ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ» 11/09/2024 07:54 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» շարժման և անհետ կորածների, բռնի առևանգվածների ու գերիների ընտանիքների անունից կառավարությանն է հանձնվել նամակ Նիկոլ Փաշինյանի անունով։ Սակայն որևէ առարկայական պատասխան չի ստացվել, և նամակը վերահասցեագրվել է ԱԳՆ-ին և ԱԱԾին, որոնք, ըստ ՀՃՇ-ի, մատնված են անգործության, և որևէ հասցեական գործունեություն չեն ծավալում այդ խնդրի լուծման ուղղությամբ, որի ամենամեծ ապացույցը արդյունքների բացակայությունն է:
Եվ ահա, «Համահայկական ճակատ» շարժումը, բավարարված չլինելով ինչպես կառավարության, այնպես էլ նրա առանձին ստորաբաժանումների գործունեությունից, կրկին Նիկոլ Փաշինյանին է հասցեագրել մի քանի պահանջներ, որոնք նա, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, պարտավոր է իրականացնել՝ պաշտպանելու իր իսկ գործունեության հետևանքով գերության և պատանդառության մեջ գտնվող անձանց օրինական իրավունքնեորի պաշտպանության համար: Իսկ ի՞նչ հարցադրումներ ու պահանջներ են առաջ քաշվում: Նախ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ և հրապարակային քայլեր չի ձեռնարկում միջազգային հարթակներում՝ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը բարձրացնելու և նրանց վերադարձի հարցը լուծելու ուղղությամբ:
Երկրորդ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական բանակցություններ չի վարում Ադրբեջանի իշխանությունների հետ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը լուծելու համար: «Այն բացատրությունը, թե այդ բանակցությունները վարվում են գաղտնիության պայմաններում, և դրանց ընթացքը հրապարակման ենթակա չէ, կարող է համոզիչ լինել, եթե դրանք արդյունք ունենային, մինչդեռ հիմա արդեն պարզ է, որ դա հարցը քնեցնելու պարզագույն հնարք է»,-կարծում է շարժումը: ՀՃՇ-ն նաև հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը վերաբերվում Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին և բռնի առևանգվածներին. «Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ անձամբ դուք և ձեր իշխանությունը ոչ միայն շահագրգռված չեք այդ անձանց ազատ արձակման հարցում, այլ ընդհակառակը, ի դեմս նրանց, տեսնում եք հնարավոր քաղաքական մրցակիցների և նույնիսկ հակառակորդների, ովքեր կարող են ազատության պայմաններում բացահայտել ձեր իշխանության հակազգային դիմագիծը: Որոշ հիմնավոր կասկածները փարատելու համար գուցե ասեք, թե 2023 թվականի դեկտեմբերի 13-ից հետո կոնկրետ ի՞նչ եք արել գերիներին վերադարձնելու համար»:
Հարց է բարձրացվում նաև, թե ՄԱԿ գագաթաժողովների ժամանակ և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումներում արդյո՞ք քննարկվել են գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել՝ օգտագործելու նրանց միջնորդական հնարավորությունները վերոնշյալ խնդիրների լուծման համար, միջազգային դատարաններում ի՞նչ հայցեր են ներկայացվել գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների վերաբերյալ, վերջապես՝ ո՞ր միջազգային կառույցներին են դիմելու՝ լրացուցիչ աջակցության համար:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09․ 11․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից