ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորներին զրպարտած փաստաբանը՝ դատական համակարգի հեղինակությունն ու անկախությունն ապահովո՞ղ. Ում է ՔՊ-ն առաջարկում ԲԴԽ անդամի պաշտոնում 11/07/2024 21:38 | ԼՐԱՀՈՍ
Դատավորներին զրպարտած փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին ցանկանում են տեղափոխել ԲԴԽ՝ թերևս «բարձրացնելու» դատական համակարգի հեղինակությունը։ Թե ինչպես է դատավորներին թիրախավորող անձը ապահովելու դատական համակարգի անկախությունը՝ պարզ չէ, թեև՝ գուցե հասկանալի է՝ դատավորների նկատմամբ հետապնդումների տրամաբանության ներքո։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել ՔՊ խմբակցությանն առաջարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ ԲԴԽ անդամի թափուր տեղի պաշտոնում ներկայացնելու համար։ Ընդ որում, այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նույն ՔՊ վարչությունը մերժել էր նրա թեկնածությունը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։ Ինչևէ, Սիրունյանն, ամենայն հավանականությամբ, մատուցած ծառայությունների համար առանց պարգևատրման չի մնա։ Եթե ՔՊ-ն նրան կրկին «չգցի», ապա վերջինս կտեղափոխվի ԲԴԽ՝ որպես իրավաբան -գիտնական։
Հատկանշական է, սակայն, այն հանգամանքը, որ բացի այն, որ Սիրունյանն առավոտից երեկո քաղաքական բնույթի ուղղորդված հայտարարություններ է անում սոցիալական ցանցերում՝ առերևույթ աջակցություն հայտնելով այս իշխանություններին, մասնակցում Փաշինյանի տիկնոջ հետ հանդիպմանը՝ որպես «հանրային կարծիք» ձևավորող, ինչը փաստացի հակասելու է դատավորի կարգավիճակից բխող օրենսդրական պահանջներին, այն է՝ քաղաքականապես զուսպ լինելը, այլև՝ այն, որ Սիրունյանն աչքի է ընկել հատկապես դատավորների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելով, հատկապես՝ զրպարտիչ բնույթի հայտարարություններով, ինչի վերաբերյալ անգամ քրեական վարույթ կա։
Մասնավորապես, ԱԱԾ-ում ավելի քան չորս տարի քննվել, ապա՝ ՔԿ է տեղափոխվել դատավոր Դավիթ Գրիգորյանի, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա հարուցված, ապա՝ մեկ վարույթում միացված քրեական գործը։
Նշված քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ մայիսի 18-ի որոշումից հետո: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին սոցիալական ցանցում մեղադրեց կոռուպցիայի մեջ, ինչին անմիջապես արձագանքեց դատավորն ու հաղորդում ներկայացրեց, որ ստուգեն փաստաբանի հայտնած տվյալները ու կամ իրեն մեղադրանք առաջադրեն` կաշառակերության համար, կամ փաստաբանին` սուտ մատնության: Ինչպես գիտենք` դատավորին նման մեղադրանք չի առաջադրվել, այս 4 տարիների ընթացքում ԱԱԾ-ն օգտագործելով իր օպերատիվ ռեսուրսները չի գտել նման որեւէ ապացույց՝ այդպիսով փաստված համարելով, որ փաստաբանն անվանարկել է դատավորին, խաղացել դատական ատյանի հեղինակության հետ, զրպարտել:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է թե՛ ՀՀ գլխավոր դատախազությանը, թե՛ ՔԿ-ին՝ պարզելու, թե ինչ փուլում է քրեական վարույթը, արդյո՞ք մեղադրյալներ կան գործով։
Երկու կառույցից ստացված պատասխանների համաձայն՝ քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում։ Այսինքն՝ քրեական գործով շուրջ 5 տարի քննություն իրականացնելու հետ դատախազությունում բոլորովին համերաշխ են։ Սակայն այստեղ կա նաեւ այլ խնդիր՝ վարույթն իրականացնող մարմինը չի կարճել վարույթը, այսինքն, թեեւ Ալեքսանդր Սիրունյանն այսօր, թեեւ, չունի մեղադրյալի կարգավիճակ՝ դատավորի նկատմամբ սուտ մատնություն, զրպարտություն կատարելու համար, այդուհանդերձ, այդ հեռանկարը «Դամոկյլան սրի» պես կախված է նրա գլխին, չի բացառվում, որ ցանկացած պահի իշխանությունները որոշեն քրեական հետապնդում իրականացնել նրա նկատմամբ ու այդպես ավելի վերահսկելի դարձնեն նրան ԲԴԽ անդամի կարգավիճակում, թեեւ, ինչպես կասեր Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նա առանց այն էլ ՔՊ քաղաքական թիմի մաս է ու պատրաստ է եղել կիսել քաղաքական պատասխանատվությունն ու դառնալ գործադիրի անդամ։
Ի դեպ, Սիրունյանի անունը շոշափող սա առաջին գործը չէ։ ՔԿ-ում քաղաքացու հաղորդման հիման վրա արդեն եղել է հարուցված քրեական գործ՝ փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ, որը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է։
Հ.Գ. Հայաստանում կարծես ստեղծվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը կոչված է ստուգելու նաեւ նման թեկնածուների բարեվարքությունը։Հետաքրքիր է, թե այս դեպքում ինչ եզրահանգման կգան, թեեւ նախկինում եղել են դեպքեր,երբ ՔՊ-ի անտեսել է բացասական եզրակացությունն ու իրենց սրտի ուզած թեկնածուին նշանակել անհամատեղելի պաշտոնում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ