ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակարգ, ռազմական դրություն հայտարարելու դեպքում ընտրական գործընթացը շարունակելու 2 կառուցակարգ է առաջարկվում 11/04/2024 21:05 | ԼՐԱՀՈՍ
Նախատեսվում է, որ դեկտեմբերին ԱԺ-ում քննարկման առարկա կդառնա ՀՀ ընտրական եւ քրեական օրենսգրքերում փոփոխություն ու լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը վտանգավոր թեզեր էր պարունակում իշխանությունն ուզուրպացված պահելու եւ բռնապետական ռեժիմ սահմանելու համար։
Աշխատանքային խումբը մասնավորապես առաջարկել էր, փաստացի, անվավեր ճանաչել ընտրությունները՝ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում, եւ տարբեր փորձագետներ մտահոգություն էին հայտնում, որ նման կառուցակարգ սահմանելու դեպքում, իշխանությունները, քվեարկության նախնական արդյունքներից դժգոհ լինելու դեպքում, կարող են արտակարգ դրություն հայտարարել ու պահել իշխանությունը։
Օրենսդրական փաթեթի քննարկումներին մասնակցող ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ նախագիծն ունեցել է խնդրահարույց ձեւակերպումներ, սակայն հաջողվել է հասնել դրանց վերանայմանը։
«Սկզբում այսպես էր շարադրված, որ եթե արտակարգ դրությունը կամ ռազմական դրությունը հայտարվել է մինչև արդյունքների ամփոփումը, ապա դադարեցվում են ընտրությունները մինչև վերանան հիմքերն, ինչից հետո նոր քվեարկություն պետք է տեղի ունենա։ Մենք առարկություն ներկայացրեցինք, աշխատանքային խումբն ընդունեց մեր առարկությունը և հիմա դրույթը վերախմբագրվում է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Ա.Մինասյանը՝ ավելացնելով, որ երկու իրավիճակ է սահմանվում։
Այն է՝ մինչեւ ընտրության օրը՝ ժամը 20։00-ը արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կասեցվում է ընտրական գործընթացը և միայն արտակարգ կամ ռազմական դրությունը վերանալուց հետո ԿԸՀ-ն կկայացնի կասեցված փուլից ընտրական գործընթացը շարունակելու կամ նոր ընտրություն նշանակելու մասին որոշում։ Այլ ընթացակարգ է առաջարկվում քվեարկության ավարտից հետո ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում։
«Եթե արտակարգ դրությունը կամ ռազմական դրությունը հայտարարվում է 20։00-ից հետո, ապա ամփոփումն անպայման պետք է լինի և եթե որևէ տեղամասում, որևէ տարածքում խնդիր կա, միայն այդ տարածքում պետք է անցկացվի նոր ընտրություն», - ասաց Մինասյանը։
Իսկ, ընդհանրապես, ներկայացված նախագծում Ա. Մինասյանն առանձնացրել է 15 խնդրահարույց կետ, որոնցից մեկով առաջարկվում է, որ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունը պետք է ՀՀ արդադատության նախարարությունից տեղեկանք ներկայացներ՝ կանոնադրությունը «ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի պահանջներին» համապատասխանելու վերաբերյալ։ «Մեր պնդումից հետո այդ դրույթը չընդգրկվեց նախագծում»,- նշեց Մինասյանը՝ ավելացնելով, որ այդպես առիթ էր ստեղծվում իրենց ոչ ցանկայլի կուսակցությանը չգրանցելու համար, օրինակ՝ նախարարությունը չի տալիս նման տեղեկանք քաղաքական դրդապատճառներով և այլն։
Մեկ այլ խնդիր էլ արձանագրվել կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված։ Առաջարկվել է նաեւ ապաքրեականացնել, օրինակ, կուսակցությունների նվիարտուի վերաբերյալ նախատեսված հանցակազմը, եթե նվիրատվությունը գերազանցել է 2,5 մլն.-ի չափը։ «Նախ՝ առաջարկել ենք այդ 2,5 մլն-ը դարձնել 10 մլն, անշարժ գույքի դեպքում ՝ 25 մլն դրամ, ինչպես նաեւ քրեական օրենսգրքից հանել այն նորմը, որ սահմանվածից ավել նվիրատվություն անելու դեպքում պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։Փոխարենը ավելացրել ենք, որ ավել փոխանցված գումարը 3 ամսվա ընթացքում պետք է վերադարձվի նվիրատուին կամ պետական բյուջե»,- ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղարը։
Նախքան ԱԺ նիստում օրենսդրական փաթեթի քննարկումը՝ նախատեսվում է, որ տեղի կունենան նաեւ խորհրդարանական լսումներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ