ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուտով ադրբեջանցիները կակտիվանան Նախիջևանի ուղղությամբ, փորձեր կարվեն նոր բարձրունքներ վերցնել, որպեսզի հարմար առիթով ճեղքում ապահովեն. Հայկ Նահապետյան 11/14/2024 18:40 | Քաղաքական
Հակառակորդի համար բարձրունքները վերցնելը ռազմական նշանակություն ունի, ոչ քաղաքական, իսկ ռազմական իմաստն այն է, որ որոշակի հարմար աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում՝ կարողանա իրականացնել ռազմական ագրեսիա Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով, այսինքն առնվազն 3-4 ուղղություններով ներխուժել Հայաստան։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությանը, թե Արցախում բարձունքները գրավելը հեռահար նպատակ է հետապնդել։ Ալիևը մասնավորապես նշել էր, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց կարևոր բարձունքների վրա, Ղարաբաղում և Հայաստանում պարզ էր՝ կամ հայկական կողմը կենթարկվի Ադրբեջանի օրենքներին, կամ կհանձնվեն, կամ կկործանվեն: Հատկանշական է, որ նույն քաղաքականությունն Ալիևը վարում է նաև Հայաստանի նկատմամբ՝ գրավելով բարձունքները՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում՝ զինված գործողությունների արդյունքում, իսկ Տավուշում բարձունքները նրան զիջեց Փաշինյանը։
Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ եթե Փաշինյանը հնարավորություն ունենար հանձնելու՝ ամեն բան կհանձներ, բայց միշտ չէ ու ամեն ինչ չէ, որ կարող է հանձնել։ «Օրինակ, Սև լճի շրջանում Ադրբեջանը չի գրավել բարձրունքները, հայկական կողմը հանձնել է, այսինքն, այն տարածքերում, որտեղ հնարավոր էր Հայաստանի բարձրունքները վերցնել առանց կռվի՝ Ադրբեջանը վերցրել է առանց կռվի, որտեղ հնարավոր չէր՝ վերցնել կռվով։
Հիմա հարց եմ տալիս, Սև լճի շրջանում ինչո՞ւ չեն դատվել հրաման տվողները՝ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, բանակային կորպուսի հրամանատարը, գումարտակի հրամանատարը, տեղում՝ վաշտի, դասակի, ջոկի հրամանատարները, որովհետև երբ հակառակորդն անցնում է հարձակման՝ պետք էր կրակ բացելու հրաման տալ, մինչդեռ կրակել արգելվել»։
Անդրադառնալով Տավուշին՝ Նահապետյանն ասաց, որ շձման գիշն այդ հատվածում Ադրբեջանցիների համար անանցանելի էին։ «Ադրբեջանը մի քանի անգամ փորձել է ճեղքել Տավուշում մեր պաշտպանությունն ու չի կարողացել, տասնյակ զոհերով նահանջել է։ Այդ փորձերից մեկը 2005 մայիս- հունիս ամիսներին էր, ես այն ժամանակ այդ կորպուսի փոխհրամանատարն էի, ես շատ լավ գիտեմ, թե ինչ ջարդ կերավ Ադրբեջանի զինված ուժերը»։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը հիմա հող է նախապատրաստում հերթական ռազմական ագրեսիայի, սակայն մինչ այդ փորձում է այնպես անել, որ Հայաստանը չունենա զինված ուժեր։
«Դեմիլիտարիզացիան Ադրբեջանի «Պլան Ա»-ն է, հարձակումը Հայաստանի վրա՝ «Պլան Բ»-ն։ Առայժմ, Ադրբեջանը փորձում է ուժի սպառնալիքի տակ ստանալ այն, ինչ իրեն հարկավոր է։ Այնսինքն, պահանջում է դեմիլիտարիզացիա, իսկ դեմիլիտարիզացիայի տարբեր ձևեր կան, մեր բանական հիմա գնում է հենց դեմիլիտարիզացիայի։
Ինչ մնում է հարձակմանը՝ իրականում Ալիևը չի որոշում պատերազմ սկսել, թե ոչ։ Եթե լինի աշխարհաքաղաքական կոնսենսուս, որ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում Ադրբեջանը չի հանյտնվի պատժամիջոցների ներքո՝ դա անկասկած կանի։ Ադրբեջանը հիմա հարմար պահի է սպասում՝ փորձելով ճնշումների միջոցով ստանալ առավելագույնը։ Ուստի սպասում է հարմար պահի»։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանում հրաշալի հասկանում են, որ բարձրունքների վրա վերահսկողություն ունենալու դեպքում՝ իրենք կարող են քիչ զոհերով ճեղքումներ ապահովել, շրջաներ վերցնել։
«Կարծում եմ, շուտով ադրբեջանցիները կակտիվանան Նախիջևանի սահմանի ուղղությամբ՝ փորձեր կարվեն այդ հատվածում է ինչ-որ բարձրունքներ վերցնել, որպեսզի հարմար առիթով ճեղքում ապահովեն, արդյունքում, Փաշինյանի ցույց տված քարտեզի վզիկի հատկածն կհայտնվի շրջափակման մեջ։ Ադրբեջանի նվազագույնը ցանկությունն այդ հատվածն է, քանի որ հենց դա է, որ կապելու է Թուրան աշխարհը ցամաքային ճանապարհիվ, իսկ այսօր Թուրանը, որ միս ու արյուն է ստանում, ցամաքային սահման չունի, ցամաքային սահմանը հենց Սյունքին է, իսկ ավելի լայն՝ քարտեզի վզիկի մասը»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից