ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ջհանդամ գյոռ, դուք չեք ասում՝ ես ասեմ. 20 366 մարդ է հեռացել երկրից, աշխատատեղերն էլ կրճատվել են. Գուցե պետք չէ՞ պատմության անիվը շրջել. Արթուր Խաչատրյան 11/12/2024 11:21 | ԼՐԱՀՈՍ
Երբ ասում եք, որ հերոս հանրային ծառայողները իրենց մասնավոր միլիոնանոց աշխատանքը թողել, եկել են պետական սեկտորում են աշխատում, միանգամից հիշում եմ ձեր կառավարության Տաթևիկ Ռևազյանին, ով դրանով էր հպարտանում, նա այլանդակեց ՀՀ ավիացիան, որ մինչև հիմա չեք կարողանում իր գցած փոսից հանել: Այս մասին ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Խոսում եք արտագաղթի անիվը հետ պտտելու մասին: Ինձ կասե՞ք, թե այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանից ՀՀ անձնագիր ունեցող քանի քաղաքացի է մեկնել: Սալդոյի մասին եմ խոսում:
Ասում էք՝ աշխատատեղեր են ստեղծվել, կասեք այս տարվա առաջին 6 ամիսներին ՀՀ-ում կրճատված աշխատատեղերի քանակի մասին, մասնավոր սեկտորում:
Երրորդը, ասում եք՝ ծախսերի արդյունավետություն: Ինչո՞ւ ձեր կառավարությունն այս տարվա բյուջեի մեջ հանկարծ որոշեց 3-րդ հավելվածից հանել միջոցառումների նկարագրությունը՝ դրանով ծրագրային բյուջեն դեգրադացնելով և բերելով ծախսային բյուջեի: Ինձ հետաքրքիր է, դա կառավարության գիտակցվա՞ծ քաղաքականությունն է, թե՞ ոլորտային նախարարություններն այնքան վատ նկարագրություն են բերել, որ դուք ամաչել եք դա այստեղ ներկայացնել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ասաց, որ հիմա կդժվարանա այդ բոլոր թվերը ներկայացնել, բայց գրավոր կներկայացնեն, ապա շարունակեց. «Կարծում եմ՝ աշխատատեղեր կրճատվում են և ավելանում են: Այստեղ կարևոր է սալդոն: Այո, կարող են աշխատատեղեր կրճատվել և մարդիկ մի տեղից տեղափոխվեն մի ուրիշ տեղ:
Ինչ վերաբերում է հավելվածից նկարագրությունը հանելուն՝ մենք նպատակ ենք հետապնդում բյուջետային փաստաթուղթը հնարավորինս թեթևացնել ու մատչելի դարձնել։ Քանի որ առաջին հավելվածում այդ նկարագրություններն առկա են՝ մենք մտածել ենք կրկողություն հանել։ Բայց մենք դա կարող ենք հետ բերել»:
Արթուր Խաչատրյանն էլ հայտարարեց. «Դուք չեք ասում՝ ես ասեմ, ջհանդամ գյոռ: Ուրեմն, երկրորդ եռամսյակում նոր ստեղծված աշխատատեղեր՝ 15 700, կրճատված աշխատատեղեր՝ 16 900, մասնավոր հատվածում ստեղծվել է 12 300, 12. 700՝ կրճատվել է: Այսինքն, դուք խոսում եք, որ ստեղծվում են աշխատատեղեր, բայց մենք տեսնում ենք, որ աշխատատեղերը կրճատվում են: Դուք խոսում եք, որ հեսա-հեսա գալու ենք՝ շրջենք պատմության անիվը, բայց Հայաստանի փաստաթղթերով բացասական սալդոն կազմում է 20 366 մարդ։ Գուցե թողնեք պատմության անիվը նորմալ գնա, որքան փորձում եք շրջել, այդքան ավելի վատ է լինում»:
Ֆինանսների նախարարի խոսքով, զբաղվածության ցուցանիշները եռամսյակներով նայելը ճիշտ չէ, քանի որ կա սեզոնայնության էֆեկտը: «Ամեն տարի առաջին եռամսյակում աշխատատեղերի տեղը կրճատվում է, հետո ավելանում է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ