ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախցիների ընտրելու իրավունքից կարող է վախենալ այն իշխանությունը, որին հետաքրքրում է բացառապես իրենց վերարտադրվելը. Հակոբ Հակոբյան 11/13/2024 19:25 | Քաղաքական
Արցախցիների ընտրելու իրավունքի հարցի հետ կապված քննարկում արցախցիների հետ չի եղել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը։
Դիտարկմանը, թե նման թեմայով թեժ քննարկման մասին Ազգային Ժողովում խոսել են ՆԳ փոխնախարարը՝ նա պատասխանեց, որ իրադարձությունները այնպես են ծավալվել, որ արցախցիները գտնվում են Հայաստանում, ապա Հայաստանի իշխանությունները չպետք է որևէ խոչընդոտ ստեղծեն, որպեսզի արցախցիները կարողանան մասնակցել ընտրություններին՝ ինչպես ընտրելու, այնպես էլ ընտրվելու իրավունքով։
«Սա յուրահատուկ իրավիճակ է, ու ՀՀ իշխանությունները չպետք է խոչընդոտեն ու զրկեն մարդկանց իրենց ընտրական իրավունքից՝ ինչպես ընտրելու, այնպես էլ ընտրվելու առումով։ Թե այդ քննարկումները ում հետ են եղել, ինչ քննարկումներ են՝ ԱԺ-ում այդ աղքատիկ հարցուպատասխանից պարզ չդարձավ, պարզ չէր նաև, թե արդյոք որևէ լուծում առաջարկվել է, թե ոչ։ Ամեն դեպքում, արցախցիներս այդ մասին որևէ տեղեկություն չունենք։
Ցավոք, ես կարծում եմ, որ այս իշխանությունները վերընտրվելու համար ամեն ինչի պատրաստ են, դրա վառ ապացույցը Ընտրական օրենսգրքում տարատեսակ փոփոխություններ անելն է, սակայն որևէ կերպ որևէ «070» կոդ չպետք է առիթ կամ պատճառ հանդիսանա երկրի քաղաքացուն զրկելու՝ իր գլխավոր իրավունքներից մեկից։ Ուստի, կարծում եմ, մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա չդառնա միջոց ընտրական արդյունքների վրա ազդելու»,-ասաց Հակոբյանն՝ ընդգծելով, որ արցախցիների՝ ՀՀ քաղաքացիներ լինել-չլինելու հարցը արհեստականորեն դաշտ բերված հարց էր ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի արցախցիներին շեղեն գլխավոր հարցերի շուրջ մտածելուց։
«Սկզբնական շրջանում բոլոր արցախցիների մոտ էր այդ հարցն առաջացել՝ իրենք քաղաքացի են, թե՝ ոչ, եթե անգամ իրավական առումով որևէ խոչընդոտ էր առաջացրել «070» կոդի առկայությունը, ապա այս իշխանությունն այնքան կամք պետք է ունենային, որ կարողանային որևէ որոշմամբ կամ օրենսդրական փոփոխությամբ այդ հարցը լուծել։ Արցախցից տեղափոխված մեր հայրենակիցները իրենց միշտ էլ լիիրավ զգացել են ՀՀ քաղաքացիներ, իհակե, մենք գիտեինք, որ Արցախում գտնվելու ընթացքում արցախցիներն ընտրություններին Հայաստանում չէին մասնակցում։ Սակայն այս իշխանությունները պետք է հասկանան, որ 2023 թ-ի սեպտեմբերյան դեպքերից հետո իրավիճակ է փոխվել և, եթե նրանք ցանկանում են այդ հարցը լուծել, ապա կարող էին շատ արագ և հեշտությամբ լուծել»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե արդյոք ՀՀ իշխանությունները խիզախություն կունենան այս խնդիրը լուծելու և չե՞ն վախենա՝ նա պատասխանեց, այս իշխանությունները պետք է շատ լավ հասկանան, որ Արցախի ժողովուրդը շատ լավ է հասկանում պետության և պետականության գինը։ «Մասնակցելուվ ՀՀ-ում տեղի ունեցող ընտրություններին՝ քվեարկելու են այդ պետության զարգացման համար, եթե որևէ իշխանություն ցանկանում է, որ այս երկիրը մնա հայկական ու զարգանա՝ չպետք է մտավախություն ունենա արցախցիներին ընտրություններից հեռու պահելու։ Արցախցիների ընտրություններից հեռու պահելու ցանկություն կարող են ունենալ այն իշխանությունները, որոնց չի հետաքրքրում երկրի զարգացումը, այլ միայն հետաքրքրում է իրենց վերարտադրվելը, ուստի նման որոշում կայացնելուց առաջ այդ իշխանությունները պետք է այդ մասին մտածի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/14/2024 08:24 Գյումրին մնացել է ոմանց կոկորդում․ «Հրապարակ»
- 11/14/2024 08:21 ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել ադրբեջանի հետ․ «Հրապարակ»
- 11/14/2024 08:18 «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
- 11/14/2024 08:15 Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
- 11/14/2024 08:11 ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության ․«Հրապարակ»
- 11/14/2024 07:53 Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերով. «Ժողովուրդ»
- 11/14/2024 07:49 Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
- 11/13/2024 18:48 ԱՊՀ երկրների մայրաքաղաքների մեջ ամենից թանկ տրասպորտը կլինի Երևանում. « Հայաքվե»
- 11/13/2024 11:56 Գիտությունների ազգային ակադեմիային կարելի է դատական կարգով պատասխանատվության կանչել մի շարք անօրինականությունների համար. Հայկ Դեմոյան
- 11/12/2024 17:32 Աննա Հակոբյանը, ՔԿ և ՊԵԿ նախագահը, մի շարք դատավորներ մասնակցել են պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանին նվիրված միջոցառմանը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/14/2024 13:17 Պայթյուն բնակարանում
- 11/14/2024 12:02 Մեքենան գլորվել է ձորը. կա տուժած
- 11/13/2024 23:41 Հրդեհ Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիայի տներից մեկում. հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ մի քանի տներ փրկվել են կրակի ճիրաններից
- 11/13/2024 23:10 Հրդեհ տորֆի դաշտերում. այրվել է մոտ 1 հա տարածքում 40 օջախով տորֆ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/12/2024 17:43 Թակարդ-տեսախցիկը ֆիքսել է հետաքրքրասեր հովազին՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- 11/10/2024 15:42 Հայտնի է Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը
- 11/09/2024 12:47 «Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
- 11/06/2024 23:46 Գինեկոլոգները նախազգուշացրել են սլացիկ կազմվածքով եւ գեր կանանց մոտ դաշտանադադարի տարբեր ընթացքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ