի հասկանաք, որ սա բացառապես ձեր կառավարման մեղքն է, պետք է իմանաք, որ ձեզանից առաջ 5 տարում աճը ընդամենը 11 տոկոս է եղել, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները աճել են 140 տոկոսով։ Ծանր հանցագործությունների մասին չեմ խոսում, օրը մեջ մայրաքաղաքում զենքի կիրառմամբ հանցագործություն է տեղի ունենում, ոստիկանությունը գիտե՞ք ում է բռնում, տապալում գետնին, ձերբակալում՝ թռուցիկ բաժանող երիտասարդներին ու մեքենայում հայտնաբերվում է մասսայական ոչնչացման զենքը՝ թռուցիկը, բրավո»,-ասաց պատգամավորը։
Անդրադառնակոլ իրական և պատմական թեզին՝ ընդգծելով, որ Փաժշինյանը չի կարող նշել մի ադեկվատ քաղաքական գործչի, որը երբևէ ասել է, որ պետք է Երևանը թողնենք, գնանք Վանում ապրել։
«Նիկո՛լ Փաշինյան, դուք ուղղակի գիտեք, որ մեր ժողովրդի մի մասը Թուրքիայից ու Ադրբեջանից շարունակում է վտանգ զգալ, ուղղակի ձեր ծրագիրը քողարկում եք այդ բանավեճի մեջ։ Իրականում միակ քննարկման առարկան հետևյալն է, արդյոք Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար, թե ոչ, ինչ ենք անում մենք այդ սպառնալիքը վերացնելու համար։ Դուք պարզապես Թուրքիային ու Ադրբեջանին մեր պրոտեկտորատ, մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Վարդանյանի խոսքով՝ աշխարհում մեկ պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է՝ Թուրքիան է, աշխարհում մեկ պետություն կա, որ բազմաթիվ անգամներ հարձակվել է Արցախի ու Հայաստանի վրա՝ Ադրբեջանն է։
«Հայ ժողովրդին գոյաբանական սպառնալիք դեռևս շարունակում են ներկայացնել այս երկու պետությունները։ Ձեր «իրական Հայաստան»-ը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի»,- հավելեց Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/14/2024 08:24 Գյումրին մնացել է ոմանց կոկորդում․ «Հրապարակ»
- 11/14/2024 08:21 ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել ադրբեջանի հետ․ «Հրապարակ»
- 11/14/2024 08:18 «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
- 11/14/2024 08:15 Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
- 11/14/2024 08:11 ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության ․«Հրապարակ»
- 11/14/2024 07:53 Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերով. «Ժողովուրդ»
- 11/14/2024 07:49 Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
- 11/13/2024 18:48 ԱՊՀ երկրների մայրաքաղաքների մեջ ամենից թանկ տրասպորտը կլինի Երևանում. « Հայաքվե»
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/14/2024 22:59 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, «Nissan»-ն էլ հայտնվել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա
- 11/14/2024 21:41 Մահվան ելքով վրաերթ Երևանում
- 11/14/2024 13:17 Պայթյուն բնակարանում
- 11/14/2024 12:02 Մեքենան գլորվել է ձորը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/14/2024 22:30 Տղամարդը հաշվեհարդար է տեսել իր գործընկերուհուց, որը հրաժարվել է համբուրել իրեն
- 11/12/2024 17:43 Թակարդ-տեսախցիկը ֆիքսել է հետաքրքրասեր հովազին՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- 11/10/2024 15:42 Հայտնի է Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը
- 11/09/2024 12:47 «Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
Հետաքրքիր է իմանալ
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ