ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև մենք չհասկանանք, որ 44-օրյա պատերազմի պարտությունը մեր այսօրվա ու ապագայի բոլոր խնդիրների առանցքն է, չի լինելու անվտանգ երկիր․ Միքայել Մինասյան 11/08/2024 22:33 | ԼՐԱՀՈՍ
Մինչև մենք չհասկանանք, որ 44-օրյա պատերազմի պարտությունը մեր այսօրվա ու ապագայի բոլոր խնդիրների առանցքն է, մինչև չհասկանանք այդ պարտության պատճառներն ու չբացահայտենք ու չպատժենք մեղավորներին, չի լինելու որևէ արժանապատիվ, ապահով ու անվտանգ ո՛չ ապագա, ո՛չ երկիր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը
«Վաղը լրանում է 4-րդ տարին, ինչ հայ ժողովուրդը սկսեց հերքել 21-րդ դարի իր պատմության ամենաողբալի ու դաժան էջը՝ պարտությունը։ Կապիտուլյացիա, որը սկիզբ դրեց շատ ավելի մեծ պարտությունների, որոնք դեռ շարունակվում են: Բոլորը գիտեն. պարտության գլխավոր պատճառը հեղափոխությունն է։ Ընդունելով պարտությունը, գիտակցելով դրա պատճառները, մեր հասարակությունը կգար ցավոտ եզրակացության. այդ պարտության մեջ իրենք ունեն պատասխանատվության իրենց մասը։ Դրանից հետո պետք է ընդուներ հեղափոխական իշխանության անպատրաստ, անկարող, դավաճան ու կապիտուլյանտ լինելը։ Դա ինքնապահպանման միակ տրամաբանական ուղին էր։ Բայց դա տեղի չունեցավ։ Փոխարենը ընտրվեց մեկ այլ ճանապարհ՝ տարօրինակ ու հոգեբանական բարդույթներով խճողված. ժողովուրդը որոշեց մոռանալ պարտությունը, որովհետև չէր կարող զոհաբերել իր «սուրբ կովը»՝ հեղափոխությունը, չէր կարող ընդունել իր ձևավորած իշխանության դավաճան ու սնանկ լինելը։ Չէր կարող ընդունել, որ սխալվել է։ Ու մոռացավ պարտությունը՝ սկիզբ դնելով մահաբեր շղթայի ու ավելի ճակատագրական սխալների։
Հանրային կոնսենսուսը բոլոր կողմերից էր։ Քանի որ հասարակությունն ու իշխանությունը պատասխանատու էին պարտության համար, որոշեցին չնկատել այն, հետո այն չհամարել պարտություն, հետո՝ լիազորել նույն իշխանությանը շարունակել հետպատերազմյան բանակցությունները՝ մոռանալով շատ կարևոր հանգամանք. բանակցում են հավասարները, իսկ պարտված երկրի պարտված ղեկավարը կարող է առավելագույնը մուրալ և ժամանակ ձգել՝ այդ ընթացքում տալով ինչ կարող է կամ ինչ պահանջում են, որովհետև եթե ստորագրվի վերջնական կապիտուլյացիան, ապա դա կլինի «մենք չենք պարտվել» հայկական լեգենդի փլուզումը։
Արդեն 4 տարի է այդ մոռացության շղթային ավելանում են նորերը. սկզբում մոռացվեց, որ պարտություն է, հետո մոռացվեցին գերիները, հետո՝ անզեն ու ճակատագրի բախտին թողնված Ջերմուկի դիրքերի զինվորները։ Մոռացվեց, որ առանց որևէ կրակոցի հանձնել է Արցախի հետ կապող անվտանգային գոտիները, և դե ֆակտո իշխանության ուղիղ ստորագրմամբ հանձնվեց Սյունիքի մարզի մի քանի ռազմավարական ճանապարհ, որից հետո առանց դիմադրության թույլ տվեց գրավել Հայաստանի մի քանի այլ ռազմավարական վայրեր ու բարձրունքներ, շարունակելով դա սահմանազատման քողի տալ՝ զրկելով Հայաստանին բոլոր տեսակի պաշտպանական գոտիներից։ Ի վերջո, անգրագիտութան, դավաճանության, ստորության ու հիմարության հետևանքով կորցվեց Արցախը։ Իշխանությունն այն հանձնեց՝ հասարակության հետ լռելյայն համաձայնությամբ։
Ու քանի որ ազատ անկումը շարունակվում է, ապա ձևավորվեց հավաքական նոր բանաձև. «այսպես էլ մնա, լավ է»։ Բայց ամեն անգամ մոռացության, չնկատելու, «նոր նորմալ»-ով ապրելուն խանգարում է մեկ հանգամանք. իրականությունը։ Որովհետև «այսպես» հաստատ չի մնալու, ու արդեն այդպես չէ։ Արդեն վատ է։ Ու չկա որևէ իրատեսական սցենար, որով լավ է լինելու։ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմությունը չունի դրական ելքի շանս, քանի դեռ 44-օրյա պարտությունը չի արձանագրվել որպես մեր նոր վերամեկնարկի զրոյական կետ, մինչև այն չի ֆիքսվել որպես բոլոր պրոբլեմների հիմք, մինչև չեն հստակեցվել պարտության մեղավորներն ու պատասխանատուները։
Պացիենտը պետք է հասկանա, որ հիվանդ է, որ բուժումը մեկնարկի։ Պետք է հասկանաս, որ քաղցկեղ ունես, որից հետո գիտակցությամբ, էներգիայով, դեղերով, ամեն ինչ փորձես հաղթել հիվանդությունը, փորձես կենդանի մնալ։ Անտեսելով մահաբեր հիվանդությունը՝ դու հրաժարվում ես ապրելուց։ Նույնն էլ հանրային մակարդակում։ Մինչև մենք չհասկանանք, որ 44-օրյա պատերազմի պարտությունը մեր այսօրվա ու ապագայի բոլոր խնդիրների առանցքն է, մինչև չհասկանանք այդ պարտության պատճառներն ու չբացահայտենք ու չպատժենք մեղավորներին, չի լինելու որևէ արժանապատիվ, ապահով ու անվտանգ ո՛չ ապագա, ո՛չ երկիր»,- գրել է նա։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից