ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի նախագահների հետապնդումը սկսվել է ՀՀ-ում՝ 2018թ․-ից հետո, Ադրբեջանը ճնշման ներքո է հայտնվել, պետք է շարունակի․ Ալավերդյան 11/04/2024 21:41 | Քաղաքական
Հայաստանն արել է ամեն ինչ, որ COP 29-ը կայանա Բաքվում։ Երկրորդական նշանակություն ունի՝ ՀՀ իշխանությունները կմասնակցեն, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ կմասնակցեն, վերջին պահին կհայտնեն՝ մասնակցության մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-22-ը Բաքվում կկայանա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ՝ COP29 համաժողովը։ Հայկական կողմը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանում ` կմասնակցի արդյոք, թե՝ ոչ։
Ինչ վերաբերում է իշխանությունների պնդումներին, որ COP29-ը՝ Ադրբեջանում անցկացնելու դիմաց 33 գերիներ են վերադարձվել, Ալավերդյանը նշեց, որ գերիների, պատանդների հարցը քաղաքական առևտրի առարկա է դարձվել, այդ կեղտոտ առևտուրը տեղի չէր ունենա, եթե չլիներ ՀՀ օրվա իշխանությունների՝ ավելի քան կրավորական քաղաքականությունը։ Հարցին՝ արդյոք COP29-ը հնարավորություն չէ՞՝ միջազգային հանրության մոտ բարձրաձայնելու գերիների, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության խնդիրները՝ Ալավերդյանը պատասխանեց՝ նշելով․ «Երկրորդն առհասարակ չկա իշխանությունների բառապաշարում։ Ինչ վերաբերում է գերիներին, եթե դա հիշեցվի էլ, ապա դա կլինի քաղաքական առևտրի շրջանակներում։ Ես այն մարդը չեմ, որ չուրախանամ որևէ զինգերու կամ պատանդի վերադառնալով, բայց այս ամենն այնքան պղտոր ջրերի մեջ է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը և այս թողտվությունը՝ ՀՀ օրվա իշխանության կողմից՝ դատապարտելի է »։ ՀՀ-ն, ըստ Ալավեդյանի, այս ընթացքում բավականին հնարավորություններ է ունեցել հնչեցնելու հարցերը, ինչը չի արվել։ Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը «ձեռք առնելով» էր ասում՝ ինչու չեն պահանջում Ռուբեն Վարդանյանին, մինչդեռ, աշխարհը վրդովված է այն ոչ տեղին և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին ոչ հարիր արտահայտություններից, որոնք թույլ են տրվել Ռուբեն Վարդանյանի հարցերին։ Հարցին՝ ինչու տեսանելի քայլեր չեն իրականացվում՝ գերիների վերադարձի համար, արդյոք այս իշխանությունները չեն ցանկանում Արցախի ռազմական-քաղաքական ղեկավարությանը տեսնել ՀՀ-ում՝ Ալավերդյանը պատասխանեց՝ ունի հիմնավոր կասկածներ, որ ընդհանրապես գերիների մեծ մասը գերության մեջ են հայտնվել մեր իշխանությունների այնպիսի գործողությունների շրջանակներում, որոնց առնչությամբ պետք է քննություն իրականացվի, պարզվի՝ ինչու։ Ալավերդյանը հիշեցրեց, որ Արցախի նախագահների հետապնդումը սկսել է ՀՀ-ում՝ 2018թ․-ից հետո, Ադրբեջանը ճնշման ներքո է հայտնվել, պետք է շարունակի։
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, անպայման կգա պահը, որ ամենամութ էջերն անպայման կբացահայտվեն։ Ես ունեմ հիմնավոր կասկած, վարկածներ, որ այս օրվա իշխանությունը ՀՀ-ում՝ ունի իր պատասխանատվության բաժինն այն իրավիճակի համար, որում հայտնվել են մեր հայորդիներն՝ Ադրբեջանում»,- ասաց Ալավերդյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ