ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոշ դեսպանատներ հրաժարվում են վիզա տրամադրել 070 կոդով անձնագիր ունեցող արցախցիներին. Կառավարության ծրագրով արգելքներ կան արցախցիների՝ բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար 11/08/2024 22:37 | Ցեղասպանություն՝ Արցախում
Որոշ դեսպանատներ արդեն հրաժարվում են ելքի արտոնագիր տրամադրել 070 կոդով անձնագիր ունեցող արցախցիներին, թեեւ մինչ 2023 թվականը՝ այդ անձնագրերի նկատմամբ ՀՀ իշխանությունների վերապահումների մասին բարձրաձայնելը, նման խնդիր երբեւէ չի եղել։
Բռնի տեղահանված Յաննա Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է ու «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ նախկինում շատ է ճամփորդել այդ անձնագրով ու երբեւէ խնդիրներ չէին եղել, սակայն հիմա իրավիճակը այլ է։
«Ինքս բազմիցս այդ անձնագրով եղել եմ արտերկրում, եվրոպական երկրներով ճամփորդել եմ, մասնակցել կրթական ծրագրերի, սովորել եմ ԱՄՆ-ում և ինձ որևէ վայրում չեն ասել, որ քո քաղաքացիությունը խնդիր է, միայն ՀՀ-ի կայացրած այդ որոշումից հետո խնդիր առաջացավ»,- ասաց Յաննան՝ ավելացնելով, որ հիմա այն աստիճան է խորացել խտրական վերաբերմունքը, որ անգամ Չեխիայի դեսպանատունն իր կայքում զգուշացում է տեղադրել, որ արցախցիների ճամփորդական փախստականի փաստաթղթով չեն կարող Չեխիա մեկնել, չեն կարող 070 կոդով անձնագրով դիմել վիզա ստանալու համար։
Հիշեցնենք, որ արցախահայության բռնի տեղահանությունից հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին, թե արցախցիներին տրված կապույտ անձնագրերը ՀՀ քաղաքացիություն չեն տալիս, այլ դրանք միայն ճամփորդական են, որ դրանցով կարողանան ճամփորդել, թեեւ մինչ 2020 թվականը Հայաստանում բնակվող արցախցիները՝ իրենց տրված կապույտ անձնագրերով, մասնակցել են նաեւ ընտրությունների։
Մեր զրուցակիցը նշեց, որ, անհրաժեշտությունից ելնելով, պարտադրված վերցրել է նոր անձնագիր, բայց սա էլ երաշխիք չէ, որ կարող են դիմել ու մասնակցել բնակարանային ապահովման ծրագրին։
«Մեր ընտանիքում երեք հոգի ենք՝ ես ու ծնողներս, ծրագրում պայման է դրած, որ դիմող ընտանիքի անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացի, ես վերցրել եմ ՀՀ անձնագիր, թեև վիավորական էր, երբ հայտարարեցին, որ 070 կոդով անձնագիրը քաղաքացիություն չն տալիս։ Ինչևէ, ես վերցրել եմ ՀՀ անձնագիր, ծնողներս վերցնում են, ընթացքի մեջ, բայց միայն դա բավարար չէ, որ մեր հայտը բավարարվի»,- նշեց Յ.Ավանեսյանը՝ ընդգծելով, որ կարեւոր պայման է նաեւ վարկունակությունը։
«Ես ու ծնողներս աշխատում ենք, ես վարկունակ եմ, կարող ենք գնալ այդ ռիսկին և վերցնել աջակցությունը, որը կլինի 9 միլիոն, բայց ծրագրի մեջ կա գոնե ինձ համար տարօրինակ արգելք, այն է՝ շահառու լինելու դեպքում իրավունք չունես երկրից 180 օր բացակայել։ Այդ արգելքը կոկրետ ինձ կարող է խանգարել, ես ասպիրանտ եմ, մասնակցում եմ բազմաթիվ կրթական ծրագրերի եւ ռիսկի դիմել չեմ կարող, եթե ես դառնամ այդ ծրագրի շահառու, ապա 10 տարի կզրկվեմ երկրից 180 օր բացակայելու իրավունքից, ինչի՞ համար է այդ պայմանը դրված, ես չգիտեմ»,- ասաց մեր զրուցակիցը։
Մյուս խնդիրը սեփականաշնորհման արգելքն է. Պետական ծրագրով բնակարան ձեռք բերելու դեպքում արցախցիները 10 տարի չեն կարող այն սեփականաշնորհել։
«Ինչո՞ւ են ինձ զրկում տեղաշարժման, որոշ ժամանակ բացակայելու ու վերադառնալով տունը պահպանելու իրավունքից, թեև չգիտես էլ , եթե բացակայես խլելո՞ւ են տունը, թե տրված գումարն են հետ պահանջելու»,- տարակուսած նշեց Յաննան՝ նշելով արգելքի եւս մեկ օրինակ։
Ծրագրում նախատեսված է գոտիավորում եւ բնակարանը փնտրելիս, պետք է հասկանաս, թե քո հավանած բնակարանը ո՞ր գոտում կհամարեն, կբավարարի՞ ծրագրին, թե՞ ոչ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
- 11/24/2024 14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից