ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թրամփի հաղթանակը ինչ փոփոխություներ կմտցնի Մերձավոր Արեւելքում ու մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության մեջ 11/06/2024 13:33 | Քաղաքական
Թրամփի պաշտոնավարման օրոք ԱՄՆ-ն շատ ավելի պասիվ քաղաքականություն կվարի մեր տարածաշրջանի նկատմամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ անգամ Հարիսի ընտրվելու դեպքում ամերիկյան քաղաքականությունը ավելի պասիվ էր լինելու՝ Բայդենի համեմատությամբ։
Իսկ, թե որքանով այդ պասիվությունը կամ ընդհանրապես նոր վարչակազմի քաղաքականությունը կարող է նպաստավոր լինել Հայաստանի համար, ըստ միջազգայնագետի, մեծապես պայմանավորված է նաեւ մեզանից։
«Մեր աշխատանքից շատ բան է կախված։ ԱՄՆ-ն ամեն տարի շրջանցում է 907-րդ բանաձևը, որպեսզի Ադրբեջանին տրամադրի օգնություն, նախորդ տարվանից սկսած չշրջանցեց, հիմա մեծ հարց է , թե Թրամփի գալով կշրջանցի, թե ոչ ։ Սա նույնպես օրակարգային հարց է, որ մենք պետք է հասկանանք և նորից կախված է մեր աշխատանքից»,- արձանագրեց Ս.Սարգսյանը։
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում հայտարարվել է արդեն ընտրված նախագահ, եւ շատ հավանական է, որ նա պաշտոնավարումն ստանձնելուց հետո վերադառնա իր առաջին նախագահության 4 տարիների քաղաքականությանը։
Այդ ընթացքում, ինչպես նշեց փորձագետը, Թրամփը կենտրոնանում էր իր համար շատ ավելի կարևոր և սկզբունքային ուղղությունների վրա, մասնավորապես՝ Մերձավոր Արևելք, Չինաստանի, ՌԴ-ի հետ հարաբերություններ, Իրայելի հետ խորացող հարաբերություններ և ռազմավարական դաշնակցություն, իսկ Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշում և դիրքավորում։
«Կարծում եմ, որ բոլոր այս ուղղությունները կվերադառնանան արտաքին քաղաքական օրակարգ, ինչպես նաեւ արտաքին քաղաքական օրակարգ կդառնա ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հարցը։ Այսինքն՝ ԱՄՆ-ն կսկսի ճնշում գործադրել ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի ավելի շատ ֆինանսական միջոցներ տրամադրեն, քան տրամադրում է Միացյալ Նահանգները որպես հիմնական ֆինանսավորող»,- ասաց Ս.Սարգսյանը՝ ավելացնելով, որ Թրամփը նաև հայտարարում էր, որ ուկրաինական պատերազմը շատ արագ լուծելու հնարավորություն ունի։
Իհարկե, նա մանրամասն չի ներկայացրել հանրությանը իր տեսլականը, բայց , Ս.Սարգսյանի փոխանցմամբ, տրամադրվածությունն այդպիսին է, որ նա արագ լուծելու է։ Ինչ վերաբերում է Ուկրաինային տրամադրվելիք հետագա օգնությանը, ապա չի բացառվում, որ դա նաեւ լինի նախապայման։ «Չմոռանանք, որ Թրամփը պաշտոնը ստանձնելու է միայն հունվարի 20-ին և դա նշանակում է, որ դեռևս ժամանակ կա, որ գործող ադմինիստրացիան գործողություն անի, այդ թվում նաև Ուկրաինային օգնություն տրամադրելու տեսանկյունից։Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այդ երկիրը լրջագույն գործոն է Թրամփի համար՝ թե՛ անձնական հարցերով, թե՛ ընդհանրապես Թրամփի արտաքին քաղաքականությամբ պայմանավորված», - նկատել է միջազգայնագետը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է Իսրայելի ուղղությամբ շատ ավելի ակտիվ քաղաքականության ականտես լինենք՝ եւ ռազմական համագործակցության, եւ Իսրայելի անվտանգության տեսանկյունից։ Այդուհանդերձ, նա հավանական է համարում, որ նաեւ մերձավոր արեւելքում Թրամփը կփորձի խաղաղություն հաստատել։
«Պնդում է, որ գալու է խաղաղություն հաստատելու, իսկ Լիբանանն ու ընդհանրապես Գազայում տեղի ունեցող իրավիճակը խաղաղության կարիք ունեն», -ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ում հանրապետականները հաղթել են ոչ միայն նախագահական, այլ նաեւ վերցնում են սենատն ու ներկայացուցիչների պալատը։ Այլ խոսքով՝ Թրամփն իշխանություն է վերցնում ամբողջապես՝ թե գործադիրը, թե օրենսդիրը, ինչպես եղել է իր նախորդ պաշտոնավարման շրջանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ