ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թերևս Ադրբեջանը շատ ավելի մեծ քաղաքական պահանջներ է դնում Հայաստանի առջև՝ գերիներին վերադարձնելու դիմաց, քան COP 29-ին մասնակցությունն է. Հակոբ Բադալյան 11/12/2024 19:32 | Քաղաքական
Ակնհայտ է, որ Հայաստանի մասնակցությունը COP 29-ին առանց գերիների վերադարձի՝ ուղղակի որևէ կերպ պատկերացնելի չէր լինի։ Այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք քննարկվել է գերիների վերադարձի հարց։ Այս առումով, կարծես թե, Արարատ Միրզոյանը խորհրդարանում ակնարկեց, որ նման հարց քննարկվում է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե COP 29-ին հայկական պատվիրակության բացակայությունը կորսված հնարավորություն է Հայաստանի համար։
«Հարց է առաջանում, թե արդյո՞ք Ադրբեջանը բերել է այլ քաղաքական պայմաններ, փորձե՞լ է գերիների վերադարձը պայմանավորել ոչ միայն Երևանի մասնակցությամբ, այլ նաև թելադրել կամ Երևանից ակնկալել ավելի մեծ քաղաքական զիջումներ՝ ավելի խորքային թեմաներով։
Սա է պատճառը, որ Երևանի համար ընդունելի չի եղել նման պայմանավորվածությունը։ Ադրբեջանն էլ որևէ կերպ շահագրգռված չի եղել, որպեսզի ինքը զիջումների գնա՝ Երևանի մասնակցության դիմաց», -ասաց Բադալյանն ընդգծելով, որ պաշտոնական Երևանը դեռ վերջնականապես չի հայտարարել չմասնակցության մասին, և այստեղ հարց է առաջանում, թե, այդուհանդերձ, դեռ ինչ-որ քննարկումներ կա՞ն մինչև COP 29-ի ավարտը մասնակցություն ունենալու վերաբերյալ, որովհետև այդ միջոցառումները մինչև ամսի 22-ն են լինելու։
Նա ընդգծեց, որ թերևս Ադրբեջանը շատ ավելի մեծ քաղաքական պահանջներ է դնում գերիներին վերադարձնելու դիմաց, քան COP 29-ին մասնակցությունն է, ու սա Երևանի համար գուցե ընդունելի չէ։
Բադալյանը նաև նշեց, որ Հայաստանի մասնակցության վերաբերյալ մեծ հետաքրքրություն միջազգային գործընկերների կողմից չի էլ տեսնում։ «Առավել ևս հիմա, երբ պարզ է, որ ԱՄՆ-ի վարչակազմը հեռացող վարչակազմ է, այս թեման մեծ հետաքրքրություն չունի ԱՄն-ի համար։ Ինչ մնում է ՌԴ-ին, ապա Ռուսաստանը երբեք էլ մեծ հետաքրքրություն չի ունեցել՝ Երևանը կմասնակցի, թե՝ ոչ։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ միջազգային դերակատարները Հայաստանի մասնակցության թեմայով հայտարարություններ չեն անում։ Այսինքն, ոչ ափսոսանք կա, ոչ կա հայտարարություն, թե լավ կլինի, եթե մասնակցեն։ Ամեն դեպքում՝ չեմ բացառում, որ ինչ-որ քննարկումներ կան, քանի դեռ վերջնական հրաժարման մասին Հայաստանը չի հայտարարում»։
Դիտարկմանը, թե Ադրբեջանը մեծ սպասումներ ուներ այս համաժողովի հետ կապված, որքանով են այդ սպասումներ արդարանում՝ Բադալյանը պատասխանեց, որ Ադրբեջանը ակնկալում էր շատ ավելի տպավորիչ ու ներկայացուցչական համաժողով, առավել ևս, որ նախկինները հենց այդպիսին էլ եղել են։ «Մենք տեսնում ենք, որ մի շարք առանցքային պետությունների ղեկավարներ, առաջին դեմքեր հրաժարվեցին մասկացել այս գագաթնաժողովին, իհարկե, պատճառաբանությունները տարբեր էին, բայց կարծում եմ, սա արտահայտում էր ընդհանուր հետաքրքրությունն այս միջոցառման հանդեպ, ինչն, ըստ իս՝ գլխավորապես պայմանավորված է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններով ու մոտալուտ քվեարկությանն ընդառաջ այն գնահատականներով, որ հենց այդպիսի արդյունք է լինելու։ Սա արդեն նշանակում է, որ միջազգային հարաբերությունները նոր ոճի մեջ են լինելու ու Բաքվի միջոցառումն արդեն «մինչև թրամփյան» ժամանակաշրջանի հետ ասոցացվող միջոցառում է դարձել։ Հետևաբար, Թրամփի ընտրության արդյունքներից հետո առավել ևս որոշակի հետաքրքրությունը նվազում է այդ միջոցառմանը հավաքվելու կամ հարցեր քննարկելու համար։
Կարծում եմ, Ադրբեջանն ակնկալում էր, որ այն շատ ավելի ներկայացուցչական լիներ ու Բաքուն կփորձեր իրեն հետաքրքրող հարցերում առևտուր անել այդ հարթակում, միաժամանակ կակնկալեր նաև որոշակի միջնորդավճար այլ երկրների ղեկավարների միջև բանակցություններից և այլն, բայց ըստ իս, այդ ներկայացուցչականությունը չստացվեց; Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ շատ բարձր մակարդակի միջազգային միջացառում է, բայց ես կարծում եմ, որ պատկերն առհասարակ այդպիսին չէ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ