ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին 11/05/2024 11:22 | ԼՐԱՀՈՍ
Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին:
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր ընդունված Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերին և զեկույցներին, Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Եվրախորհրդարանականներն ադրբեջանական իշխանություններին կոչ են անում զերծ մնալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ այդ թվում վանքերը, խաչքարերը աղվանականացնելուց, պատմության վերաշարադրումից։ ԵԽ պատգամավորները կոչ են արել ապահովել հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։
Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ծավալապաշտական հայտարարությունները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, ինչպես նաև դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։
Պատգամավորները դիմում են նաև ԵՄ գործադիր մարմիններին՝ ԵՄ խորհրդին, Եվրոպական Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին և կոչ անում ականջալուր լինել Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին և գործել դրանց ոգուն համահունչ։
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը վերջին ամիսներին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ էր տարել Եվրոպական խորհրդարանում։ Այս հայտարարությունն ու նմանատիպ այլ նախաձեռնությունները շարունակական աշխատանքի արդյունքն են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/05/2024 08:19 Փողի «բազառ»՝ քաղաքապետի եւ նախարարի միջեւ․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:16 Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:14 Իշխանությունը գտել է բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին քրեական գործերով անցնող բիզնեսմեններ են եղել. «Ժողովուրդ»
- 11/05/2024 08:10 Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել․«Հրապարակ»
- 11/05/2024 08:06 Տիկնանց տառապանքն անուն ունի․ «Հրապարակ»
- 11/05/2024 07:59 Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞. «Ժողովուրդ»
- 11/05/2024 07:56 Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/04/2024 11:48 Նախանձ մարդը գիշերը հանգիստ քնել չի կարող․ Ծառուկյան (տեսանյութ)
- 11/04/2024 10:45 Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան
- 11/02/2024 21:19 Արդյո՞ք Փաշինյանը մտածված է վնասում , թե՞ ուղղակի մտածելու ունակություններ չունի.հոգեբան
- 11/02/2024 20:32 Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան. Գեղամ Ստեփանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/05/2024 12:29 Արմավիրի մարզում․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին նախ վրաերթի է ենթարկել «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը
- 11/05/2024 10:49 Ողբերգական վթարից ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաև երկրորդ ուղևորը
- 11/05/2024 10:14 Ապարանի հուշարձանի մոտ անհետացած 31-ամյա քաղաքացու դին են գտել՝ ծառից կախված վիճակում
- 11/04/2024 23:05 Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/04/2024 21:58 Հայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցը
- 11/04/2024 17:21 Խարդախները վերականգնել են հանգուցյալի eSIM քարտը և հանել ավելի քան 1,2 միլիոն ռուբլի շորթել
- 11/04/2024 16:57 Մահացել է Գրեմմիի 28-ակի մրցանակակիր Քուինսի Ջոնսը
- 11/02/2024 13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից