ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա է ճիշտ պահը ճնշելու Բաքվին, որ ազատ արձակի ռազմագերիներին, հետո բարդ է լինելու. Տիգրան Աբրահամյան 11/12/2024 15:13 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանում ընթացող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին, ինչպես նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին ընդառաջ, երբ տարբեր միջազգային դերակատարներ դրական ազդանշաններ են հղում կողմերի հնարավոր փոխըմբռնման շուրջ, Ադրբեջանը շարունակում է բարձրագույն մակարդակով շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել Հայաստանի Հանրապետության հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Սա ոչ միայն ցույց է տալիս Ադրբեջանի անհանդուրժողականության ու ատելության քաղաքականությունը, այլ այն, որ այս երկրի համար որպես հակամարտության կարգավորման հիմք շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը:
Արցախի հարցը պատերազմի ճանապարհով լուծելու և 2020 թվականին պատերազմի դիմելու ադրբեջանական մոլուցքը, 2021-2023 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան ու օկուպացիան, 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված ռազմական գործողությունները, էթնիկ զտումները ցույց են տվել, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանի կենսական շահերի հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական, կայսերապաշտական նպատակների իրագործումը:
Վերջին 4 տարիների Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը նաև ցույց է տվել, որ իրենց առավելապաշտական ծրագրերին հասնելու ճանապարհին, շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելուց բացի, Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվում է նաև գերեվարված անձանց, ռազմագերիների շահարկման թեման:
Սա այն դեպքում, որ համաձայն մարդասիրական իրավունքի հանրածանոթ նորմերի՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիները, գերիները ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո ենթակա էին անհապաղ վերադարձի:
Ես բնականաբար թեմային չեմ անդրադառնում ներքաղաքական՝ իշխանություն-ընդդիմություն խոսույթի տիրույթում, դրան տարբեր առիթներով անդրադարձել եմ. այս նախաձեռնությունն ուղղված է բացառապես դրսի լսարանին:
Ադրբեջանի կողմից արցահայության դեմ իրականացված հանցագործությունը էթնիկ զտման դասագրքային օրինակ է, իսկ այն, ամրագրված է Հայաստանի և COP29-ի մասնակից մի շարք պետությունների կողմից վավերացված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (Հռոմի ստատուտի) հոդված 7 (1) d -ով, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության տարր:
Ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետևանքով այս պահին, Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով, Բաքվի բանտերում են գտնվում 23 հայեր, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները:
Ուզում եմ Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնել, որ ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին:
Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, ինչպես պետության, այնպես էլ՝ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար, անվերապահորեն առաջացնում են միջազգային պատասխանատվություն՝ առանց վաղեմության ժամկետի:
Ի դեպ, միջազգային պրակտիկան նաև սահմանում է, որ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ նրանց միջև տեղի է ունեցել գերիների, ռազմագերիների վերադարձ, ավելին՝ դա համարվում է խաղաղության հասնելու առաջին քայլը:
Այս անկյունաքարային սկզբունքի կոպիտ խախտումը բերել է նրան, որ 2020-2024 ժամանակահատվածում, Ադրբեջան գերեվարված անձանց հարցն օգտագործել է Հայաստանից զիջումներ կորզելու և սեփական օրակարգի սպասարկման համար, ինչը բոլոր առումներով դատապարտելի է:
Այս ընթացքում բազմաթիվ երկրների խորհրդարանականներ բարձրացրել են իրենց ձայնը՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, ռազմագերիների։ Եվրոպական խորհրդարանը նույնիսկ առանձին ձևակերպումներով բանաձև է ընդունել՝ նաեւ այս խնդիրը ներառելով։
Այս տեսանկյունից, անչափ կարևոր եմ համարում COP29-ի անցկացման օրերին այս ֆորմատով անցկացվող քննարկումը մեր խորհրդարանում և կարծում եմ, որ խորհրդարանը ոչ միայն պետք է իր դիրքորոշումն արտահայտի, այլ միջազգային դերակատարների, կառույցների ուշադրությունը կենտրոնացնի մեր գերիների, ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ։
COP29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է և եթե հիմա պետությունն ակտիվ չգործի, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում, հետո ավելի դժվար է լինելու»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ