ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել են 13.000 դոլար կաշառք ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ կատարելու դեպքեր 11/13/2024 15:32 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով հիմքեր ստեղծելու համար մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, տալու, պաշտոնատար անձանց կաշառք տալու փորձի, ինչպես նաև կաշառքի պատրվակով գումար ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ կատարելու դեպքեր:
Մասնավորապես՝ պարզվել է, որ Գ. Մ.-ն մտադրվել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում իր որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը և այդ նպատակով դիմել է իր մտերիմ, ՀՀ ՊՆ նախկին աշխատակից Բ. Հ.-ին, ով համաձայնել է օժանդակել համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու հարցում: Դրանից հետո, տեղեկանալով, որ իր ծանոթի ընկերը՝ Ա. Մ.-ն, մտերիմ հարաբերություններ ունի Երևանում գործող բժշկական կենտրոնների մեկի բժիշկ Ս. Հ.-ի հետ, իր ծանոթի միջոցով դիմել է Ա. Մ.-ին՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը վերոհիշյալ բուժհաստատության բժիշկների միջոցով կազմակերպելու համար:
Այդ նպատակով Ա. Մ.-ն հանդիպել է բժիշկ Ս. Հ.-ի հետ, ով պատրաստակամություն է հայտնել քննարկել զորակոչիկին կեղծ հիվանդության հիմքով 13.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հարցը: Այնուհետև զորակոչիկի հայրը 2023 թվականի հունիսի 17-ին Բ. Հ.-ին փոխանցել է հիշյալ կաշառքի գումարը, որը վերջինս իր հերթին փոխանցել է Ա. Մ.-ին:
2023 թվականի հուլիսի 26-ին Բ. Հ.-ն Ա. Մ.-ին տեղեկացրել է, որ նրա որդուն տարկետում են տրամադրել զինվորական ծառայության զորակոչից: Սակայն քննությամբ պարզվել է, որ Ս. Հ.-ն զորակոչիկին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու գործընթացը կազմակերպելու համար իրականում որևէ իրավասու պաշտոնատար անձի չի դիմել և կաշառքի միջնորդության պատրվակով պայմանավորված գումարը՝ 13.000 ԱՄՆ դոլարը, Ա. Մ.-ից չի պահանջել ու ստացել, իսկ վերջինս այդ գումարն օգտագործել է սեփական կարիքների համար՝ դրանք տանուլ տալով խաղատանը:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ զորակոչիկ 2023 թվականի ամառային զորակոչի շրջանակում հետազոտման նպատակով, ուղեգրվել է վերը նշված նույն բժշկական կենտրոն, որտեղ Ա. Մ.-ն կրկին հանդիպել է Ս. Հ.-ին և քննարկումներ ունեցել վերջինիս հետ, ապա զորակոչիկի հորը՝ Ա. Պ.-ին տեղեկացրել, որ հնարավոր է նրա որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու հարցը վերջնական լուծում ստանա:
Դրանից հետո Ա. Մ.-ն Ս. Հ.-ին ներկայացրել է կաշառք ստանալու առաջարկ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտությունները շարունակելու և զորակոչից ազատելու նպարակով հիմքեր ստեղծելու համար, ինչը բժիշկ Ս. Հ.-ն ընդունել է և 2023 թվականի հուլիսի 3-ին Ա. Մ.-ի միջոցով ստացել զորակոչիկի հոր կողմից տրված 300 ԱՄՆ դոլար կաշառքը:
Բացի այդ, հիշյալ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դիմաց «B» և «C» կարգերի վարորդական վկայական տրամադրելու երկու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Ս. Կ.-ն Ա. Մ.-ից ու ևս մեկ անձից Ա. Ա.-ի միջոցով ստացել է ընդհանուր 600.000 ՀՀ դրամ կաշառք՝ որի դիմաց ՃՈ տեսուչը, առանց հիշյալ անձանց՝ տրանսպորտային միջոց վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները ստուգելու, վերջիններիս տրամադրել է վարորդական վկայականներ:
Վերը նշված հանցավոր արաքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի՝ այդ թվում՝ Ա. Մ.-ին, բժշկական կենտրոնի բժիշկ Ս. Հ.-ին, վերջիններիս օժանդակած Բ. Հ.-ին և Ս. Մ.-ին, ինպես նաև ՃՈ տեսուչ Ս. Կ.-ին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/10/2024 08:17 Սիրիայի հայ համայնքին երաշխիքներ են տրվել. միացում՝ ՀալեպիցՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/11/2024 08:14 Սրբուհի Գալյանի խորհրդավոր հանդիպումը Նենսի Փելոսիի հետ․«Հրապարակ»
- 12/11/2024 08:11 Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է դարձրել, կնոջ հետ ԱՄՆ ուղարկել.«Ժողովուրդ»
- 12/11/2024 08:02 Խոսել է 40 րոպե,եթեր են տվել մեկ րոպե․ «Հրապարակ»
- 12/11/2024 07:50 Որքան գումար է հատկացվել ԱԺ այգու ամանորյա ձեւավորման համար. «Ժողովուրդ»
- 12/11/2024 07:45 Նարեկ Բաբայան, Տիգրան Ավինյան. Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` թիմում կոռուպցիոն ավելի վատ բարքեր են, քան նախկինների օրոք. «Ժողովուրդ»
- 12/10/2024 22:14 ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ. Փաշինյան
- 12/10/2024 08:21 Հերթակա՞ն, թե՞ արտահերթ․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/11/2024 18:51 Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել․ խոսնակի պարզաբանումը՝ հրապարակված նամակագրության վերաբերյալ
- 12/11/2024 18:07 ՔՊ-ի լիարժեք անդամ եմ. Հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ. Հակոբ Ասլանյանը հեռախոսային խոսակցությունից սքրին է տարածել
- 12/11/2024 15:25 Լիլիթ Գալստյանը, Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Աննա Մկրտչյանը մերժել են Սիմոնյանի՝ Հնդկաստան մեկնելու հրավերը. Հարությունյան
- 12/11/2024 13:59 Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր, իրականում ես չեմ ընդդիմադիրը, այլ ֆինանսների նախարար, իմ նախկին գործընկեր Վահե Հովհաննիսյանն է ընդդիմադիր. Նաիրի Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/11/2024 20:55 Աբովյանում հաստաբուն ծառի փչակում հայտնաբերել են ինքնաձիգ, ատրճանակներ, մարտական նռնակներ
- 12/11/2024 12:19 Արմավիր քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը
- 12/11/2024 07:49 Հրդեհ Վանթյան փողոցում
- 12/10/2024 22:55 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/11/2024 21:36 Ինչպե՞ս ընտրել համեղ մանդարիններ
- 12/10/2024 18:21 Տղամարդը բարձի տակ թունավոր կոբրա է գտել
- 12/10/2024 17:58 Մոսկվայում աղջիկը ոստիկանությունում բողոք է ներկայացրել իր պիցցան կերած տաքսու վարորդի դեմ
- 12/10/2024 15:08 Ֆասթֆուդի չստացված վճարումից հետո հաճախորդը «ճակատամարտ է սկսել» սրճարանում
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել